Umba Training

Հաշվապահության դասընթաց
սկսնակների համար

Ձեռք բեր նոր մասնագիտություն 3 ամսում
Դասընթացի արդյունքում
1
Կկարողանաս ինքնուրույն վարել փոքր կազմակերպությունների հաշվապահությունը
2
Կկարողանաս աշխատել որպես հաշվետար՝ հաշվառելով պահեստի շարժը
3
Կկարողանաս աշխատել մեծ կազմակերպությունում որպես հաշվապահի օգնական՝ առանց դժվարության կրելով բոլոր գործառույթները
4
Կտիրապետես որպես կադրային մասնագետ աշխատելու համար անհրաժեշտ աշխատանքային օրենսդրության դրույթներին:
Դասընթացի ծրագիրը
Սկիզբ՝ 17.02.2021 (19:00)

3 ամիս (24 դաս)
շաբաթական 2 անգամ
օրական 2 ժամ

ԵՐՔ ԵՎ ՈՒՐԲ՝ 19:00-21:00
Հաշվապահական հաշվառման հաշվային պլան
1) Հաշվապահական հաշիվներ, հաշվային պլանի ուսումնասիրություն, հաշիվների ներկայացում T-ձև աղյուսակներով
2) Գործարքի ձևակերպումը կրկնակի գրանցման եղանակով, հաշվապահական թղթակցություններ
3) Հաշվապահական թղթակցություններ, խնդիրներ
4) Ֆինանսական արդյունք, հաշվապահական հաշվեկշիռ
5) Ծանոթացում ՀԾ-հաշվապահ 7 համակարգին, բազայի ստեղծում հետագա աշխատանքի համար:
Դրամական միջոցներ
1) Դրամական միջոցների հաշվառում, սահմանափակումներ, դրամարկղային փաստաթղթերի կազմում, դրամարկղային գիրք
2) ՀԾ՝ դրամական միջոցներ , բանկային հաշվի քաղվածք
3) Արտարժութային հաշիվներ, արտարժույթի փոխարկում, արտարժութային հաշիվների վերագնահատում
4) Արտարժույթի փոխարկման, արտարժութային հաշիվների վերագնահատման խնդիրներ
5) ՀԾ՝ գործարքներ արտարժույթով:
Պաշարներ
1) Հաշվարկային փաստաթղթերի տեսակներ, պաշարի ինքնարժեքի հաշվարկում EXCEL ֆայլով
2) ՀԾ՝ ձեռքբերումներ և իրացումներ, ինքնարժեքի հաշվարկ, ծանոթացում e-invoicing համակարգին:
Հարկման համակարգեր
1) Ծանոթացում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգին, միկրոձեռնարկատիրության համակարգ, գրանցում, հաշվետվություններ
2) Շրջանառության հարկով հարկման համակարգ, դրույքաչափեր, ներկայացվող հաշվետվություններ
3) Շրջանառության հարկի հաշվարկում օրինակների հիման վրա
4) Ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ, հասկացություն
5) ԱԱՀ հաշվարկում և հաշվարկի լրացում օրինակի հիման վրա:
Աշխատանքային հարաբերություններ
1) Աշխատանքային պայմանագրի բովանդակություն
2) Աշխատավարձից հաշվարկվող հարկեր, դրույքաչափեր, աշխատավարձի հաշվարկման օրինակ, փաստաթղթեր
3) Աշխատավարձի հաշվարկում ՀԾ-հաշվապահ 7 համակարգում
4) Ամենամյա արձակուրդ, վճարում, արձակուրդային աշխատավարձի հաշվարկման կարգ
5) Արձակուրդային աշխատավարձի հաշվարկում ՀԾ-ում
6) Աշխատակցի հետ վերջնահաշվարկի կարգ, վերջնահաշվարկ ՀԾ-ում:
Վիճակագրական հաշվետվություններ
Վիճակագրական հաշվետվությունների հիմնական տեսակներ, էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման կարգ,դասընթացի ամփոփում:
Վկայականների հանձնում
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացը կվարի
Արմանուշ Հակոբյան
Հաշվապահության մասնագետ՝ 8 տարվա աշխատանքային և դասավանդման փորձով
  • 2012-2019թթ. աշխատել է ԻԷՆԷՍ Ըքաունթինգ հաշվապահական ընկերությունում որպես հաշվապահական խմբերի ղեկավար - գլխավոր մասնագետ:
  • Աշխատել է Սթիլ Կոնցեռն ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:
  • Հանդիսանում է ԷԿՈՋԵՐՄՈՑ ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը:
  • Հանդիսանում է Հաշվապահի թիվ 1 օգնական
    հաշվապահական կազմակերպության հիմնադիրը: Ընկերությունը այս պահին մատուցում է մի շարք կազմակերպությունների հաշվապահական հաշվառման աութսորս վարման, հաշվապահական խորհրդատվության, հաշվապահության ներդրման, ստուգման և վերականգնման ծառայություններ:
  • Ունի ավելի քան 8 տարվա դասավանդման փորձ՝ ինչպես սկսնակ հաշվապահների դասավանդման, այնպես էլ գործող հաշվապահների վերապատրաստման փորձառությամբ (ավելի քան 200 մասնակից):
Կարծիքներ Արմանուշի մասին
Դասընթացի արժեքն ամսական
55.000դր
35.000դր
Հայաստանում միջին փորձով հաշվապահն ամսական կարող է վաստակել 150.000-300.000 դրամ:
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են երեկոյան ժամերին և տևում են 2 ժամ:
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Այո՛, դասընթացը կազմված է հենց սկսնակների համար՝ 0-ից:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում անվճար բաց դասին
Լրացրու հետևյալ դաշտերը