Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Անգլերեն սովորելու 5 դրական կողմերը

08.10.2023

Ցանկանում եք սովորել անգլերեն, բայց լիովին չե՞ք պատկերացնում, թե ինչո՞ւ է դա ձեզ անհրաժեշտ: Umba Training-ում ձեզ համար առանձնացրել ենք հինգ պատճառ հենց հիմա անգլերեն սովորելու համար:

1. Կարիերայի աճ

Հավանաբար մեկ անգամ չէ, որ լսել եք, որ այսօր առանց անգլերենի իմացության պարզապես հնարավոր չէ: Յուրաքանչյուր բարձր վարձատրվող պաշտոն պահանջում է անգլերենի իմացություն: Նույնիսկ եթե ձեր աշխատավայրը չի պահանջում օտար լեզվի իմացություն, այս հմտությունը հաստատ առավելություն կլինի: Անցել են այն ժամանակները, երբ մարդիկ ամբողջ կյանքում միևնույն աշխատանքով էին զբաղվում։ Ամեն ինչ կտրուկ կարող է փոխվել ցանկացած պահի, բայց անգլերենի իմացությունը միշտ բարձր է գնահատվում և հզոր գործիք կարող է լինել կարիերայի զարգացման գործում:

2. Ճամփորդելու հնարավորություն

Անգլերենը Երկիր մոլորակի վրա ամենաշատ գործածվող լեզուն է: Անգլերենի հիանալի իմացությունը կօգնի ձեզ ճանապարհորդել ցանկացած երկրում՝ առանց էքսկուրսավարի օգնության։ Դուք կարող եք հեշտությամբ տեղի բնակիչներից խնդրել ձեզ ճանապարհ, հասցեներ ցույց տալ, դիմել նրանց օգնության համար, եթե ինչ-որ բան պատահի, ինչպես նաև օգտակար ծանոթություններ հաստատել:

3. Ինքնազարգացում

Օտար լեզու սովորելը թույլ է տալիս անընդհատ զարգանալ։ Սովորելով անգլերեն՝ դուք ոչ միայն ծանոթանում եք լեզվի բառապաշարին և քերականությանը, այլև զգալիորեն ընդլայնում եք ձեր մտահորիզոնը։ Դուք սկսում եք հետաքրքրվել անգլիախոս երկրների պատմությամբ, ավանդույթներով և մշակույթով, ուսումնասիրում եք դրանց տեսարժան վայրերն ու բացահայտում հետաքրքիր փաստեր անգլիացիների և անգլերենի մասին:

4. Գրքերը բնօրինակով կարդալու հնարավորություն

Համաձայնեք, որ որևէ հետաքրքիր գրքի թարգմանությանը սպասելը շատ ձանձրալի է։ Կարող է տարիներ տևել, մինչև ցանկալի գիրքը հայտնվի թարգմանված տարբերակով։ Այնինչ հենց հիմա ես ուզում կարդալ այն:

Անգլերենի իմացության շնորհիվ կարող եք այդ գրքերը կարդալ բնօրինակով: Սա հատկապես վերաբերում է բեսթսելլերներին և գեղարվեստական ​​գրքերին, որտեղ թարգմանությունը միշտ փոքր-ինչ խեղաթյուրում է հեղինակի միտքը:

5. Պաշտոնական ծրագրերի հետ աշխատելու հնարավորություն

Անգլերենը պաշտոնական համակարգչային ծրագրերի և բջջային հավելվածների մեծամասնության հիմնական լեզուն է: Եթե ​​դուք լավ եք տիրապետում անգլերենին, ապա կարող եք հեշտությամբ օգտագործել պաշտոնական կայքերի հավելվածները՝ առանց ձեր սարքի անվտանգության համար մտահոգվելու: Եթե ​​ձեր համակարգչի կամ հեռախոսի համակարգը խափանվի, դուք նույնկերպ կկարողանաք հասկանալ, թե ո՞ր խնդիրն է հանգեցրել անկայուն աշխատանքի և ինչպե՞ս այն լուծել: Եթե ​​խափանումը լուրջ է, ապա դուք կարող եք տեխնիկական աջակցության կենտրոնից օգնության կարիք ունենալ, որոնց հետ շփումը հաճախ նույնպես անգլերենով  է իրականացվում:

Անգլերենը ներթափանցում է մեր կյանքի բոլոր ոլորտներ: Ժամանակակից աշխարհում հարմարավետ կյանքի համար շատ կարևոր է օտար լեզվի իմացությունը։ Եկե՛ք Umba Training, և մենք կօգնենք ձեզ բարելավել ձեր անգլերենի մակարդակը և կուրախացնենք ձեզ ձեր ստացած մեծ արդյունքներով:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training