Եթե Ձեզ դուր է գալիս աշխատել թվերի հետ և գլուխկոտրուկներ լուծել, ապա տվյալների վերլուծաբանի մասնագիտությունը կհամապատասխանի Ձեզ:
Տվյալների վերլուծաբանները հավաքագրում, մաքրում և ուսումնասիրում են տվյալները, որպեսզի օգնեն բիզնես որոշումներ կայացնելու հարցում: Եթե Դուք հետաքրքրվում եք այս պահանջված կարիերայով, ապա Ձեզ ենք ներկայացնում այն սկսելու ճանապարհը։
Դուք կարող եք գտնել Data Analyst աշխատանք գրեթե բոլոր աշխատատեղերում, և կան տարբեր ճանապարհներ այս բարձր պահանջարկ ունեցող ոլորտում Ձեր կարիերան սկսելու համար։ Եթե նոր եք սկսում Ձեր մասնագիտական կարիերան տվյալ ոլորտում, ապա Ձեզ ենք ներկայացնում մի քանի քայլ տվյալների վերլուծաբան դառնալու համար:
Ստացեք հիմնարար գիտելիքներ
Եթե նոր եք սկսել տվյալների վերլուծություն մասնագիտությունը, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի զարգացնել որոշ հիմնարար գիտելիքներ այդ ոլորտում: Տվյալների վերլուծության վերաբերյալ ընդհանուր գաղափար կազմելը Ձեզ ոչ միայն կօգնի որոշել, թե արդյոք այս կարիերան համապատասխանում է Ձեզ, այլև միաժամանակ ձեռք բերել աշխատանքային հմտություններ:
Ժամանակին սկսնակ մակարդակի Data Analyst հաստիքների մեծ մասը պահանջում էր բակալավրի կոչում: Այժմ այլընտրանքային ծրագրերի միջոցով, ինչպիսիք են մասնագիտական վկայականների ծրագրերը, բութքեմպերը կամ ինքնուսուցման դասընթացները, կզարգացնեք և կկատարելագործեք Ձեր հիմնարար գիտելիքները մաթեմատիկայի, համակարգչային գիտության կամ այլ նման ոլորտներում։
Զարգացրեք Ձեր տեխնիկական հմտությունները
Տվյալների վերլուծության մեջ աշխատանք ստանալը սովորաբար պահանջում է որոշակի տեխնիկական հմտություններ: Անկախ նրանից, թե Դուք սովորում եք գիտական աստիճանի, մասնագիտական վկայականի կամ ինքնուսուցման ծրագրով, սրանք այն կարևոր հմտություններն են, որոնք Ձեզ պետք կգան աշխատանքի ընդունվելու համար՝
- Statistics
- R or Python programming
- SQL (Structured Query Language)
- Data visualization
- Data cleaning and preparation
Աչքի անցկացրեք որոշ աշխատատեղերի ցուցակներ և ուշադրություն դարձրեք այն հաստիքներին, որոնց համար կցանկանայիք դիմել, և Ձեր ուսումը կենտրոնացրեք ծրագրավորման հատուկ լեզուների կամ վիզուալիզացման գործիքների վրա, որոնք նշված են որպես պահանջներ:
Ի հավելումն այս դժվար հմտությունների՝ գործատուները նաև պահանջում են այնպիսի հմտություններ, որոնք չեն ներառում տեխնիկական գիտելիքներ, ինչպիսիք են լավ հաղորդակցման հմտությունները, խնդիրներ լուծելու կարողությունը և այլն։
Աշխատեք իրական տվյալներով նախագծերի վրա
Տվյալների մեջ արժեք գտնել սովորելու լավագույն միջոցը դրանց հետ իրական աշխատանքն է: Փնտրեք աստիճան ապահովող ծրագրեր կամ դասընթացներ, որոնք ներառում են գործնական նախագծեր՝ օգտագործելով իրական տվյալների բազաներ: Դուք կարող եք նաև գտնել մի շարք անվճար հանրային տվյալների բազաներ, որոնք կարող եք օգտագործել Ձեր սեփական նախագծերը ստեղծելու համար:
Ստացեք սկսնակ (entry) մակարդակի տվյալների վերլուծաբանի աշխատանք
Տվյալների հետ աշխատելով՝ որոշակի փորձ ձեռք բերելուց և Ձեր արդյունքները ներկայացնելուց հետո ժամանակն է վերանայել Ձեր ռեզյումեն և սկսել դիմել տվյալների վերլուծաբանի աշխատանքի սկզբնական մակարդակի համար: Մի վախեցեք դիմել այնպիսի պաշտոնների, որոնց համար Ձեզ լիարժեք որակավորված չեք համարում: Ձեր հմտությունները, պորտֆոլիոն և պաշտոնի հանդեպ ոգևորությունը հաճախ կարող են ավելի կարևոր լինել, քան եթե ստուգեք որակավորումների ցանկի յուրաքանչյուր կետ:
Եթե դեռ սովորում եք, դիմեք Ձեր հաստատության կարիերայի ծառայությունների բաժին պրակտիկայի ցանկացած հնարավորության համար: Պրակտիկայի ընթացքում կարող եք սկսել իրական փորձ ձեռք բերել Ձեր ռեզյումեի համար և աշխատանքի մեջ կիրառել այն, ինչ սովորել եք:
Ինչպե՞ս դառնալ տվյալների վերլուծաբան
Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացեք մեր «Տվյալների վերլուծության դասընթաց սկսնակների համար» դասընթացին և ընդամենը 1.5 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար: