Umba Training

Դերասանական արվեստի դասընթաց կյանքի և բեմի համար

Բացահայտի՛ր ստեղծագործական ներուժդ Աշոտ Ադամյանի հետ
Դասընթացի արդյունքում
1
Կսովորես լսել ու հասկանալ, նայել ու տեսնել
2
Կիմանաս կարողություններդ բացահայտելու, զարգացնելու և նպատակին հասնելու ճանապարհները
3
Կծանոթանաս արվեստում աշխատելու աշխատանքային ծավալին
4
Կմշակես և կիրագործես առաջին ստեղծագործական աշխատանքդ:
Դասընթացի ծրագիրը
Սկիզբ՝ 05.09.2019

1 ամիս
շաբաթական 3 անգամ
օրական 1,5-2 ժամ
Ո՞վ է թաքնված իմ ներսում
Դերասա՞ն, ռեժիսո՞ր, սցենարի՞ստ, թե՞ այլ մարդ:
Էտյուդ
- Թեմայի ընտրություն
- Վերլուծություն
- Իրագործում:
Լեզու
- Լեզվական մտածողություն
- Ճկունություն:
Թրեյնինգներ
Խաղընկերոջ զգացողություն եւ համագործակցում:
Գիտակցականն ու ենթագիտակցականը
Ջնջում ենք անջրպետը:
Որտե՞ղ է մտքերի և գաղափարների շտեմարանը
Յուրաքանչյուրի շտեմարանը իր գլխում է. «Լայն շտեմարան = լայն մտքեր»
Քննական օր և վկայականների հանձնում
Դասընթացի վերջին օրը կլինի քննական, որտեղ մասնակիցները կներկայացնեն դասերի ընթացքում մտահաղացված ու մշակված էտյուդների և փոքրիկ դրվագների ծրագիր: Նույն օրը բոլոր մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացը կվարի
Աշոտ Ադամյան
Դերասան, ռեժիսոր, երաժիշտ
  • 1972թ. ավարտել է Երևանի Ա.Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը:
  • 1975-79թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանիանվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական բաժնում` Հենրիկ Մալյանի արվեստանոցում:
  • 1987թ. ընդունվել է Մոսկվայի կինոռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսեր` Ռոլան Բիկովի արվեստանոց, և ստացել կինոբեմադրիչի մասնագիտություն:
  • Վաղ հասակում նվագել է հայկական առաջին ռոք խմբերում` «Սարդեր», «Առաքյալներ», «1+2»:
  • Դերասանական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից, երբ նկարահանվել է Արման Մանարյանի «Եվս 5 օր» գեղարվեստական ֆիլմում: Հետագայում մի քանի տասնյակ ֆիլմերում եղել է գլխավոր դերակատար` Հ.Մալյանի «Կտոր մը երկինք», Ա.Մկրտչյանի «Հին օրերի երգը», Գ.Մելիք-Ավագյանի «Վերադարձման գինը», Ա.Էգոյանի «Օրացույց», Բ.Հովհաննիսյանի «Տերը» և այլն:
  • Արժանացել է միջազգային մրցանակների, անցկացրել է տասնյակ վարպետության դասընթացներ, իրագործել հատուկ նախագծեր՝ թատրոնի, կինոյի, գրականության և երաժշտության ասպարեզներում:
  • 1980թ. հանդիսացել է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի հիմնադիրներից, որտեղ աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր և դերասան, հետագայում` գեղարվեստական ղեկավար: Բեմադրել է Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Ժ.Անույի «Օրկեստր», Դ.Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» ներկայացումները:
  • 1982թ-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, 1997թ-ից` «AMFA» հայ կինոգործիչների միջազգային կազմակերպության անդամ է:
Մի քանի կադր Աշոտ Ադամյանի ֆիլմադարանից
Դասընթացի արժեքը
70.000դր
45.000դր
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 1,5-2 ժամ:
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Այո՛, դասընթացը կազմված է հենց սկսնակների համար՝ 0-ից:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում անվճար բաց դասին
Լրացրու հետևյալ դաշտերը