Umba Training

Photo դասընթաց սկսնակների համար (0-ից) 6

Ձեռք բեր նոր մասնագիտություն 2 ամսում
Լավագույններին երաշխավորում ենք աշխատանք
Դասընթացի արդյունքում
1
Կտիրապետես ֆոտոխցիկիդ հիմնական տեխնիկական մասին
2
Կծանոթանաս լուսանկարչության կարևորագույն բաղադրիչներին՝ էքսպոզիցիա, կոմպոզիցիա
3
Կտիրապետես լուսանկարչության նրբություններին
4
Կծանոթանաս Adobe Photoshop և Lightroom ծրագրերի դերին լուսանկարչության մեջ
5
Ստացած գիտելիքների հիմքի վրա կկարողանաս կառուցել քո լուսանկարչական ապագան
6
Լավագույնները կանցնեն աշխատանքի Khurshudyan Production-ում:
Դասընթացի ծրագիրը
Սկիզբ՝ 26.01.2021 (19:00)

2 ամիս
շաբաթական 2 անգամ
օրական 2 ժամ

1 ամիս լսարանային դասեր (նաև ստուդիայում) և 1 ամիս պրակտիկ դասեր Երևանում և մոտակա տեսարժան վայրերում
Ծանոթություն ֆոտոխցիկի հետ
- Ֆոտոխցիկի կառուցվածք. հիմնական տեխնիկական սկզբունքներ
- Ֆոտոխցիկի աշխատանք. էքսպոզիցիա, մատրիցա, օբյեկտիվներ:
Էսթետիկ սկզբունքներ
- Կոմպոզիցիա
- Գույն
- Լույս (էքսպոզիցիա):
Լուսանկարչության ժանրեր
- Դիմանկար
- Ֆոտոռեպորտաժ
- Տարբերություններ ու յուրահատկություններ
- Լուսանկարների ընտրության սկզբունքներ. ֆոտոպատմություններ, պորտֆոլիո:
Ֆոտոստուդիա
- Սարքավորումներ
- Լույսեր
- Կանոններ:
Photoshop
Photoshop-ի կիրառում. դրական և բացսական հետևանքներ:
Ցուցահանդես և վկայականների հանձնում
Դասընթացի ավարտին կկազմակերպվի անվճար/ազատ մուտքով ցուցահանդես, որտեղ բոլոր մասնակիցները կներկայացնեն իրենց լավագույն աշխատանքները: Նույն օրը կանցկացվի դասընթացի մասնակցության վկայականների հանձնման արարողությունը:
Դասընթացը կվարի
Գևորգ Խուրշուդյան
Պրոֆեսիոնալ լուսանկարիչ` 8 տարվա աշխատանքային փորձով
2012 թվականից զբաղվում է լուսանկարչությամբ, 2014-ից՝ պրոֆեսիոնալ մակարդակով: Երկու տարի աշխատել է Դար-21 հեռուստատեսությունում, ևս երկու տարի՝ PanArmenian Media Group-ում:

2017-ին հիմնադրել է KHURSHUDYAN PRODUCTION-ը, որը զբաղվում է տեսահոլովակների, հարսանիքների և այլ միջոցառումների ֆոտո և վիդեո նկարահանմամբ:
Գևորգի աշխատանքներից
Կադրեր նախորդ դասընթացներից
Դասընթացի արժեքն ամսական
70.000դր
49.000դր
Լուսանկարչի աշխատավարձը, սովորաբար, գործարքային է: Հայաստանում, միջին փորձով լուսանկարիչն ամսական կարող է վաստակել 200.000 - 300.000 դրամ:
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկավում են երեկոյան ժամերին և տևում են 2 ժամ:
Պարտադի՞ր է ունենալ լուսանկարչական ապարատ
Այո՛, պարտադիր է:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում անվճար բաց դասին
Լրացրու հետևյալ դաշտերը