Umba Training

Event Management
սկսնակների համար

Ձեռք բեր նոր, պահանջված մասնագիտություն 2 ամսում
Դասընթացի արդյունքում
1
Կկարողանաս նախագծել և իրականացնել փոքր, միջին և խոշոր միջոցառումներ
2
Կիմանաս, թե ինչպես կազմակերպել միջոցառման արդյունավետ առաջխաղացումը
3
Կիմանաս, թե ինչ անել, երբ ինչ-որ բան այն չի գնում միջոցառման ժամանակ
4
Կկարողանաս գնահատել միջոցառման արդյունավետությունը:
Դասընթացի ծրագիրը
Սկիզբ՝ 06.02.2020 (19:00)

2 ամիս
շաբաթական 2 անգամ
օրական 1.5 ժամ
1. Միջոցառման պլանավորում և կառավարում
Միջոցառումների պլանավորման և կառավարման գործընթացները ներառում են որոշակի նախագծերի շրջանակներում տարբեր բնույթի իրադարձությունների կազմակերպչական աշխատանքները:

Միջոցառումների պլանավորումն ու ղեկավարումը ներառում է`
- բյուջետավորում
- ժամանակացույցերի սահմանում
- իրադարձությունների վայրերի ընտրություն և ամրագրում
- թույլտվությունների ձեռքբերում
- սննդի պլանավորում
- տրանսպորտի համակարգում
- թեմայի մշակում
- գործունեության կազմակերպում
- խոսնակների և հիմնական ստանդարտների ընտրություն
- սարքավորումների և օբյեկտների կազմակերպում
- ռիսկերի կառավարում և արտակարգ իրավիճակների պլանների մշակում և իրականացում:
2. Միջոցառման արդյունավետ առաջխաղացում
Միջոցառման արդյունավետ առաջխաղացումը ներառում է բոլոր այն ջանքերը, որոնք միտված են դրա հաջողությամբ իրականացմանը: Միջոցառումների խթանման նպատակն է տեղեկատվական արշավներով ընդլայնել տվյալ իրադարձությամբ հետաքրքրված մարդկանց թիվը՝ բարձրացնելով մասնակցությունը, գրանցումների քանակի կամ տոմսերի վաճառքի առումով:
3. Միջոցառման լոգիստիկա և գնահատում
Միջոցառումների լոգիստիկան՝ իրադարձությունների պլանավորման և կառավարման գործընթացում իրականացվող գնումների, պահեստավորման, բաշխման, փոխանցման, պահպանման և այլ շոշափելի և ոչ նյութական գործողությունների պլանավորման, վերահսկման և կառավարման ոլորտն է: Միջոցառումների գնահատումն իրականացվում է սոցիալական մեդիայի մոնիթորինգով, տարբեր հարցումների անցկացման, վաճառքի ցուցանիշների, ծախսերի և եկամուտների հաշվարկմամբ, հովանավորների և գործընկերների ներագրավվածության գնահատմամբ:
4. Ծանոթացում աշխատանքային միջավայրին. այցելություն գործընկեր ընկերություն
Դասընթացի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքների կիրառում, ծանոթացում աշխատանքային ընթացքին, նոր կապերի հաստատում:
5. Իրական միջոցառման կազմակերպում և իրականացում
Ծրագրի ընթացքում մասնակիցները կկազմակերպեն և կիրականացնեն իրական միջոցառում, իսկ դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան պլանավորել և իրականացնել կոնֆերանսներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, փառատոններ, կորպորատիվ և հանրային այլ միջոցառումներ:
Վկայականների հանձնում
Դասընթացի վերջում մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացը կվարի
Էմմա Սարգսյան
Միջոցառումների կառավարման մասնագետ՝ 5 տարվա աշխատանքային և դասավանդման փորձով
  • Ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը
  • Ունի Միջազգային հարաբերությունների և Կառավարման մագիստրոսի կոչում
  • 10 տարի աշխատել է միջազգային և տեղական ինստիտուտներում
  • Ներգրավված է եղել Heifer Project International Armenia նախագծի, Mediareach Agency-ի (Մեծ Բրիտանիա), UWC Dilijan-ի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի, Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի աշխատանքներում
  • Այժմ դասախոսում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ հանրային կապերի և գովազդի ֆակուլտետում
  • 2014թ․-ին հիմնադրել է «Սեյջ» խորհրդատվական ընկերությունը և արդեն 5 տարի ղեկավարում է մարքեթինգով և PR-ով զբաղվող այս ընկերությունը
  • 2016թ.-ից կազմակերպում և իրականացնում է Երևանի արտաքին գովազդի փառատոնը
  • Եղել է գովազդի ոլորտում աշխարհահռչակ D&AD փառատոնի միակ հայ խոսնակը
  • Այժմ զբաղեցնում է Սիլք Նոութ (SilkNote) փառատոնի փոխտնօրենի պաշտոնը և գլխավորում է Մշակութային Տուրիզմի Զարգացման Միջազգային Ասոցիացիայի (IADCT) հանրային կապերի բաժինը:
Կարծիքներ Էմմայի մասին
Դասընթացի արժեքն ամսական
70.000դր
49.000դր
Հայաստանում միջին փորձով Event Manager-ը ամսական կարող է վաստակել 300.000 դրամ և ավել:
Հաճախ տրվող հարցեր
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Այո՛, դասընթացը կազմված է հենց սկսնակների համար՝ 0-ից:
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են երեկոյան ժամերին և տևում են 1.5 ժամ:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում անվճար բաց դասին
Լրացրու հետևյալ դաշտերը