Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Անգլերենը բարելավելու 10 տարբերակ

07.05.2024

Բարելավել անգլերեն խոսքը

Բարելավել անգլերենի բանավոր և գրավոր խոսքի հմտությունները մեկ ամսում:

Այո՛, սա իրականություն է:

Անգլերենն աշխարհում ամենաշատ ուսումնասիրվող լեզուն է։ Ինտերնետի, միջազգային հարաբերությունների, բիզնեսի և կրթության այս դարաշրջանում անգլերենը դարձել է նաև հաղորդակցման ամենագլոբալ և համընդհանուր լեզուն:

Անգլերեն

Առանց չափազանցության կարելի է ասել, որ անգլերենի իմացությունը այսօր պարտադիր է յուրաքանչյուրիս համար։ Անգլերենը թույլ կտա սովորել կամ աշխատել արտասահմանում, կօգնի ճանապարհորդել աշխարհով մեկ կամ պարզապես առավել գրավիչ դարձնել ձեր ռեզյումեն:

Դուք կարող եք նույնիսկ կարճ ժամանակում հասցնել ձեր անգլերենի իմացությունը բարձր մակարդակի և խոսել անգլերեն այնպես լավ, ինչպես լեզվի կրողը: Գոյություն ունի 10 փորձված մեթոդ՝ զգալիորեն բարելավելու անգլերենի հմտությունները, և այն ձեզնից կխլի օրական ընդամենը 5-10 րոպե:

Բարելավել անգլերենի հմտությունները

Ընթերցանություն

Անգլերեն լեզվով ընթերցանությունը պարտադիր է բոլոր նրանց համար, ովքեր երազում են սովորել արտասահմանում: Բացի այդ, անգլերեն տեքստերը հասկանալու և վերլուծելու ունակությունը կբացի ձեզ համար դռներ դեպի զարմանալի անգլալեզու գրականության աշխարհ:

Ընթերցանություն

1) Կարդացե՛ք անգլալեզու գրքեր, ամսագրեր և թերթեր

Լեզու սովորելու ոսկե կանոնը մշտական ​​ընթերցանությունն է։ Եթե ​​դուք չեք կարող կարդալ օտար լեզվով, ապա դժվար թե կարողանաք հաղորդակցվել կամ գրել դրանով: Եթե ​​ցանկանում եք շատ կարդալ անգլերենով, հետաքրքիր գրքեր ու ամսագրեր կարելի է գտնել ինչպես գրախանութներում, այնպես էլ համացանցում: Բացի այդ, ինտերնետում կարող եք հետևել ձեզ հետաքրքրող էջերին և բլոգներին:

անգլալեզու գրքեր, ամսագրեր և թերթեր

2) Փոխե՛ք ձեր հեռախոսի և համակարգչի լեզուն

Եթե ​​ձեր հեռախոսի, պլանշետի և համակարգչի լեզուն դարձնեք անգլերեն, ապա դա կօգնի նաև սովորել այն: Մասնավորապես, այն կընդլայնի ձեր բառապաշարը և որոշակի բառեր «կկապակցի» որոշակի գործողությունների հետ, որոնք դուք կատարում եք ամեն օր: Դուք կարող եք փոխել լեզուն նաև այն սոցիալական ցանցերում, որոնք օգտագործում եք:

հեռախոսի և համակարգչի լեզուն

Գրավոր խոսք

Անգլերեն տեքստեր գրելը օտարերկրացիների համար հաճախ դառնում է ամենադժվար գործերից մեկը: Մինչդեռ անգլերենով գրագետ շարադրություններ և տեքստեր գրելու կարողությունը անհրաժեշտ է ինչպես աշխարհի տարբեր համալսարաններ ընդունվելու, այնպես էլ հետագա ուսումնառության համար: Իրականում, անգլերեն գրել-սովորելը այնքան էլ դժվար չէ, պարզապես պետք է որոշակի ջանքեր գործադրել:

Գրավոր խոսք

3) Բացե՛ք անգլալեզու բլոգ

Սեփական բլոգ վարելը ոչ միայն թույլ է տալիս կիսվել աշխարհի հետ ձեր գաղափարներով և փորձով, այլ նաև օգնում է սովորել օտար լեզու: Ստեղծե՛ք անգլալեզու բլոգ և սովորություն դարձրե՛ք կանոնավոր կերպով նոր գրառումներ կատարելը: Հնարավոր է, որ սկզբում ձեզ համար դժվար լինի, բայց ժամանակի ընթացքում դուք, անշուշտ, կմտնեք հունի մեջ և ոչ միայն կբարելավեք ձեր գրավոր խոսքը, այլև կսկսեք հաճույք ստանալ անգլերենով տեքստեր գրելուց:

անգլալեզու բլոգ

4) Դո՛ւրս գրեք և մտապահե՛ք նոր բառերը

Սա ևս մեկ արդյունավետ միջոց է՝ ընդլայնելու ձեր բառապաշարը և հարստացնելու ձեր գրավոր խոսքը: Պարզապես գրի՛ առեք անգլերեն նոր բառերը, որոնք դուք հանդիպում եք գրքերում, ֆիլմերում և ինտերնետում: Կպչուն քարտերով փակցրե՛ք այդ բառերն այնտեղ, որտեղ դրանք միշտ կլինեն ձեր տեսադաշտում: Եթե ​​նույնիսկ օրական գոնե մեկ նոր բառ անգիր անեք, մեկ ամսվա ընթացքում տպավորիչ առաջընթացը նկատելի կլինի։

Դո՛ւրս գրեք և մտապահե՛ք նոր բառերը

5) Նամակագրություն վարեք համախոհների հետ

Հետաքրքրվա՞ծ եք նորաձևությամբ, առողջ ապրելակերպով, պատմությամբ կամ գրականությամբ: Չե՞ք կարող մեկ օր ապրել առանց երաժշտության կամ սպորտի: Ինտերնետում, թեմատիկ ֆորումներում, կայքերում և սոցիալական ցանցերում կարող եք գտնել համախոհներ ամբողջ աշխարհից՝ մտքեր փոխանակելու և ընդհանուր հետաքրքիր թեմաների շուրջ շփվելու համար: Նման շփումը ձեզ կտա անգլերեն գրավոր խոսքի իդեալական պրակտիկա և կօգնի սովորել նոր բառեր ու արտահայտություններ կենդանի երկխոսություն վարելու համար:

Նամակագրություն վարեք համախոհների հետ

Լսողական հմտություններ

Արտերկրում սովորելու և օտարերկրացիների հետ շփվելու համար նույնքան կարևոր է լսելիս ընկալել անգլերեն խոսքը, հասկանալ առանձին բառեր, արտահայտություններ և արտասանություն: Այս հմտությանը տիրապետելը պարտադիր է լեզվի ցանկացած քննություն հանձնելու, ինչպես նաև արտասահմանյան համալսարանում դասերին, սեմինարներին և քննարկումներին ակտիվորեն մասնակցելու համար:

6) Լսե՛ք անգլերեն երաժշտություն

Շատ մարդիկ, ովքեր տիրապետում են օտար լեզուների, ասում են, որ լեզուներ սովորելիս իրենց շատ է օգնել երաժշտություն լսելը: Սա հրաշալի նորություն է երաժշտասերների համար: Անգլերենով երաժշտություն լսելը զգալիորեն կբարելավի ձեր լսելու հմտությունները: Լսելով ձեր սիրելի երգերը՝ դուք կընդլայնեք ձեր բառապաշարը, կսովորեք հասկանալ բառերը լսելու զուգահեռ և հիշել դրանց ճիշտ արտասանությունը։ Ձեզ օգնության կգան երգերի բնօրինակ տեքստերն ու դրանց թարգմանությունները, որոնք հեշտությամբ կարելի է գտնել ինտերնետում:

Լսե՛ք անգլերեն երաժշտություն

7) Դիտե՛ք անգլալեզու հեռուստաալիքներ, ֆիլմեր և հեռուստասերիալներ

Անգլալեզու ֆիլմեր, լրատվական հաղորդումներ, շոուներ և սերիալներ դիտելը ևս մեկ հիանալի միջոց է լեզուն սովորելու և լսելու հմտությունները զարգացնելու համար: Նախ կարող եք տեսանյութերը դիտել ենթագրերով, իսկ հետո՝ առանց դրանց։

Դիտե՛ք անգլալեզու հեռուստաալիքներ, ֆիլմեր և հեռուստասերիալներ

Բանավոր խոսք

 «Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց չեմ կարողանում խոսել», - այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել նրանցից, ովքեր ուսումնասիրում են օտար լեզուներ: Բնականաբար, եթե դուք չկարողանաք վարժ շփվել անգլերենով, նույնկերպ և չեք կարողանա սովորել կամ աշխատել անգլիախոս երկրներում: Եթե ​​ցանկանում եք հպարտությամբ ասել, որ իսկապես տիրապետում եք լեզվին, ապա բանավոր հաղորդակցման հմտությունները պարտադիր են:

Բանավոր խոսք

8) Հաղորդակցվել աջակցող ծառայությունների հետ

Սա շատ պարզ, զվարճալի և անվճար միջոց է՝ հաղորդակցվելիս անգլերեն լեզվի պրակտիկ կիրառման համար: Եթե ​​դուք հետաքրքրված եք որևէ ընկերության որոշակի ապրանքներով կամ ծառայությամբ, և այն ունի հեռախոսային աջակցության ծառայություն անգլերեն լեզվով, ապա վստահաբար ընտրե՛ք այս տարբերակը: Դուք առնվազն մի քանի րոպե անգլերեն խոսելու հնարավորություն կունենաք, ինչպես նաև կստանաք հետաքրքրող տեղեկատվություն:

Հաղորդակցվել աջակցող ծառայությունների հետ

9) Ձայնագրե՛ք և լսե՛ք ձեր ձայնը

Չկա ավելի հեշտ բան, քան ձայնագրիչ օգտագործելը սեփական սխալները վերլուծելու և անգլերեն ավելի լավ խոսելու համար: Պարզապես ձայնագրե՛ք ձեր անգլերեն խոսքը հեռախոսի ձայնագրիչով կամ օգտագործելով հարմար առցանց ծառայություններ և լսե՛ք, թե ինչպես է հնչում ձեր խոսքը այլոց համար: Եթե ​​դուք ունեք որևէ լեզվակիր ծանոթ, ապա ուղարկե՛ք նրան ձեր ձայնագրությունը՝ իր կարծիքը լսելու համար:

Ձայնագրե՛ք և լսե՛ք ձեր ձայնը

10) Գտե՛ք նոր ընկերներ

Եթե ​​դեռ չունեք անգլիախոս ընկերներ, ապա հիմա նրանց գտնելու ճիշտ ժամանակն է: Կենդանի շփումը լեզուն կրողների հետ, թերևս, լավագույն միջոցն է ոչ միայն անգլերեն խոսելու, այլ նաև բարելավելու մյուս բոլոր լեզվական հմտությունները, որոնց մենք անդրադարձել ենք վերևում:

Գտե՛ք նոր ընկերներ

Եվ, իհարկե, կարող եք գրանցվել անգլերենի առցանց դասընթացներին

Վերջապե՛ս կարող եք սովորել անգլերեն առցանց, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով անգլերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք Դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:

Բացի այդ, մեր դասընթացներին մասնակցելով, կարող եք ստանալ վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանք դիմելու, համալսարան ընդունվելու և այլնի համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training