Ինչպե՞ս արագ սովորել կորեերեն - 5 խորհուրդ
Ավելի ու ավելի դժվար է դառնում կանխատեսել, թե ապագայի աշխատաշուկան ի՞նչ հմտությունների պահանջարկ կունենա։ Բայց օտար լեզուների ու մշակույթների իմացությունը, ցանկացած անձի հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը, անկասկած, մրցակցային առավելություն կտա, հատկապես ղեկավար պաշտոններում:
Կորեերեն սովորելը հիանալի ընտրություն է, եթե ցանկանում եք ընդլայնել ձեր լեզվական հմտությունները՝ ելնելով ստանդարտ տարբերակներից դուրս, քանի որ այսօր կորեական երաժշտության, հեռուստատեսության և ֆիլմերի աճող ճանաչվածության շնորհիվ կորեերեն լեզվի պահանջարկը մեծանում է ամբողջ աշխարհում:
1. Սովորե՛ք եզակի կորեական այբուբենը
Կորեական այբուբենը, որը հայտնի է նաև որպես Հանգըլ, համարվում է ամենահեշտ ասիական այբուբեններից մեկը։ Այս հետաքրքրաշարժ գրային համակարգը բաղկացած է 24 տառից՝ ապշեցուցիչ համադրություններով և եզակի խմբավորման ոճերով, որոնցով էլ կազմվում են բոլոր կորեական բառերը։
Արժե որոշ ժամանակ հատկացնել այս հիմունքները սովորելու համար, քանի որ այդպես շատ ավելի հեշտ կտրվեն ձեզ հետագա քայլերը, ինչպես նաև ավելի հեշտ կսովորեք ինքնուրույն կարդալ, գրել ու շրջագայել Կորեայում:
2. Վայելե՛ք ձեր ժամանակը՝ դիտելով կորեական ֆիլմեր
Եթե դեռ չեք լսել, որ կորեական ֆիլմերը համաշխարհային կինոարդյունաբերության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն են, ապա հավանաբար դուք լուսնից եք իջել։ Որպես առաջին ֆիլմ կարող եք ընտրել «Աղախին»-ը՝ 2016 թվականին թողարկված թրիլլեր, որն անմիջապես համընդհանուր ճանաչման արժանացավ՝ գրեթե ընդգրկվելով Կորեայի լավագույն 100 ֆիլմերի ցանկում։ Հիանալի ֆիլմ է նաև «Հիշողություններ սպանության մասին» ֆիլմը։
Խորհուրդ ենք տալիս դիտել շաբաթական մեկ կամ երկու նոր ֆիլմ, որպեսզի կարողանաք լիարժեք համատեղել օգտակարն ու հաճելին։ Իսկ կորեական հրաշալի ֆիլմերն այնքան շատ են, որ անկասկած ձեր ընտրությունից չեք հիասթափվի։
3. Լսե՛ք K-Pop երաժշտություն
Եթե կորեական ֆիլմերը աշխարհին հիացնում են լեզվով և մշակույթով, ապա K-pop-ը պարզապես գլխիվայր է շրջել աշխարհը:
PSY-ն, իհարկե, բոլորին գրավեց իր «Gangnam Style» հիթով՝ հայտնվելով բոլոր համաշխարհային չարթերի առաջին հորիզոնականներում։ Սակայն այդ ժամանակներից ի վեր բազմաթիվ նոր խմբեր են ի հայտ եկել, որոնք փայլում են ոչ միայն Կորեայում, այլև ամբողջ աշխարհում, ինչպիսիք են օրինակ՝ BTS-ը, iKon-ը և Red Velvet-ը։
Կորեական փոփ երաժշտությունը կորեական մշակույթի անփոխարինելի անկյունաքար է և հարուստ ռեսուրս է կորեերեն նոր սովորողների համար, ուստի խորհուրդ ենք տալիս շատ ժամանակ հատկացնել K-pop-ի բոլոր ոլորտները ուսումնասիրելուն։
4. Մեկնե՛ք ճամփորդության և ունեցե՛ք տեղացիների հետ շփման անփոխարինելի փորձառություն
Ո՞րն է նոր լեզու և մշակույթ սովորելու ամենաարդյունավետ միջոցը։ Իհա՛րկե, լեզվակիրների հետ կենդանի շփումն ու մշակույթին և ավանդույթներին մասնակից լինելը։ Կորեան մշակույթի, պատմության, նրբագեղության և խոհանոցի անհավանական համադրություն է, բայց դուք կարող եք այդ ամենը զգալ միայն այնտեղ հայտնվելու դեպքում։
5. Գրանցվե՛ք կորեերենի առցանց դասընթացների
Վերջապե՛ս կարող եք սովորել կորեերեն առցանց, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով կորեերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:
Բացի այդ, մասնակցելով մեր դասընթացներին, կարող եք ստանալ վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանքի դիմելու, համալսարան ընդունվելու և այլնի համար: