Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ

Ինչպե՞ս օգնել երեխային սովորել անգլերեն

03.09.2023

Երեխային կարող եք օգնել հեշտությամբ սովորել անգլերեն, եթե ինքներդ տիրապետում եք այդ լեզվին պատշաճ մակարդակով: Սակայն միշտ չէ, որ ամեն ինչ այդքան հեշտ է: Հնարավոր է, որ Դուք սկսել եք լեզուն սովորել բոլորովին վերջերս կամ ամբողջ կյանքի ընթացքում սովորել եք միայն գերմաներեն կամ ֆրանսերեն: Նույնիսկ եթե դա այդպես է, Դուք կարող եք ձեր երեխային սովորեցնել անգլերեն և միևնույն ժամանակ ինքներդ բարելավեք Ձեր լեզվի մակարդակը:

Երեխաներին նվիրե՛ք անգլալեզու գրքեր

 Անգլերեն ընթերցանությունը ցանկացած տարիքում հիանալի միջոց է լեզու սովորելու համար: Փոքր տարիքի երեխայի համար ընտրե՛ք երկլեզու գրքեր, որտեղ օտար բառերը տրված են անմիջապես թարգմանությամբ և նկարներով՝ այբուբեն, կենդանիներ, առարկաներ և այլն: Ավելի մեծ երեխաների համար առաջարկե՛ք նրանց սիրելի հեքիաթների ու պատմությունների թարգմանված տարբերակները: Այդ դեպքում սյուժեն նախապես հայտնի կլինի իրենց, և գիրքը դժվարություններ չի առաջացնի։

Առաջարկե՛ք դիտել իրենց սիրելի մուլտֆիլմերը անգլերենով

 Ինտերնետում կա ամեն ինչ, այդ թվում նաև ամենասիրելի մուլտֆիլմերի օրիգինալ տարբերակները: Օրինակ՝ «Խոզուկ Պեպպա»-ն կա աշխարհի բոլոր լեզուներով՝ անգլերենից մինչև խորվաթերեն:

Փոքր տարիքի երեխաները սիրում են նմանակել մուլտհերոսներին,  այնպես որ որոշ ժամանակ անց երեխան ազատ կկարողանա կատարել Ջրահարսի կամ Փիթեր Պենի երգը։ Սա կօգնի և՛ ընդլայնել անգլերենի բառապաշարը, և՛ բարելավել արտասանությունը:

Պարապե՛ք կանոնավոր կերպով, բայց մի՛ վերածեք մրցավազքի

«Արդյունք ստանալու համար ցանկալի է օտար լեզուն ուսումնասիրել ամեն օր»,- ասում է Մարթա Էբոթը։ Բայց պետք չէ նախատել երեխային և ինքներդ Ձեզ, մի օր կամ մի շաբաթ պարապմունքները բաց թողնելու համար։ Պարտադիր չէ, որ երեխան սահուն խոսի անգլերեն կամ կարդան Շեքսպիր բնագրով: Բավական է սովորել հնչյուններն ու շարահյուսությունը:

Ուսուցումը պետք է անցկցվի թեթև, ուրախ և բնական մթնոլորտում, այնպես որ թույլ տվե՛ք երեխային ընտրել, թե ինչ լսել, դիտել և կարդալ:

Գտե՛ք անգլիախոս մասնագետ

Մասնագետը, ով հանդիսանում է անգլերեն լեզվի կրող, «ամենաբնական» ձևով կներկայացնի անգլերենը ձեր երեխային,- ասում է Մարթա Էբոթը՝ «Օտար լեզուների ուսուցման ամերիկյան խորհրդի» տնօրենը: Եթե ​​ֆինանսական միջոցները կներեն, մտածե՛ք երկլեզու դայակ վարձելու մասին:

«Փոքր երեխաները շատ լավ են ընդօրինակում այն, ինչ լսում են, ուստի վաղ տարիքում լեզվին ծանոթանալը առավել արդյունավետ է», - բացատրում է Էբոթը:

Նրանք, ում համար դայակ վարձելը տարբերակ չէ, կարող են վարձել անգլիախոս դասավանդող:

Կարող եք միանալ Umba Training-ի կողմից կազմակերպվող English for Kids անգլերենի օնլայն անհատական դասընթացին:

40+ մասնագետները պատրաստ են օգնել Ձեր երեխային սովորել կամ բարելավել անգլերենի մակարդակը: Քանի որ դասընթացն անհատական տարբերակով է, դասերի բովանդակությունը կկազմվի ըստ Ձեր երեխայի լեզվական կարիքների:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training