Վեբ ծրագրավորող դառնալու համար Դուք պետք է տիրապետեք HTML, CSS և JavaScript լեզուներին: Զարգացնելով վեբ ծրագրավորման այս հիմնարար հմտությունները՝ Դուք կունենաք հիմք և տրամաբանական գաղափար ծրագրավորման լեզուների հետ աշխատելու համար:
-
Սովերեք վեբ զարգացման հիմունքները
Ամենաառաջին և ամենակարևոր քայլը վեբ ծրագրավորող դառնալու համար նրա հիմունքները սովորելն է՝ ներառյալ HTML (Hypertext Markup Language), CSS (Cascading Style Sheets) և JavaScript լեզուները:
Շատ պրոֆեսիոնալ վեբ ծրագրավորողներ այժմ անցկացնում են կոդավորման դասընթացներ ուսուցման գործընթացն արագացնելու համար: Կոդավորման դասընթացները շատ ավելի տարածում են ստացել, քանի որ դրանք կարճ են, խորացված և կենտրոնացած են արդյունքի և կիրառման վրա։ Նրանց նպատակն է հնարավորինս արդյունավետ կերպով զարգացնել աշխատանքին պատրաստ լինելու հմտությունները՝ դրանք դարձնելով ավելի արժեքավոր ներդրում ապագա վեբ ծրագրավորողի համար:
-
Ընտրեք ծրագրավորման ճյուղ
Մինչ Դուք շարունակում եք զարգացնել Ձեր հմտությունները, Դուք պետք է ընտրեք ծրագրավորման ուղղությունը: Բայց որո՞նք են վեբ ծրագրավորման տեսակները: Բոլոր վեբ ծրագրավորողները դասակարգվում են երեք հիմնական տեսակի.
Front-End Developer.
Front-End Developer-ն աշխատում է վեբի օգտատերերի հատվածի վրա՝ հաշվի առնելով կայքի կամ հավելվածի ցանկացած հատված, որի հետ օգտատերերն առընչվում են: Սա կարող է ներառել կայքի դասավորությունը, դիզայնը և այն ուղին, որով օգտատերերն օգտագործում են այն:
Back-End Developer.
Back-End Developer-ն աշխատում է վեբի սերվերի հատվածի վրա: Սա կենտրոնացած է կայքի գործունեության վրա և կարող է ներառել տվյալների բազաներ, սերվերներ, ցանցեր (networks), հոսթինգ և այլն:
Full-Stack Developer.
Full-Stack Developer-ը ծանոթ է front և back-end ծրագրավորմանը և աշխատում է կայքի երկու կողմերի վրա:
-
Սովորեք ծրագրավորման հիմնական լեզուները վեբ ծրագրավորման համար
Ծրագրավորման լեզուների երեք ընտանիքները (տարրերը) հիմնական գործիքներն են, որոնք ներգրավված են վեբ ծրագրավորման գրեթե բոլոր ասպեկտներում։ Դրանք են՝
HTML (Hypertext Markup Language)
CSS (Cascading Style Sheets)
JavaScript
Իհարկե, ցանկը շարունակվում է: Իրականում, վեբ ծրագրավորումն ունի բազմազան գործառույթներ և, որպես մասնագետ, Դուք կարող եք գտնել և կենտրոնանալ այն ուղղվածության վրա, որը լավագույնն է Ձեզ համար:
-
Կառուցեք նախագծեր Ձեր վեբ ծրագրավորման հմտությունները զարգացնելու համար
HTML-ի, CSS-ի և JavaScript-ի հիմունքներին և ծրագրավորման հմտություններին տիրապետելով՝ Դուք պատրաստ կլինեք իրագործել դրանք: Հետագայում Դուք փորձ ձեռք կբերեք՝ օգտագործելով վեբ ծրագրավորողի հմտությունների անընդհատ աճող շարքը: Դրանցից մի քանիսը տեխնիկական հմտություններ են կամ «դժվար» հմտություններ, ինչպիսիք են ծրագրավորումը SQL-ում կամ Python-ում, ավելի արդյունավետ ծրագրավորման համար՝ jQuery ֆունկցիաների գրադարանի օգտագործումը, կամ այնպիսի գործիքների օգտագործումը, ինչպիսիք են օրինակ՝ Git-ը, որը նախատեսված է վերսիաների վերահսկման համար: Վեբ ծրագրավորման այս հմտությունները բարելավելու լավագույն միջոցը պարզապես նրա մեջ ներգրավվելն է. որքան շատ օգտագործեք դրանք, այնքան ավելի հմուտ կլինեք:
Ինչպե՞ս դառնալ WEB ծրագրավորող
Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացեք մեր «WEB ծրագրավորման դասընթաց 0-ից» դասընթացին և ընդամենը 2 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար: