Umba Training

Հուզական ինտելեկտ և հուզական ինքնակառավարում / EQ

Հասկացիր և կառավարիր սեփական և այլ մարդկանց էմոցիաները
Դասընթացի արդյունքում
1
Ձեռք կբերես հույզերը ընկալելու կամ զգալու ունակություն (ինչպես քո, այնպես էլ մեկ այլ մարդու)
2
Կկարողանաս հասկանալ, թե ինչ է ասում այս կամ այն հույզը և կառավարել այն
3
Կսովորես համագործակցություն զարգացնել սեփական հույզերի և դիմացինի հույզերի ճանաչման միջոցով
4
Կկարողանաս կռահել դիմացինի հույզերը և ազդել իր որոշումների կայացման վրա
5
Կզարգացնես հույզերը ազատորեն ցուցադրելու ունակությունները
6
Կկարողանաս բացահայտել խմբի հավաքական ներուժը դրական հույզերի զարգացման միջոցով:
Դասընթացի ծրագիրը
Սկիզբ՝ 29.01.2019 (19:00)

2 ամիս (16 դաս)
շաբաթական 2 անգամ
օրական 1,5 ժամ
Ի՞նչ է հուզական ինտելեկտը
Ձեռք բերել գիտելիքներ հուզական ինտելեկտի վերաբերյալ, վերլուծել հուզական ինտելեկտի 5 ասպեկտները և ճանաչել հուզական ինտելեկտի կառուցվածքը:
Հուզական վերահսկողության կարևորությունը ժամանակակից հասարակության մեջ
- Ճանաչել հույզերը, հասկանալ սեփական հույզերի պատճառները և հետևանքները:
- Մշակել համապատասխան հուզական մոտեցումներ, որոնք կնպաստեն հույզերի արդյունավետ կառավարմանը:
Ինչպե՞ս է չափվում հուզական ինտելեկտը և ինչպես զարգացնել այն
Առանձնացնել EQ հատկություններ և գործնական մեթոդների օգնությամբ զարգացնել անձնային հուզական վիճակները ճանաչելու և կառավարելու հմտությունները:
Վստահություն , հուզական մոտիվացիա
- Գործնական աշխատանքների միջոցով փորձարկել հուզական վիճակները, զարգացնել ինքնադրսևորման ռազմավարությունները և դրա կարևորությունը մարդկանց հետ շփվելու գործում:
- Նպաստել էմպատիկ հուզական գործիքների զարգացմանը:
- Մշակել այլ մարդկանց հասկանալու հմտությունների պլան:
Հուզական ինտելեկտը թիմում
- Օգնել ստեղծել արդյունավետ և էմոցիոնալ հավասարակշռված թիմեր սեփական դրական հույզերի զարգացման և դրսևորման միջոցով:
- Սովորել գտնել և օգտագործել առաջատար թիմի դերերը՝ստեղծելով հզոր համագործակցություն մարդկանց միջև:
- Ճանաչել և տրամադրել ադեկվատ գնահատում թիմի EQ- ն, կառուցել փոխադարձ վստահություն, խմբային ինքնության զգացողության բարձրացում:
Խնդիրները հայտնաբերելու ունակություն, ինչպես նաև դրանց լուծման արդյունավետ եղանակներ գտնելու և իրականացնելու հնարավոր տարբերակների մշակում
- Ախտորոշել և հաղթահարել կոնֆլիկտները, որոնք ծագում են գործընկերների միջև, բացահայտել և ճանաչել անարդյունավետության հնարավոր պատճառները, սովորել կառավարել սեփական հույզերը և գալ ներքին երկխոսության:
- Գնահատել ներանձնային և միջանձնային հուզական ինտլեկտի սահմանները, դրանց ազդեցությունները(կամ ավելի ճիշտ ազդեցությունը) արտաքին գործողությունների վրա
- EQ զարգացման անհատական ծրագրի խթանման և իրականացման վերլուծություն:
Վկայականների հանձնում
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացը կվարի
Անի Ենգիբարյան
Հոգեբան և թրեյներ՝ 12 տարվա աշխատանքային և դասավանդման փորձով
  • 2019 հունվարից մինչ այսօր՝ ԴԾ ծրագրի հոգեբան Անանիա Շիրակացու միջազգային գիտակրթական հաստատությունում
  • 2019 հունիսից՝ <<Հույս և Օգնություն>> / Hope and Help NGO սեռական և աշխատանքային թրաֆիքինգի ենթարկված աղջիկների և երեխաների կանխարգելման ծրագրի հոգեբան
  • 2017 հոկտեմբերից - 2018 դեկտեմբեր՝ <<Ընտանեկան բռնության հոգեբանական կանխարգելում>> ծրագրի հոգեբան, Առաքելություն Հայաստան ԲՀԿ
  • 2016 սեպտեմբեր - դեկտեմբեր՝ ծրագրի ղեկավար Նոահ Գլոբալ Լոջիստիկ
  • 2015 հոկտեմբեր - 2016 հուլիս՝ Կաունասի շրջանի սոցիալական աջակցության կենտրոնի հոգեբան, Լիտվայի Հանրապետություն / Erasmus+
  • 2014 փետրվար - 2015 հոկտեմբեր՝ <<Փախստականների ընդունում և ինտեգրում>> ծրագրի հոգեբան, Հայկական կարմիր խաչ ընկերություն
  • 2011 սեպտեմբեր - 2015 հոկտեմբեր՝ <<Երեխայի և ընտանիքի սոցիալ հոգեբանական ծրագրի>> Հոգեբան COAF (Հայաստանի Մանուկներ Հմնադրամ)
  • 2013 օգոստոս՝ UNHCR The UN Փախստականների գործակալություն, հոգեբան
  • 2015 հունիս 1 – հոկտեմբեր 31՝ << Ընտանիքի ընկեր>> ծրագրի հոգեբան, ԿԱԶԱ հումանիստական ընկերութուն:

Համագործակցել է մի շարք կազմակերպությունների հետ՝ իրականացնելով դասընթացներ տարբեր թեմաների շրջանակներում: Վերապատրաստումներ ուսուցիչների, կրթության այլ մասնագետների համար: Համահեղինակ է <<Հոգեբանական խաղեր և վարժություններ>> ձեռնարկի, որը նախատեսված է ուսուցիչների և հոգեբանների համար: Պարբերաբար մի շարք փոխանակման ծրագրեր է իրականացնում ոչ ֆորմալ կրթության ձևաչափով : <<Ինտերակտիվ թատրոնը հոգեբանական աշխատանքում>> փոխանակման ծրագիր է իրականացրել Լիտվայի Հանրապետությունում:
Կարծիքներ Անիի մասին
Դասընթացի արժեքն ամսական
60.000դր
39.000դր
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են երեկոյան ժամերին և տևում են 1,5 ժամ:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում անվճար բաց դասին
Լրացրու հետևյալ դաշտերը