Umba Training

Digital Start
օնլայն մարքեթինգի դասընթաց 0-ից 3

Մուտք դեպի պահանջված մասնագիտություն 1.5 ամսում
Դասընթացի արդյունքում
1
Կստանաս բազային գիտելիքներ թվային մարքեթինգի հիմնական ճյուղերի մասին
2
Կկարողանաս ինքնուրույն կազմել թվային մարքեթինգի, կոնտենտ մարքեթինգի, SMM-ի, Paid Media-ի ռազմավարություն և չափել դրանց արդյունավետությունը
3
Կունենաս թվային գործիքներից մի քանիսի պրակտիկ փորձ
4
Կկարողանաս ընդունվել աշխատանքի որպես Junior Digital Marketing Specialist:
Դասընթացի ծրագիրը
Սկիզբ՝ 19.07.2021 (19:00)

1.5 ամիս (12 դաս)
շաբաթական 2 անգամ
օրական 1,5 ժամ
Թվային մարքեթինգ․ ինչու և ինչպես
- Ինչու՞ է կարեւոր թվային դաշտ մտնելը եւ ո՞վ է թվային մարքեթինգի սպառողը
- Թվային մարքեթինգի սկզբունքները, մեխանիզմներն ու տրամաբանությունը
- Թվային մարքեթինգի ճյուղերը, ռազմավարական մոտեցումներն ու մեթոդները:
Թվային մարքեթինգի ռազմավարության մշակում
- Ինչպես նույնականացնել բրենդին կամ ըներությանն ամենահամապատասխան ռազմավարությունը
- Ինչպես կազմել ռազմավարական պլան, գնահատել ռիսկերն ու ակնկալիքները
- Ռազմավարության մշակում․ գործնական աշխատանք:
SEO․ ինչպես հայտնվել այնտեղ, ուր պետք է
- SEO հիմունքներ, տրամաբանություն, որոնողական համակարգեր
- On-page, off-page, տեխնիկական SEO
- Օպտիմիզացիայի գործիքներ, մեթոդներ եւ հնարավորություններ
- Բանալի բառերի ընտրություն եւ որոնման ծավալների մշտադիտարկում:
SMM․ բրենդի և լսարանի կապը
- Սոցցանցերում էջերը՝ որպես այցեքարտ։ Fb, IG, LinkedIn,Tiktok, Twitter․ Ինչպես ընտրել սոցհարթակ
- Ինչպես ընտրել SMM ռազմավարություն եւ բովանդակության պլան
- Գրառումների տեսակներն ու նպատակը
- Վճարովի առաջխաղացում/գովազդ - Գործնական աշխատանք:
Email մարքեթինգ
- Լիդերի գեներացում, էլ․ հասցեների բազայի հավաքագրման հնարքներ
- էլեկտրոնային նամակների տեսակները, նպատակները
- Անվճար գործիքներ եւ էլ․ ծանուցումների ծառայություններ:
Գովազդներ
- Գովազդների հարթակներ, բյուջետավորում
- Թիրախավորում եւ «հետապնդում» գովազդով
- Ծախսերի եւ արդյունավետության մշտադիտարկում:
Քոնթենթ մարքեթինգ․ բովանդակություն՝ ձևից կարևոր
- Քոնթենթի էությունը․ վիզուալ եւ տեքստուալ քոնթենթ
- Քոնթենթը՝ որպես մարքեթինգի բոլոր ճյուղերի գլխավոր շարժիչ ուժ
- Ռազմավարության մշակում, գործնական աշխատանք:
Մշտադիտարկում և KPI (key performance metrics)
- Google analytics, Insights, եւ այլ վերլուծական եւ մշտադիտարկման գործիքներ, հաշվետվությունների կազմում
- Ռիսկերի եւ արդյունավետության չափում:
Թրենդներ և շուկայի պահանջարկ
- Ովքե՞ր են փնտրում թվային մարքեթինգի մասնագետների
- Շուկան Հայաստանում․ աշխատավարձեր, պահանջարկ
- Ինչպե՞ս հետ չմնալ համաշխարհային թրենդներից եւ մնալ կոմպետենտ
- Ֆրիլանս vs գործակալություն vs ստատիկ աշխատանք:
Վկայականների հանձնում
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացը կվարի
Արփինե Գինոսյան
Թվային քոնթենթ մարքեթինգի մասնագետ՝ 6 տարվա աշխատանքային փորձով։
  • Մարքեթինգային տարբեր ուղղություններում ներգրավվելով՝ SMM֊ից մինչեւ բրենդի կառավարում եւ ինֆլուենսըր մարթեգինգ, որոշել է քոնթենթ մարքեթինգն ընտրել որպես հիմնական մասնագիտացում։
  • Կատարում է բրենդի քոնթենթ մարքեթինգի աուդիտ եւ տրամադրում ռազմավարության մշակման խորհրդատվություն։
  • 2017 թվականից ի վեր դասընթացներ է վարում պետական եւ համայնքային ընտրություններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների համար։ Պատրաստել եւ վերապատրաստել է ավելի քան 500 դիտորդի։
  • Աշխատել է բազմաթիվ արտասահմանյան մեծ ու փոքր ընկերությունների հետ եւ առանձին նախագծերում․ ճամփորդական բլոգի հոդվածներ գրել, զբաղվել ֆոտոլրագրությամբ, տպագրվել ամսագրերում որպես բանաստեղծ, եղել ուղեկցող թարգմանիչ, դասավանդել անգլերեն եւ թարգմանել հետազոտական աշխատանքներ։
Կարծիքներ Արփինեի մասին
Նախորդ դասընթացների մասնակիցները
Դասընթացի արժեքը
90.000դր
65.000դր
Հայաստանում միջին փորձով Digital Marketing-ի մասնագետն ամսական կարող է վաստակել 200.000-250.000 դրամ:
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են երեկոյան ժամերին և տևում են 1,5 ժամ:
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Այո՛, դասընթացը կազմված է հենց սկսնակների համար՝ 0-ից:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում անվճար բաց դասին
Լրացրու հետևյալ դաշտերը