Umba Training

WEB ծրագրավորում (Front-end)
դասընթաց սկսնակների համար

Ձեռք բեր պահանջված մասնագիտություն 3 ամսում
Դասընթացի արդյունքում
1
Կծանոթանաս ծրագրավորման հիմունքներին
2
Կկարողանաս պատրաստել ստատիկ վեբ կայքեր 0-ից
3
Կտիրապետես HTML/CSS և JavaScript/jQuery ծրագրավորման լեզուներին/տեխնոլոգիաներին
4
Կունենաս բավարար գիտելիքներ, որպես Junior Front-end ծրագրավորող աշխատանքի ընդունվելու համար:
Դասընթացի ծրագիրը
Սկիզբ՝ 06.10.2020 (19:00)

3 ամիս (24 դաս)
շաբաթական 2 անգամ
օրական 2 ժամ
1. HTML
Ծանոթություն համացանցի աշխատանքին և վեբ կայքերի ստեղծման սկզբունքներին, HTML ֆունդամենտալ թեգեր և այլն:
2. CSS
Ծանոթություն CSS-ի հետ, selector-ներ, կոմբինատորներ և այլն:
3. Ծրագրավորման Հիմունքներ
Ընդհանուր ծանոթություն ծրագրավորման հետ:
4. JavaScript / jQuery
Ծանոթություն JS-ին՝ փոփոխականներ և օպերատորներ, պայմանական կառուցվածքներ (if, switch , ternary operator) և տրամաբանական օպերատորներ:
5. Քննական թեստ և վկայականների հանձնում
Դասընթացի վերջում մասնակիցները կհանձնեն քննական թեստ և կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացը կվարի
Վլադիմիր Դիլանյան
IT մասնագետ՝ ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձով
  • Ավարտել է Եվրոպական Համալսարանի ծրագրավորման/միկրո-էլեկտրոնիկայի բաժինը
  • ~3 տարի աշխատել է Digilite Web Solutions (https://digilite.ca/) Կանադական ընկերությունում, որպես վեբ ծրագրավորող
  • 2018 թվականից աշխատում է Raisin GmbH (https://www.raisin.com/) ընկերությունում որպես Software Engineer/WordPress Developer
  • Վերոնշյալ ընկերություններում աշխատելուց բացի նաև աշխատել է որպես freelancer տարբեր ընկերությունների/անհատների հետ
  • Բացի ծրագրավորումից նաև զբաղվում է երաժշտությամբ՝ նվագում է կիթառ և երգում է:
Կարծիքներ Վլադիմիրի մասին
Դասընթացի արժեքն ամսական
70.000դր
49.000դր
Հայաստանում միջին փորձով Front-end ծրագրավորողը ամսական կարող է վաստակել 150.000-200.000 դրամ և ավել:
Հաճախ տրվող հարցեր
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Այո՛, դասընթացը կազմված է հենց սկսնակների համար՝ 0-ից:
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են երեկոյան ժամերին և տևում են 2 ժամ:
Պարտադի՞ր է ունենալ համակարգիչ
Այո, դասընթացին մասնակցելու համար համակարգչի առկայությունը պարտադիր է:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում անվճար բաց դասին
Լրացրու հետևյալ դաշտերը