Umba trainings Umba trainings
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ

Ինչպե՞ս դառնալ Python ծրագրավորող: Ամբողջական ուղեցույց

10.12.2022

Ինչպե՞ս դառնալ Python ծրագրավորող: Ամբողջական ուղեցույց

Չնայած Python-ի ծրագրավորողները ՏՏ ոլորտում ամենապահանջված աշխատակիցներից մեկն են այսօր, այդուհանդերձ, դեռ շատ մեծ մրցակցություն կա այդ շրջանակում լավագույն պաշտոնների համար: Կան մի քանի պարզ խորհուրդներ, որոնք Դուք կարող եք օգտագործել որպես Python ծրագրավորող Ձեր դիրքը աշխատաշուկայում բարելավելու համար:

Ո՞վ է Python ծրագրավորողը 

Python ծրագրավորողը ծրագրային ապահովման թիմի անդամ է, որը տիրապետում է Python-ում համակարգչային հավելվածների և այլ ծրագրերի ստեղծման, նախագծման ու տրամադրման հմտություններին: Python ծրագրավորողը պատասխանատու է նաև Python-ի վրա հիմնված զարգացման նախագծերում սխալների տեղորոշման և ուղղման համար:

Python-ը սկսնակների համար նախատեսված հիանալի ծրագրավորման լեզու է: Python ծրագրավորողները աշխատում են մի շարք խնդիրների վրա, ինչպիսիք են.

  • Վեբ ծրագրավորում
  • Սցենարի դիզայն
  • Վեբ շրջանակներ՝ նոր կոդերի համար
  • Ավտոմատացման տեղակայման ծառայություններ
  • Տվյալների ուսումնասիրություն
  • Վեբ քերծում

Python ծրագրավորողները կարող են շատ քայլեր իրականացնել ծրագրավորման լեզվով, որը և՛ պարզ է, և՛ բազմակողմանի: Այս հոդվածը կօգնի Ձեզ իմանալ, թե ինչպես դառնալ Python ծրագրավորող:

Ինչպե՞ս դառնալ Python ծրագրավորող

1․ Կառուցե՛ք Ձեր GitHub պահեստը

Ձեր GitHub պահեստը ծառայելու է նաև որպես ռեզյումե, երբ Դուք հարցազրույցներ ունենաք Python ծրագրավորողի պաշտոնի համար: Հավաքագրողները կարող են այն անմիջապես դիտել ծրագրավորման հարթակում, և բոլորովին կարիք չի լինի, որ Դուք ուղարկեք Ձեր աշխատանքի նմուշները zip ֆայլերով:  

Ավելացրե՛ք Ձեր Python նախագծերը և գործնական աշխատանքները GitHub պահեստում: Նույնիսկ եթե դա Ձեր գրած ամենահասարակ կոդն է կամ գոյություն ունեցող կոդ է, որի վրա Դուք փոքր փոփոխություններ եք կատարել։ Յուրաքանչյուր աշխատանք կարևոր է:

2․ Կարդացե՛ք այն մարդկանց կոդերը, որոնք Ձեր հմտությունների մակարդակի շրջանակում են

GitHub-ում կան շատ մարդիկ, ովքեր ունեն կոդավորման յուրահատուկ և կազմակերպված ոճեր: Ձեր կոդավորման ոճը զարգացնելու լավագույն միջոցներից մեկը Python-ի այլ ծրագրավորողներից սովորելն է: Նայե՛ք այլ կոդեր, որոնք նման են Ձեր հմտության մակարդակին՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ տարբեր ոճեր կան այնտեղ:

3․ Կարդացե՛ք գրքեր Python կոդավորման վերաբերյալ

Նույնիսկ եթե Դուք Python-ի փորձառու ծրագրավորող եք, միշտ կա՛ սովորելու նոր բան: Եվ Դուք կգտնեք շատ նոր նյութեր Python-ի կոդավորման գրքերում: Որքան ավելի շատ բան սովորեք, այնքան ավելի կմեծանա Ձեր վստահությունը:

4․ AI մասնագետ և մեքենայական ուսուցում Python-ով

Երբեք բավական չէ միայն լեզուն սովորելը. այն կիրառել է պետք: Python-ի ամենակարևոր հավելվածներից մի քանիսը արհեստական ​​ինտելեկտի (AI) և մեքենայական ուսուցման ոլորտներից են: Սովորե՛ք այս ոլորտներում օգտագործվող տարատեսակ ալգորիթմներն ու կազմե՛ք նախագծեր՝ օգտագործելով դրանք:

5․ Կատարե՛ք ֆրիլանս ծրագրեր

Կոդ գրելը և նախագծեր ստեղծելը բավարար չէ, եթե ցանկանում եք դառնալ Python ծրագրավորող։ Որպես Python ծրագրավորող կարող եք ֆրիլանս աշխատանք փնտրել հետևյալ կայքերում՝

  • Freelancer
  • Upwork
  • Twago
  • PeoplePerHour
  • Fiverr
  • Truelancer

6․ Ինչպե՞ս դառնալ Python ծրագրավորող

Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացեք մեր «Python ծրագրավորում սկսնակների համար» դասընթացին և ընդամենը 2 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training