Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Ինչպե՞ս դառնալ SEO մասնագետ

07.03.2023

SEO մասնագետ դառնալու համար կան մի շարք ճանապարհներ, մինչդեռ SEO փորձագետ դառնալու համար հատուկ ուղի գոյություն չունի: SEO-ում աշխատող շատ մարդիկ, նախքան իրենց ուշադրությունը SEO-ի վրա սևեռելը, սկսել են զբաղվել ավանդական մարքեթինգային աշխատանքներով, բայց չկա դրանում որևէ հստակ կանոնակարգ: Չկա որևէ հատուկ բազային փորձ, որը ձեզ հարկավոր է SEO մասնագետ դառնալու համար: Մարդիկ հաճախ անցնում են SEO-ի մի շարք տարբեր ոլորտներից, ինչպիսիք են մարքեթինգը և հաղորդակցությունը, բիզնեսը և ՏՏ ոլորտը:

Սովորել SEO-ի հիմունքները

Առաջնահերթ անհրաժեշտ է զարգացնել որոնման համակարգի ձեր օպտիմալացման հմտությունները: Համաձայն մի ուսումնասիրության, առցանց փորձառությունների ավելի քան 93 տոկոսը սկսվում է որոնումից (որոնման համակարգից):

Այսօր վարկանիշն ավելի քան երբևէ կարևոր է դարձել. մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ամենաբարձր վարկանիշն ապահովող օբյեկտի որոնման արդյունքի համար սեղմումների քանակը կազմում է գրեթե 30 տոկոս, մինդեռ վարկանիշային սանդղակում հինգերորդ հորիզոնականում գտնվողի դեպքում այդ թիվը կտրուկ իջնում է մինչև չորս տոկոս: Որոնողների միայն մեկ տոկոսն է, միջին հաշվով, սեղմում իններորդ հորիզոնականում գտնվող արդյունքը տեսնելու համար:

Ակնհայտ է, որ լավ վարկանիշը կարող է էական նշանակություն ունենալ ընկերության հաջողության համար:

Հաշվի առնելով ներկայիս SEO ոլորտի բարդությունը, կարող է դժվար լինել իմանալ, թե որտեղից սկսել: SEO սկսնակների համար կամ SEO-ի վրա հիմնված մեկ այլ դասընթաց կարող է հիանալի միջոց լինել SEO-ի հիմնական տեխնիկական հասկացությունները և գործիքները սովորելու համար: SEO մասնագետները պետք է ուշադրություն դարձնեն կառուցվածքային միջավայրին, որն առաջնահերթություն է տալիս մանրակրկիտ, արդյունավետ և արդիական ուսուցմանը:

Ուսուցչի օգնությամբ դուք կարող եք վստահ լինել, որ ձեր սովորելու ժամանակը կենտրոնացած է այն ամենի վրա, ինչն ամենակարևորն է, ինչպես նաև ֆիդբեքերի շնորհիվ կհասկանաք, թե որքանով է ձեզ հաջողվում ապահովել ճիշտ առաջընթաց:

Ծանոթանալ SEO հիմնական գործիքներին

SEO-ն (և SEM-ի համապատասխան պրակտիկան, որոնողական համակարգի մարքեթինգը) շատ ավելիի մասին է, քան պարզապես բանալի բառերի: Բոլոր հարթակներում՝ տարբեր որոնման համակարգերի, որոնման մեթոդների և ցուցադրման տեսակների, և նույնիսկ սոցիալական մեդիա հարթակներում արդյունավետ բովանդակություն ստեղծելու և օպտիմիզացնելու համար անհրաժեշտ է բազմաշերտ մոտեցում, որը պահանջում է մեծ աշխատանք և ճիշտ ռազմավարություն:

Բարեբախտաբար, կան գործիքներ, որոնք կօգնեն ձեզ կատարել հետազոտություն և վերլուծություն՝ նոր պատկերացումներ կազմելու համար. ստեղծել, ձևաչափել և հրապարակել ձեր կոնտենտը, կօգնեն վերահսկել, թե ինչն է աշխատում, և ինչը ունի բարելավման կարիք: Կան նաև գործիքներ, որոնք կօգնեն ավտոմատացնել SEO փորձագետի համար ամենաժամանակատար առաջադրանքները՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը:

Այս գործիքներից մի քանիսը հենց ինքնին հարթակներն են՝ SEM համակարգերը, ինչպիսիք են՝ Google Ads-ը կամ Microsoft Advertising-ը, կամ սոցիալական մեդիայի ալիքները, որտեղ տեղադրելու եք ձեր օրգանիկ կոնտենտը: Մյուսները վերլուծության գործիքներ են, որոնք սերտորեն կապված են այս հարթակների հետ, ինչպիսիք են Google Analytics-ը կամ Google Trends-ը:

Այլ գործիքներ, որոնցից են Linkio, Alexa, SEMRush, Serpstat, Google Analytics և Google Keyword Planner-ը, օգնում են իրականացնել բանալի բառերի հետազոտություն և զարգացնել բովանդակությունը: Այս գործիքներից լավագույնները միավորում են մի շարք առանձնահատկություններ՝ կոնտենտը և կոնտենտային մարքեթինգը մեկ հարթակում օպտիմալացնելու համար:

Շարունակեք աճել և կիրառել ձեր SEO հմտությունները

Ճիշտ թվային գործիքներն օգտագործելու իմացությունը այն հիմքն է, որի վրա կառուցվում է ձեր կարիերան որպես SEO փորձագետ: Երբ դուք սովորեք, թե ինչպես դրանք օգտագործել, դուք պատրաստ կլինեք անցնել ավելի բարձր կարգի հմտությունների և կունենաք այն լավագույն փորձը, որը ձեզ լրացուցիչ առավելություններ կտա՝ ներառյալ ձեր կոնտենտի օպտիմալացման ավելի բարդ տեխնիկան, սոֆթ հմտությունները, ինչպես օրինակ՝ ռազմավարական մտածողություն, որը պետք է հիմք հանդիսանա SEO-ի նկատմամբ ձեր ողջ մոտեցման համար:

Այս հմտությունները զարգացնելու լավագույն միջոցը պարզապես դրանք պրակտիկորեն կիրառելն է՝ ստեղծելով սեփական SEO արշավներ և փորձելով տարբեր բաներ՝ տեսնելու, թե ինչն է աշխատում և ինչը՝ ոչ: Հիշե՛ք կատարել մանրակրկիտ գրառումներ ձեր SEO-ի ջանքերի վերաբերյալ: Սրա կարևորությունն ավելի ուշ կերևա:

Այս փուլում կիրառելու լավագույն ռազմավարությունը տեխնիկական SEO-ն է՝ կայքի տեխնիկական ասպեկտների վերափոխումը՝ դրա վարկանիշն ու տեսանելիությունը բարելավելու համար: Տեխնիկական SEO մարտավարությունը ներառում է ինդեքսավորում, մատուցում և վեբկայքի ճարտարապետություն՝ նպատակ ունենալով վեբ կայքը դարձնել ավելի արագ և հեշտ՝ վեբ սողիչների համար այն ավելի հասանելի և հասկանալի դարձնելու համար:

Ինչպե՞ս  դառնալ SEO մասնագետ

Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացե՛ք մեր «SEO անհատական դասընթաց» օնլայն դասընթացին և ընդամենը 2 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training