Umba Training

Արտագնա տուր մենեջերների դասընթաց 0-ից

Ձեռք բեր նոր, պահանջված մասնագիտություն 3 ամսում
Դասընթացի արդյունքում
1
Կունենաս հստակ պատկերացում զբոսաշրջության մասին
2
Կտիրապետես շուկայում
առկա իրավիճակին
3
Կիմանաս, թե ինչպես աշխատել դեսպանատների հետ և ինչպես գրագետ լրացնել վիզաները
4
Ձեռք կբերես հաճախորդների և գործընկերների հետ աշխատելու հմտություններ:
Դասընթացի ծրագիրը
Բաց դաս՝ 08.11.2019 (19:00)

3 ամիս
շաբաթական 2 անգամ
օրական 2 ժամ

Երեքշաբթի և ուրբաթ՝ 10:00-12:00
Զբոսաշրջության նկարագրություն
  • Զբոսաշրջություն հասկացություն և տեսակները
  • Տուրօպերատոր
  • Տուրագենտ
  • Զբոսաշրջային տերմինալոգիա
  • Սեզոնայնություն:
Հմտությունների զարգացում
  • Վաճառքի մենեջերի գործունեություն
  • Վաճառք և սպասարկման տեխնիկա
  • Դերային խաղեր
  • Կատարած աշխատանքի հաշվետվությունների կազմում:
Ավիացիա և տուրիզմ
  • Ազգային ավիացիայի դերն ու նշանակությունը
  • Ավիաընկերություններ և թռիչքների տեսակները
  • Ավիատոմսերի (Ամադեուս և այլ) ծրագրերի հետ ծանոթացում
  • Դուրսգրված ավիատոմսերի վերլուծություն
  • Ավիատոմսերի հաշվետվությունների կազմում:
Տուրփաթեթների կազմում և ծրագրերի հետ ծանոթացում
  • Տուրփաթեթների կազմում
  • Տուրիստական ապահովագրության տեսակները, աշխատանք ծրագրերով
  • Հյուրանոցների ամրագրման ծրագրերը և աշխատանք ծրագրերով
  • Ուղեգրի տեսակներ և նկարագրությունը:
Դեսպանատներ և վիզաներ
  • Դեսպանատները ՀՀ-ում և նրանց հետ աշխատանքի նրբությունները
  • Վիզաների տեսակները և ընթացակարգը
  • Շենգեն վիզաների լրացման կարգը
  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության վիզաների լրացման կարգը:
Գործնական աշխատանքներ և թեստեր
  • Գործնական աշխատանք՝ վաճառքի մենեջերի պարտականություններ
  • Գործնական աշխատանք՝ սեզոնայնություն
  • Գործնական աշխատանք՝ տուրփաթեթների կազմում
  • Գործնական աշխատանք՝ վիզաների լրացում
  • Թեստ՝ տերմինալոգիա
  • Վերջնական թեստ՝ գիտելիքների ամփոփում:
Վկայականների հանձնում
Դասընթացի վերջնական թեստերը 70%+ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացը կվարի
Ալինա Պետրոսյան
Արտագնա տուրերի մասնագետ՝ ավելի քան 8 տարվա դասավանդման փորձով:
  • 2014թ-ից հիմնել և ղեկավարում է Էնի Վիշ Տուրը
  • 2009-2014 Աշխատել է Ֆրանսիական Օրանժ Արմենիա հեռահաղորդակցման ոլորտի սպասարկման բաժնում, որպես վաճառքի խորհրդատու
  • Տարիներ շարունակ ճանաչվել է լավագույն աշխատակից և արժանացել բազմաթիվ շնորհակալագրերի, միջազգային սերտեֆիկատների և մրցանակների
  • 2014թ-ին հիմնել է իր բիզնեսը տուրիզմի ոլորտում և այս տարիների ընթացքում ձեռք է բերել ճանաչում և արդեն համարվում է լավագույն, գրագետ և ամենապրոֆեսիոնալ ընկերություններից մեկի ղեկավարը
  • Մասնակցել է TOT (Training of trainers) դասընթացների և արժանացել ամենաբարձր գնահատականին
  • Համագործակցել է բազմաթիվ ընկերությունների հետ
  • Տուրիզմի դասընթացներ է անցկացնում ավելի քան 5 տարի
  • Դասընթաց անցկացնելը համարում է իր հոբբին և մեծ եռանդով ու սրտացավությամբ անցկացնում է այն՝ փորձելով փոխանցել իր ունեցած գիտելիքներն ու փորձը:

Ալինայի դասընթացների մասնակիցների 80%-ից ավելին գտել են աշխատանք տուրիզմի ոլորտում և կարողացել ռեալիզացնել իրենց ստացած գիտելիքները առկա աշխատանքում:
Կարծիքներ Ալինայի մասին
Դասընթացի արժեքն ամսական
65.000դր
45.000դր
Հայաստանում միջին փորձով Արտագնա տուր մենեջերը ամսական կարող է վաստակել 200.000 դրամ և ավել:
Հաճախ տրվող հարցեր
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Այո՛, դասընթացը կազմված է հենց սկսնակների համար՝ 0-ից:
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են առավոտյան ժամերին՝ 10:00 - 12:00, երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում անվճար բաց դասին
Լրացրու հետևյալ դաշտերը