Ինչպե՞ս դառնալ Java ծրագրավորող
Այս հոդվածում կխոսենք այն նրբությունների մասին, թե ինչպես դառնալ Java ծրագրավորող։
Համառոտ՝ Java-ի մասին
Java-ն ծրագրավորման լեզու է, որը հիմնված է C և C++ գործառույթների բազայի վրա։ Դրա կոնցեպցիան առաջին անգամ ներկայացվել է Green Team-ի կողմից՝ Sun Microsystems-ի ստորաբաժանումը՝ Ջեյմս Գոսլինգի գլխավորությամբ: Ծրագիրը մշակողները դրա լեզուն դարձրին պարզ, բայց բազմաթելային, հարթակից անկախ և պաշտպանված: Java-ն օբյեկտի վրա հիմնված լեզու է, այն կազմակերպում է աշխատանքը օբյեկտների և ոչ թե ֆունկցիաների ու ապրանքաշրջանառության, կոմերցիոն ծրագրերի շուրջ:
Բջջային հավելվածները, ներառյալ գիտականները, խաղերը, ծրագրային գործիքները, աշխարհահռչակ Amazon-ը, Spotify-ը, Minecraft-ը հիմնված են Java-ի վրա։ Բազմակողմանիությունը (աշխատում է ցանկացած հարթակում), արագությունն ու անվտանգությունը առավելություններ են, որոնք թույլ են տալիս արդեն երկար տարիներ մնալ բարձունքում: 1995 թվականին Java-ի ի հայտ գալուց ի վեր աշխարհում հայտնվել և զարգացել են ծրագրավորման այլ լեզուներ, սակայն Java-ն մնում է պահանջված և տարածված:
Ո՞վ է Java ծրագրավորողը և ինչո՞վ է նա զբաղվում
Java ծրագրավորողը ստեղծում է ծրագրակազմ, վեբ կայքեր և հավելվածներ՝ մասնագիտացած է Backend-ի մշակմամբ: Այսինքն՝ վերահսկում է արտադրանքի գաղափարների մշակման գործընթացը փաստաթղթերի և արտեֆակտների կառուցվածքային փաթեթի մեջ, որոնք հարմար կլինեն արտադրանքի կամ ծառայության հետագա զարգացման նպատակով օգտագործելու համար, որպեսզի բոլոր գործառույթները ճիշտ աշխատեն։ Օրինակ, երբ Kinopoisk-ի օգտատերը ցանկանում է ֆիլմ ավելացնել «Ընտրյալներ» բաժնում, միանում է Backend-ը, կոճակը սեղմելիս ֆիլմը տվյալների բազայից տեղափոխվում է պրոֆիլ: Java ծրագրավորողը ապահովում է, որ հավելվածն արագ աշխատի և փոխազդի այլ համակարգերի հետ:
Թե ինչ բաժնով կզբաղվի Java ծրագրավորողը, կախված է իր աստիճանից՝ կրտսեր, միջին կամ ավագ: Կրտսեր մասնագետը, քանի որ նոր է հմտանում իր մասնագիտության մեջ, և նրա փորձը սահմանափակ է, ունենում է հետևյալ պարտականությունները՝
- Կոդ գրել;
- Ուղղել պարզ սխալները;
- Թեստավորել կոդերը;
- Պատրաստել հրահանգներ օգտվողների համար;
- Շարունակել զարգացնել Java ծրագրավորման իր հմտությունները:
2-3 տարվա աշխատանքային փորձից հետո Java-ի կրտսեր ծրագրավորողը զարգացնում է իր հմտությունները և վերածվում միջին ծրագրավորողի: Աստիճանի հետ մեկտեղ փոխվում են նաև նրա պարտականությունները՝
- Աշխատել ավելի բարդ կոդի և սխալների հետ;
- Ստուգել թեստավորումները;
- Պլանավորել նախագծեր;
- Ստեղծել հրահանգներ օգտվողների համար;
- Աշխատել հաճախորդների հետ;
- Կրտսեր մասնագետների վերապատրաստում:
Երբ ծրագրավորողը կուտակել է 5+ տարվա փորձ և արդեն ՏՏ բիզնես համակարգից շատ լավ գլուխ է հանում, նա համարվում է ավագ մասնագետ կամ ավագ Java ծրագրավորող։ Այնուհետև առաջադրանքների շրջանակը դառնում է այսպիսին՝
- Պլանավորել, խորհրդակցել և մանրակրկիտ վերլուծել բարդ արտադրանքները;
- Աշխատել հաճախորդների հետ;
- Կառավարել արտադրանքի վերջնական փուլը:
Ի՞նչ պետք է իմանա և կարողանա անել Java ծրագրավորողը
Java ծրագրավորողը նախ պետք է ստանա տեխնիկական կրթություն՝ հասկանալու համար, թե ինչպես են աշխատում հավելվածները: Անգլերենի իմացությունը նույնպես կդիտվի որպես առավելություն, քանի որ շատ ձեռնարկներ թարգմանված չեն ռուսերեն։
Ընկերությունում պրակտիկանտ դառնալու համար անհրաժեշտ են հետևյալ հմտությունները.
- Հասկանալ Java-core - հասկանալ լեզվի հիմնական կառուցվածքները, աշխատել դրանց ֆունկցիաների հետ:
- Կողմնորոշվել գրադարանների շրջանակում- իմանալ, թե որտե՞ղ փնտրել ձևանմուշներ, ի՞նչ առաջադրանքների համար են հարմար գրադարանների որոշակի դասեր:
- Տիրապետել Ֆրեյմվորկին՝ շրջանակներին, որոնք սահմանում են ծրագրի կառուցվածքը: Հիմնականը Spring-ն է՝ բաց կոդով հարթակ, որն ապահովում է ենթակառուցվածքային աջակցություն Java հավելվածների մշակման համար՝ թույլ տալով ստեղծել դրանք ավելի արագ և հարմարավետ կերպով։
- Կարողանալ աշխատել տվյալների բազաների հետ, իմանալ Oracle, MS SQL Server, MySQL, Postgres համակարգերի առանձնահատկությունները և աշխատել դրանց հետ՝ օգտագործելով SQL հրամանները:
- Հասկանալ Git տարբերակի կառավարման համակարգը: Այն ցույց է տալիս կոդի փոփոխությունների պատմությունը և անփոխարինելի է թիմային աշխատանքի դեպքում:
Ինչպե՞ս զրոյից դառնալ Java ծրագրավորող
Նրանք, ովքեր հետաքրքրվում են, թե ինչպես զրոյից դառնալ Java ծրագրավորող, ընտրության երկու տարբերակ ունեն: Առաջինն ինքնուրույն սովորելն է: Երկրորդը՝ Java ծրագրավորողի մասնագիտության դասընթաց անցնելը։
Սովորում ենք ինքնուրույն
Այս դեպքում օգնության կգան ինքնուսուցման գրքերը, օրինակ, Head First Java by Cathy Sierra and Bert Bates-ը հարմար է սկսնակների համար և կօգնի նրանց հասկանալ լեզվի առանձնահատկությունները: Զրոյից սովորողների համար լավ ձեռնարկ է նաև Հերբերտ Շիլդտի «Java. Ուղեցույց սկսնակների համար» գիրքը: Նրանց համար, ովքեր արդեն զբաղվում են Java-յով, խորհուրդ ենք տալիս հեղինակի մեկ այլ գիրք՝ «Java. Ամբողջական ուղեցույց»: Բրյուս Էքելի «Ջավայի փիլիսոփայությունը» գիրքը առավել խորացված է ներկայացնում նյութը, տալիս է բազմաթիվ օրինակներ ու համեմատություններ: Այն հարմար է նրանց համար, ովքեր այլ լեզուներից անցում են կատարում Java-ի, այն թույլ կտա հասկանալ, թե ինչ է անում Java ծրագրավորողը:
Java դասընթաց 0-ից
Դասընթացները ապահովում են արդի, կառուցվածքային տեղեկատվություն՝ զուգորդված հսկայական պրակտիկայով: Մենք Umba Training-ում ստեղծել ենք «Java Developer» անհատական առցանց դասընթաց, որտեղ ուսուցումը տեղի է ունենում ուսանողի համար հարմար ժամանակացույցով:
Մասնակցելով ծանոթության անվճար բաց դասին՝ կծանոթանաք մասնագետի հետ, կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և արդյունքում կկարողանաք ճիշտ որոշում կայացնել դասընթացի ընտրության հարցում: