Ինչպե՞ս բարելավել իտալերենի իմացությունը՝ 5 պարզ խորհուրդ
Սկսե՛ք իտալերեն լեզվի արտասանությունից
Իտալերենն ունի շատ պարզ հնչյունական համակարգ, որտեղ կան միայն մի քանի բարդ հնչյուններ և ձայնավորների, բաղաձայնների շատ կանխատեսելի ու հետևողական արտասանության համակարգ, հնչյունների պարզ հաջորդականություն։ Հիմնականում, բավականին հեշտ է ստանալ գեղեցիկ արտասանություն իտալերեն խոսելիս:
Իտալերեն սովորելու շատ խելացի մոտեցում է արտասանությունից սկսելը։ Դուք շատ արագ կսովորեք և դա ձեզ մեծ առավելություն կտա հետագայում։ Դուք կարող եք ունենալ մեծ բառապաշար և անթերի քերականություն, բայց եթե խոսելիս իտալացիները չկարողանան ձեզ հասկանալ, ուրեմն ձեր ժամանակը անիմաստ եք վատնել։
Ի վերջո, արտասանության վրա կենտրոնանալը նաև հաճելի է, բացի այդ, արագ կկարողանաք լավ արդյունքներ գրանցել:
Սկսե՛ք կրկնօրինակելուց
«Կրկնօրինակելը» հիանալի և շատ արդյունավետ տեխնիկա է իտալերենի արտասանությունը բարելավելու և կատարելագործելու համար: Գտե՛ք տեսանյութ (իտալերեն ենթագրերով), որտեղ պարզ իտալերեն են խոսում: Դուք կարող եք սկսել սովորել իտալերեն մեր դասերից, որոնք պատրաստել ենք ձեզ համար: Առաջին դասը կարող եք տեսնել այս հղմամբ: Ձեր նպատակն է նմանակել իտալերեն խոսողին՝ կրկնօրինակելով նրա արագությունը, ինտոնացիան, տոնայնությունը և ընդհանուր հնչերանգը: Սա այնքան էլ հեշտ վարժությունը չէ, սակայն այն հրաշքներ կգործի ձեր իտալերենի արտասանությունը բարելավելու համար:
Առավելագույնս օգտագործե՛ք ձեր ժամանակը. երբ լվացվում եք, երբ պառկում եք քնելու
Իտալերենը բարելավելու լավագույն միջոցներից մեկը առավոտյան և երեկոյան ինքներդ ձեզ հետ խոսելու սովորություն ձեռք բերելն է: Կարող է մի փոքր խելագարություն թվալ, բայց դուք կզարմանաք, թե որքան օգտակար կարող է լինել այս պարզ տեխնիկան:
Սովորություն դարձրե'ք սկսել առավոտը խոսելով այն մասին, թե ինչ եք անելու այդ օրը (իհարկե, իտալերեն): Կարող եք օգտագործել պարզ ներկա ժամանակաձևը, օրինակ՝ «Oggi vado al cinema» (Ես այսօր գնում եմ կինոթատրոն): Իտալերեն սովորելուն զուգընթաց կարող եք սկսել ավելացնել ավելի շատ տեղեկություններ, օրինակ՝ ե՞րբ եք գնալու կինոթատրոն, ովքե՞ր են ձեզ հետ գնալու կամ ի՞նչ եք անելու կինոթատրոնից առաջ և հետո։
YouTube-ում կարող եք գտնել մի քանի շատ պարզ երկխոսություններ, որոնք կօգնեն ձեզ կիրառել այս տեխնիկան։
Լսե՛ք իտալերեն լեզվակիրների
Խորհուրդներից մեկը, որը ես կցանկանայի տալ իտալերեն սովորել ցանկացող յուրաքանչյուրին, դա լեզվակիրների հետ երկխոսություններն են: Նույնիսկ եթե դուք լիովին սկսնակ եք, լեզվակիրների հետ ինքնաբուխ զրույցները լավագույն միջոցն են սկսելու համար։
Զրույցները շատ ինքնաբուխ են լինում, ուստի բնիկ իտալերեն խոսողները ստիպված են արտահայտել իրենց մտքերն ամենապարզ ձևով։ Եվ այս հեշտությունն ու բնականությունը ձեզ կխրախուսեն մասնակցել զրույցին, այս դեպքում՝ խոսել նրանց նման։
Անկասկած, եթե դուք նոր եք սկսում իտալերեն սովորել, ապա նախընտրելի է, որ ընտրեք պարզ կամ իրավիճակային զրույցներ, օրինակ՝ սուպերմարկետում, ընկերների հետ նախաճաշելիս, ձեր սիրելի ֆիլմի քննարկում և այլն։
Բացահայտե՛ք այն իտալերենը, որն արդեն գիտեք
Մենք ձեզ մի գաղտնիք կբացահայտենք. իտալերենն ավելի հեշտ է, քան դուք կարծում եք։ Եկե՛ք մի փոքր փորձ անենք։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կհնչեր «ֆանտաստիկ» բառը իտալերենով։ Որպեսզի այն ավելի բնական հնչի, թափահարե՛ք ձեր ձեռքերը ինչպես իտալացիները և օգտագործե՛ք ձեր լավագույն իտալական առոգանությունը։
Ինչպե՞ս ստացվեց՝ Fantastico?
Եթե այո, բրավո՛, ձեր ենթադրությունը corretto էր։ (այս բառը ևս գիտե՞ք)։
Լատիներենը, որն իտալերենի հիմքն է, այս կամ այն չափով մեծ ազդեցություն է ունեցել բոլոր եվրոպական լեզուների ձևավորման վրա, և ռուսերենը բացառություն չէ։ Օրինակ, անգլերեն բառերի մոտ 58%-ը ծագում է լատիներեն կամ ռոմանական լեզուներից։ Սա նշանակում է, որ հազարավոր անգլերեն բառեր համեմատելի են իտալերեն բառերի հետ։ Այս բառերը կոչվում են հարակից բառեր, և դրանք հեշտ է սովորել ու հիշել։ Ռուսերենում, իհարկե, ծանոթ բառերի տոկոսը ավելի ցածր է, բայց դեռևս զգալի։ Բացի այդ, շատերը գիտեն անգլերեն, և դա նաև կօգնի իտալերեն սովորելուն։
Եվ, իհարկե, կարող եք գրանցվել իտալերենի առցանց դասընթացներին
Վերջապե՛ս կարող եք սովորել իտալերեն առցանց, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով իտալերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք Դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:
Բացի այդ, մեր դասընթացներին մասնակցելով, կարող եք ստանալ վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանքի դիմելու, համալսարան ընդունվելու և այլնի համար:
Բոնուս առաջարկ մեր գործընկեր selfcv կազմակերպության կողմից.
Գրանցվելիս նշեք Umba Training անունը և կկարողանաք օգտվել պրոֆեսիոնալ CV ստեղծելու առաջարկից լիովին ԱՆՎՃԱՐ: