Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Ինչպե՞ս դառնալ UI/UX դիզայներ

29.04.2022

Ինչպե՞ս դառնալ UI/UX դիզայներ

UI/UX դիզայնի նպատակն է ապահովել օգտատերերի հավատարիմ լինելն ապրանքին կամ բրենդին: Այսօրվա բիզնեսներն ընդունում են հաճախորդակենտրոն լինելու կարևորությունն ավելի քան ապրանքակենտրոն լինելունը։ Նրանք  օգտագործում են UI/UX նախագծման սկզբունքները՝ հաճախորդների կարիքները հասկանալու և համապատասխանաբար ապրանքներ ու ծառայություններ նախագծելու համար, այլ ոչ թե թողարկելու ապրանքներ, որոնք նրանք կարծում են դուր կգան օգտատերերին: Օգտատիրոջ փորձարկման (user experience) դիզայներները կազմակերպությունում ամենապահանջվածներից են՝ գրաֆիկական դիզայներների և կրեատիվ տնօրենների հետ մեկտեղ:

Թեկնածուները, որոնք ունեն UI/UX դիզայնի հավաստագրեր իրենց CV-ում ակնթարթորեն մեծացնում են աշխատատեղերի ցուցակում հայտնվելու իրենց հնարավորությունները:

Ի՞նչ է UX դիզայնը

Ի՞նչ է UX դիզայնը:

UX դիզայնը գործընթաց է, որի միջոցով դիզայներական թիմերը ստեղծում են ապրանքներ, որոնք օգտատերերի համար օգտակար փորձառություններ են ապահովում՝ միաժամանակ կատարելով բիզնեսի ապրանքանիշի խոստումը: Օգտատիրոջ փորձառությունը ներառում է արտադրության ամբողջ գործընթացը, ներառյալ արտադրանքի բրենդավորումը, դիզայնը, օգտագործելիությունը և գործառույթը: Նրանք, ովքեր դառնում են UI/UX դիզայներներ, ի թիվս այլ բաների, պետք է կատարեն  հետազոտություններ և վերլուծեն օգտատերերի պահանջները:

Արտադրանքները, որոնք ապահովում են օգտատերերի փորձարկում, նախագծում են ոչ միայն սպառումը, այլ արտադրանքի ձեռքբերման, տիրապետման և նույնիսկ անսարքությունների վերացման ողջ գործընթացը: UX դիզայնը, ըստ էության, ենթադրում է ստեղծել հաճախորդների հաճելի և արդյունավետ ուղին, որը թույլ է տալիս օգտվողին կատարել իրենց ցանկալի առաջադրանքները կամ նպատակները: UX դիզայներներն իրենց ժամանակի մեծ մասը ծախսում են օգտատերերի վարքագծի ուսումնասիրության, արտադրանքի օգտագործելիությունը փորձարկելու և դրա առաջարկները համապատասխանաբար կարգավորելու գործընթացի վրա՝ համատեղ հետադարձ կապ հաստատելով:

Ի՞նչ է UI դիզայնը

Ի՞նչ է UI դիզայնը:

Հաջողված թվային պրոդուկտները կախված են ինտուիտիվ փոխազդեցության դիզայնից, որը թույլ է տալիս օգտվողին հասնել ցանկալի արդյունքի նվազագույն ջանքերով: Օգտատիրոջ ինտերֆեյսի դիզայնը վերաբերում է հավելվածի կամ կայքի վիզուալ ոճին: Մտածենք թե ինչպես են պատկերակները (icon) նախագծված թվային աշխարհում, ինչպես են դրանք դասավորված էջում և ինչպես են դրանք կապված միմյանց հետ: Դիզայներական տարրերը, ինչպիսիք են տառատեսակի ընտրությունը, գունային սխեման, գրաֆիկան, կոճակները և մենյուի ոճավորումը, ինտերֆեյսի ձևավորման բոլոր տարրերն են:

Դիզայնի այս ընտրությունները միասին օգնում են մարդկանց հասկանալ, թե ինչ ապրանքների վրա կարելի է սեղմել կամ անցում կատարել, մի շարք կոճակներից որն է ամենակարևորը և ինչպես ճանաչել գործողութուն խթանող կոչերը:

Ո՞րն է տարբերությունը UX դիզայնի և UI դիզայնի միջև:

Ո՞րն է տարբերությունը UX դիզայնի և UI դիզայնի միջև:

UI դիզայնը UX դիզայնի ենթակարգն է: UX դիզայնը վերաբերում է օգտատերերի վարքագծի ուսումնասիրությանը և արտադրանքի օգտագործելիության փորձարկմանը։ UI դիզայնը ուղղակիորեն կենտրոնանում է որոշելու, թե ինչպես է օգտատերը փոխազդում (interact) թվային արտադրանքի հետ։

UI դիզայներներն օգտագործում են այնպիսի գործիքներ, ինչպիսիք են անիմացիաները, կրկնօրինակումն ու վիզուալ դիզայնի սկզբունքները, որոնք օգնում են օգտատիրոջը ղեկավարել կայք կամ բջջային հավելված, գտնել տեղեկատվություն և կատարել առաջադրանքներ: Նրանք նաև օգնում են օգտատերերին կողմնորոշվել և չխճճվել: Օրինակ՝ թռուցիկ չաթ-բոտը, որը խորհուրդ է տալիս տրամաբանական հաջորդ քայլերը, եթե օգտատերը չափազանց շատ ժամանակ է ծախսում մեկ կայքէջի վրա՝ առանց որևէ գործողություն կատարելու, կամ ինտերակտիվ ձեռնարկը, որը բացատրում է վիդեո խաղերի կառավարումը:

Օգտատիրոջ համար հարմար UI դիզայնի տարրերն այն մասն են կազմում, ինչն ապահովում է օգտատիրոջ փորձը, ինչի համար պատասխանատու է UX դիզայները: Արտադրանքի մեկնարկից հետո UX դիզայներներն ուշադիր հետևում են UX չափորոշիչներին, ինչպիսիք են վեբ կայքի այցելությունների թիվը կամ օգտատիրոջ կայքից օգտվելու միջին տևողությունը և համապատասխանաբար ճշգրտումներ են կատարում:

Ինչպե՞ս դառնալ UX UI designer

Ինչպե՞ս դառնալ UX UI designer

Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացեք մեր «UX UI դիզայնի դասընթաց սկսնակների համար» դասընթացին և ընդամենը 3 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training