Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Ֆրանսերեն արագ սովորելու 10 գաղտնիք

06.09.2024

Նոր լեզու սովորելը կարող է մի փոքր վախեցնել, բայց մեծ ցանկության և ջանք ներդնելու շնորհիվ ֆրանսերեն սովորելը կարող է շատ հեշտ լինել: Ահա՛ 10 գաղտնիք, որ կօգնեն ձեզ արագ սովորել ֆրանսերեն:

1. Դիտե՛ք ֆրանսալեզու ֆիլմեր

Լեզու սովորելու լավագույն միջոցներից մեկը ֆրանսերեն ենթագրերով ֆիլմեր դիտելն է: Այդպիսով, դուք կլսեք ոչ միայն առօրյա օգտագործվող նոր բառեր ու արտահայտություններ, այլև կկարողանաք միաժամանակ կարդալ դերասանների կողմից ասված խոսքերը: Սա հրաշալի մեթոդ է բանավոր խոսքի և արտասանության միջոցով լեզվի ընկալման հմտությունները զարգացնելու համար:

2. Lսե՛ք ֆրասերեն երգեր

Ինչպես ֆիլմերը, այնպես էլ երգերը հիանալի միջոց են լեզուն այլընտրանքային, հետաքրքիր ձևով սովորելու համար: Թարգմանե՛ք երգի բառերը, երգե՛ք։ Վերջապես դուք կհասկանաք ձեր սիրելի երգերի իմաստը։

3. Կարդացե՛ք ֆրանսիական գրականություն

Հանգիստը լրացրե՛ք ընթերցանությամբ: Սիրու՞մ եք դետեկտիվ պատմություններ: Կարդացե՛ք դրանք ֆրանսերենով: Եթե ​​ ավելի թեթև ժանրեր եք սիրում, ապա կարդացե՛ք ամսագրեր և սովորե՛ք նոր բառեր դրանց միջոցով՝ համատեղելով հաճելին և օգտակարը:

4. Գտե՛ք ֆրանսախոս զրուցակից

Փորձե՛ք գտնել ֆրանսախոս ընկեր, ով նույնպես սովորում է այդ լեզուն և խոսե՛ք նրա հետ մե՛րթ ֆրանսերեն, մե՛րթ մայրենի լեզվով: Դա երկուսիդ համար էլ օգտակար կլինի։ Եթե ​​ձեր ընկերը կամ կողակիցը նույնպես ֆրանսերեն է սովորում, ապա միմյանց հետ ֆրանսերեն խոսե՛ք: Համագործակցությունը հաջողության գրավականներից է:

5. Մի՛ վախեցեք խոսելիս սխալներ անելուց

Շատերին չի հաջողվում սովորել կամ արագ հաջողության հասնել, քանի որ շատ ջանք չեն ներդնում դրա համար: Սա հատկապես վերաբերում է բանավոր խոսքին: Մի՛ վախեցեք սխալներով խոսելուց: Ձեր զրուցակիցները հաճույքով կուղղեն և կբացատրեն ձեր սխալները, ինչն էլ կօգնի զարգացնել ձեր բանավոր խոսքը:

6. Կիրառե՛ք լեզուն առանց վախերի

Երբ մենակ եք, գտե՛ք ժամանակ՝ վերանայելու արդեն սովորած բառերն ու արտահայտությունները: Մի՛ վախեցեք խոսել տանը ֆրանսերեն թեկուզ ինքներդ ձեզ հետ: Սա կօգնի կատարելագործել ձեր արտասանությունը:

7. Շա՛տ լսեք ֆրանսերեն

Ուշադիր լսե՛ք, թե ինչպես են խոսում ուրիշները. ուշադրություն դարձրե՛ք, թե ինչպես են նրանք օգտագործում որոշ հիմնական արտահայտություններ, և մի՛ վախեցեք խնդրել նրանց բացատրել այն, ինչը ձեզ համար անհասկանալի է: Եթե ​​անգամ այլ բանով եք զբաղված, ապա միացրե՛ք ֆրանսիական ռադիո: Նման պասիվ ունկնդրումը ևս օգնում է սովորել լեզուն։

8. Ուղևորվե՛ք Ֆրանսիա

Օտար լեզու սովորելու լավագույն միջոցը, անկասկած, համապատասխան լեզվական միջավայրում գտնվելն է: Մի պահ դա կարող է վախեցնել, բայց իրականում այն թույլ կտա նվազագույն ժամկետում սովորել ֆրանսերեն և, բացի այդ, դուք կստանաք անկրկնելի կյանքի փորձ և անմոռանալի տպավորություններ: Անորոշ ծրագրով չգնալու համար՝ կարող եք կապ հաստատել Ֆրանսիայում գտնվող լեզվի դպրոցի հետ: CIA -ը առաջարկում է ծրագրեր և դասընթացներ լեզվի ցանկացած մակարդակի իմացության ուսանողների համար: Կարող եք հանգիստ կապվել մեզ հետ և ստանալ լրացուցիչ տեղեկություններ:

9. Հաճախե՛ք ֆրանսերենի ինտենսիվ դասընթացների

Անկախ նրանից՝ Ֆրանսիայում եք, թե ձեր հայրենի երկրում, ինտենսիվ դասընթացները կօգնեն ձեզ արագ սովորել ֆրանսերեն: Օրինակ, սովորել Umba Training-ում ֆրանսերեն կարող եք օնլայն տարբերակով Ձեզ հարմար ժամերին և Ձեզ հարմար վայրից ;)

Բայց ոչ մի դեպքում չպետք է դադար տալ դասընթացներն ավարտելուց հետո: Սովորածը չմոռանալու համար անհրաժեշտ է լեզվի մշտական կիրառում։ Եվ, իհա՛րկե, հաջողության հիմնական գրավականը հետևողականությունն է:

10. Եղե՛ք հետևողական

Լեզուն արագ և արդյունավետ սովորելու համար հարկավոր է աշխատել ամեն օր՝ օրական տրամադրելով առնվազն հինգ րոպե։

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training