Umba Training

Photo դասընթաց սկսնակների համար (0-ից) 8

Ձեռք բեր նոր մասնագիտություն 1.5 ամսում
Դասընթացի արդյունքում
1
Կտիրապետես ֆոտոխցիկիդ հիմնական տեխնիկական մասին
2
Կսովորես ճիշտ ընկալել սեփական լուսանկարի իմաստը, նպատակը, ապա` արժեքը
3
Կծանոթանաս Adobe Photoshop և Lightroom ծրագրերի դերին լուսանկարչության մեջ
4
Ստացած գիտելիքների հիմքի վրա կկարողանաս կառուցել քո լուսանկարչական ապագան:
Դասընթացի ծրագիրը
Սկիզբ՝ 26.01.2022 (19:00)

1.5 ամիս
շաբաթական 2 անգամ
օրական 1.5 ժամ

ՉՐՔ՝ 18:30 ԵՎ ՇԲԹ՝ 10:30
Ինչ է լուսանկարչությունը, նպատակը, տեսակները
Լուսանկարչության պատմության, առաջին լուսանկարների ստեղծման ու դրանց զարգացման` ճյուղերի բաժանվելու մասին է այս թեման: Լուսանկարչության տեսակներից են պատերազմական, վավերագրական, փողոցային (Street photography) լուսանկարչություն, լրագրողական, հարսանեկան, մանկական եւ այլն:
Լույս, ստվեր
Այստեղ կխոսվի լուսանկարչության հետ լույսի առնչության, ստվերի մասին:
Կոմպոզիցիա
Այս թեման կադրը ճիշտ կառուցելու, դրա համար կիրառվող կանոնների մասին է:
Լուսանկարչական ապարատը, տեսակները
Կուսումնասիրվի լուսանկարչական սարքը, դրա կառուցվածքը, թե ինչպես է ապարատի ներսում ստեղծվում լուսանկարը: Մեր օրերում գոյություն ունի լուսանկարչական ապարատների տեսակների ընտրանի:
Էքսպոզիցիա
Սա ապարատի երեք կարևոր բաղադրիչների համադրությունն է, որի բալանսավորված օգտագործման դեպքում ստացվում է ճիշտ կադրը` պահաժամ, լուսազգայունություն, դիաֆրագմա:
Ֆոկուսային հեռավորություն
Օբյեկտիվներ, ինչ տեսակի օբյեկտիվներ գոյություն ունեն, յուրաքանչյուրը երբ է հարկավոր օգտագործել:
Տեխնիկական առավել խորացված գիտելիքներ
Ինչ է Հիսթոգրամը և ինչպես կարդալ այն: Դասընթացը ներառում է նաև լուսանկարչությունից անբաժան սպիտակի (Ուայթ) բալանսը, ինչ է սպիտակի բալանսը և ինչպես կարգավորել այն
Լույսի աղբյուրները
Այս թեման ուսումնասիրում է լույսի աղբյուրները, որոնց օգնությամբ ստեղծվում են լուսանկարները` բնական և արհեստական` ստատիկ և իմպուլսային, դրանց կառավարումը:
Ցուցահանդես և վկայականների հանձնում
Դասընթացի ավարտին կկազմակերպվի անվճար/ազատ մուտքով ցուցահանդես, որտեղ բոլոր մասնակիցները կներկայացնեն իրենց լավագույն աշխատանքները: Նույն օրը կանցկացվի դասընթացի մասնակցության վկայականների հանձնման արարողությունը:
Դասընթացը կվարի
Գայանե Ավետիսյան
Պրոֆեսիոնալ լուսանկարիչ` 9 տարվա աշխատանքային փորձով
  • 2012 թվականից զբաղվում է լուսանկարչությամբ, մասնավորապես մանկական:
  • 2014 թվականին հիմնել է Gayane Avetisyan Photography-ին, որն իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանում: Ֆոտոստուդիան գործում է մինչ օրս:
  • 2018 թվականից անցկացնում է լուսանկարչական դասընթացներ՝ մասնավոր և խմբային: Դասընթացին մասնակցած լուսանկարիչներից այսօր իրենց գործող ստուդիաներն ունեն` Fidella Newborn Photography, Little Angels, Lili's Photography:
  • 2020 թվականին արժանացել է Նորածինների Լուսանկարչության Միջազգային Ակադեմիայի վկայականին (ANP):
  • Ստացել է ավստրալական CPR Kids կազմակերպության` «Նորածիններին եւ ավելի բարձր տարիքի երեխաներին առաջին օգնություն ցուցաբերելու» վկայականը:
  • Որպես լրագրող-օպերատոր և լուսանկարիչ 2012 թվականին եղել է Աֆղանստանում: Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում վարել է հեղինակային Երկիրն ու Երկիրը միջազգային հաղորդաշարը: Չնայած հեռուստատեսության նկատմամբ սիրուն, լուսանկարչությունը հետագայում դարձել է միակ հոբբին, սիրելի աշխատանքն ու բիզնեսը:
Գայանեի աշխատանքներից
Կադրեր նախորդ դասընթացներից
Դասընթացի արժեքը
99.000դր
69.000դր
( մեկ անվճար տեղ պատերազմի մասնակցի համար )
Լուսանկարչի աշխատավարձը, սովորաբար, գործարքային է: Հայաստանում, միջին փորձով լուսանկարիչն ամսական կարող է վաստակել 200.000 - 300.000 դրամ:
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են երեքշաբթի՝ 19:00 և շաբաթ՝ 11:00: Տևողությունը 1.5 ժամ:
Պարտադի՞ր է ունենալ լուսանկարչական ապարատ
Այո՛, պարտադիր է:
Գործու՞մ է արդյոք հավելյալ զեղչ պատերազմի մասնակիցների համար
Պատերազմի մասնակիցների համար յուրաքանչյուր խմբում առկա է մեկ անվճար տեղ:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում անվճար բաց դասին
Լրացրու հետևյալ դաշտերը