Տարվա՞ծ եք ֆրանսերենի մագիայով: Միշտ սիրե՞լ եք Փարիզը: Ֆրանսերենն ունի անհերքելի նրբագեղություն, հատկապես, երբ խոսքը հնչողության մասին է: Շատ սկսնակներ դժվարանում են ինքնուրույն սովորել ֆրանսերեն՝ բարդ քերականության և ուղղագրության պատճառով:
Այս հոդվածում մենք հավաքել ենք մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչպես սովորել ֆրանսերեն զրոյից:
Քայլ 1. Սկսե՛ք հնչյունները սովորելուց
Ֆրանսերենի այբուբենը բաղկացած է նույն տառերից, ինչ անգլերենը, բացառությամբ որոշ շեշտադրված տառերի։ Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս, որ դրանք այլ կերպ են արտասանվում, ոչ ինչպես անգլերեն տառերը: Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք սովորել ֆրանսերեն ինքնուրույն, ապա ուշադրություն դարձրե՛ք հնչյուններին, ո՛չ թե տառերին:
Ֆրանսերենն ունի 23 բաղաձայն և 16 ձայնավոր հնչյուն։ Եթե դուք անգլերեն խոսում եք, ապա արդեն գիտեք 20 բաղաձայն և 6 ձայնավոր հնչյուն:
Այսպիսով, ձեզ մնում է սովորել 3 նոր բաղաձայն և 10 նոր ձայնավոր հնչյուն:
Ֆրանսերեն ճիշտ խոսել սովորելու համար կարող եք վերցնել մասնավոր դաս Umba Training-ի ուսուցիչներից մեկի մոտ: Ընտրված մասնագետը ցույց կտա ձեզ, թե որքան հեշտ է սովորել ֆրանսերեն, ինչպես ճիշտ ընդօրինակել և կրկնել հնչյունները, կմատնանշի ձեր բոլոր սխալները, կտա ճիշտ խորհուրդներ և կծանոթացնի որոշ հնարքների հետ, որոնք կօգնեն հնարավորինս արդյունավետ դարձնել ուսուցման գործընթացը:
Քայլ 2. Զարգացրե՛ք ձեր բառապաշարը՝ սովորելով հիմնական բառերն ու արտահայտությունները
Քայլ առ քայլ ֆրանսերեն սովորելու լավագույն միջոցը հիմնական բառերից, արտահայտություններից և թվերից սկսելն է: Սկսնակները սովորաբար սկսում են առաջին հերթին սովորել այնպիսի բառեր, որոնք կօգնեն նրանց ճանաչել մարդկանց, տալ ընդհանուր հարցեր և ներկայացնել իրենք իրենց:
Հետևելով այս օգտակար քայլերին՝ դուք կարող եք սկսել սովորել ֆրանսերեն:
Ողջույններ և ընդհանուր արտահայտություններ՝
- Bon jour! (բոն-ժուղ) – Բարև/բարի լույս:
- Bon soir! (բոն-սուաղ) – Բարի երեկո:
- Au revoir! (օ-ղըվուաղ) – Ցտեսություն:
- S’il vous plaît. (սիլ-վու-պլե) – Խնդրում եմ:
- Je vous en prie. (ժը-վուզ-ան-պղի) – Խնդրեմ:
- Merci (մեղսի) – Շնորհակալություն:
- Pardon / Excusez-moi. (պաղդոն/ էկսկուզե-մուա) – Ներեցեք/կներեք:
Քայլ 3. Կազմե՛ք հիմնական դերանունների, գոյականների և բայերի ցուցակներ
Ֆրանսերեն բառապաշարի համալրումը սկսվում է հիմնական բառերից, որոնք կօգնեն խոսել ձեզ շրջապատող մարդկանց, վայրերի և իրերի մասին:
Չգիտե՞ք ինչպես արագ սովորել ֆրանսերեն: Այստեղ լավագույն մոտեցումը նպատակների ցուցակի ստեղծումն ու գոյականների դասակարգումն է ըստ թեմաների: Այդ կերպ դուք կարող եք մեկ թեման ուսումնասիրել մեկ անգամ, որը արդյունավետ մեթոդ է նաև միևնույն ժամանակ նոր բառեր սովորելու համար: Օրինակ, կարող եք սկսել դերանուններից՝
- je — ես
- tu — դու (ոչ պաշտոնական)
- il — նա (ար. սեռ)
- elle — նա (իգ. սեռ)
- on — մենք (ոչ պաշտոնական)
- nous — մենք
- vous — դուք (հոգնակի թիվ/ պաշտոնական)
- ils — նրանք (ար. սեռ)
- elles — նրանք (իգ. սեռ)
Ֆրանսերենում ուշադրություն դարձրե՛ք թվերին: Դրանք ձեզ պետք կգան գնումներ կատարելու, գումար փոխարկելու և դեպի Ֆրանսիա շրջագայության մեկնելու ժամանակ: Շատ ավելի լավ կլինի սովորել հիմնական բայերն ու գոյականները, քանի որ դրանով իսկ կարող եք սկսել օգտագործել դրանք և անմիջապես ակտիվորեն հարմարվել լեզվին:
Քայլ 4. Շրջապատե՛ք ձեզ այն ամենով, ինչ վերաբերում է ֆրանսերեն լեզվին
Ներառե՛ք ֆրանսերենը ձեր առօրյա կյանքում հետևյալ գործիքների միջոցով՝
Գրքեր: Գրեթե անհնար է տիրապետել լեզվին՝ առանց օգտվելու գրողների ստեղծագործություններից։ Նույնիսկ եթե դուք հիմա չեք կարող գլուխ հանել Պրուստից կամ Հյուգոյից, դա չի նշանակում, որ դուք պետք է ամբողջությամբ խուսափեք ընթերցանությունից:
Աուդիո: Ֆրանսերեն լեզվով գրքերը հետաքրքիր և հարմար միջոց են ձեր բառապաշարը զարգացնելու համար, հատկապես, եթե դրանք համատեղում եք լսելու հետ:
Ֆիլմեր: Ֆիլմերը հիանալի գործիք են օտար լեզու սովորելու համար: Եթե դուք սիրում եք ազատ ժամանակ ֆիլմեր դիտել, ապա ինչո՞ւ չդիտել դրանք ֆրանսերենով: Դա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ այդ լեզվով հաղորդակցման օրինաչափությունները և ֆրանսիական մշակույթը: Ֆիլմեր դիտելու լրացուցիչ առավելությունն այն է, որ դրանք նպաստում են ձեր ֆրանսերեն լեզվամտածողությանը։
Քայլ 5․ Գրանցվե՛ք ֆրանսերենի առցանց դասընթացներին
Վերջապե՛ս կարող եք սովորել ֆրանսերեն առցանց, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով ֆրանսերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք Դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:
Բացի այդ, մեր դասընթացներին մասնակցելով, կարող եք ստանալ վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանք դիմելու, համալսարան ընդունվելու և այլնի համար: