Umba Training

Մարդկային ռեսուրսների կառավարում սկսնակների համար

Ձեռք բեր նոր մասնագիտություն Արփի Կարապետյանի հետ
Դասընթացի արդյունքում
1
Ընդհանուր պատկերացում կկազմես մարդկային ռեսուրսների կառավարման կիրառական և տեսական գործիքների մասին
2
Կուսումնասիրես Հայաստանի շուկային հարմարեցված՝ մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից միջազգային ստանդարտներ
3
Դասավանդման ինտերակտիվ մեթոդի շնորհիվ տեսական գիտելիքներդ կամրապնդես պրակտիկ հանձնարարականներով
4
Կզինվես մարդկային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով՝ ամենապահանջված ոլորտներից մեկում կարիերա ստեղծելու համար։
Դասընթացի ծրագիրը

Սկիզբ՝ դասընթացի ժամկետը դեռ որոշված չէ:

2 ամիս (16 դաս)
շաբաթական 2 անգամ
օրական 2 ժամ
Ներածական
Կիմանաս, թե ինչ է մարդկային ռեսուրսների կառավարումը, ինչ նպատակներ և գործառույթներ ունի, որոնք են նրա տեղը, դերը և մոդելները, ինչպես նաև նրա առջև ծառացած հիմնական մարտահրավերները։
Հավաքագրում
Կսովորես, թե ինչպես դուրս բերել թեկնածուի պրոֆիլը, պատրաստվել հարցազրույցին, ինչպես վարել բուն հարցազրույցը և ընտրել լավագույնս համապատասխանող թեկնածուին։
Մոտիվացիա
Կքննարկենք, թե ինչ է մոտիվացիան․ կծանոթանաս աշխատանքային մոտիվացիայի որոշ տեսությունների հետ։ Կիմանաս, թե որոնք են մոտիվացիայի հիմնական տեսակները։ Դասին կներկայացնենք նաև, թե ինչպես է ձևավորվում փոխհատուցման համակարգը։
Ուսուցում և զարգացում
Այս դասին կիմանաս, թե աշխատակիցների ուսուցման և զարգացման ինչպիսի մեթոդներ կան ընկերություններում, ուսուցման կազմակերպման ինչպիսի եղանակներ են կիրառվում և ինչպիսի ընթացակարգեր են գործում։
Կորպորատիվ մշակույթ
Կծանոթանաս կորպորատիվ մշակույթի տիպերին և դասակարգմանը։ Ընդհանուր պատկերացում կկազմես, թե ինչպես է պետք ախտորոշել, փոփոխել և ձևավորել կազմակերպության կորպորատիվ մշակույթը։
ՄՌ կառավարման ժամանակակից տենդենցներ
Ու՞ր է գնում ՄՌ-ն որպես մասնագիտություն աշխարհում և Հայաստանում:
Վկայականների հանձնում
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացը կվարի
Արփի Կարապետյան
HR մասնագետ՝ ավելի քան 20 տարվա աշխատանքային և 10 տարվա դասավանդման փորձով
  • Արփի Կարապետյանը հանդիսանում է Cascade People & Business ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, ինչպես նաև Հայաստանի ՄՌ ասոցիացիայի հիմնադիրը և նախագահը, տարածաշրջանային ՄՌ կոնֆերանսի հիմնադիր:
  • Արփին միջազգային երկու որակավորում ունեցող ՄՌ ղեկավար է (SPHRi, HRCI), միջազգայնորեն որակավորված քոուչ (Erickson Certified Coach), թրեյներ և խորհրդատու:
  • Նա սոցիալական գիտությունների թեկնածու է, գիտական աշխատությունն արծարծում է ազգային ինքնագիտակցության հիմնախնդիրները։ Ունի մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ավելի քան 20 տարվա, ՄՌ խորհրդատվության, անձնակազմի ուսուցման և կազմակերպման՝ 10 տարվա, անհատական և խմբային քոուչինգի ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ:
  • Արփի Կարապետյանը աշխատել է բազմաթիվ հայտնի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ տարբեր ոլորտներից՝ բանկային, ապահովագրական, արտադրության, ՏՏ, հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության, ՀԿ և այլն: Բանախոս, մի շարք թրեյնինգների և զարգացման ծրագրերի հեղինակ և ամենամյա տարածաշրջանային ՄՌ համաժողովի հիմնադիր:
  • Արփին նաև դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում, Երևանի պետական համալսարանում:
Կարծիքներ Արփիի մասին
Կադրեր նախորդ դասընթացից
Դասընթացի արժեքն ամսական
90.000դր
55.000դր
Գրանցման վերջնաժամկետն է 10.09.2020:
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են երեկոյան ժամերին և տևում են 2 ժամ:
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Այո՛, դասընթացը կազմված է հենց սկսնակների համար՝ 0-ից:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում դասընթացին
Լրացրու հետևյալ դաշտերը