Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Ինչպե՞ս դառնալ UX/UI դիզայներ

07.05.2023

Ինչպես UX դիզայներներից շատերը կարող են փաստել, UX դիզայներ դառնալու համար սահմանված որևէ ուղի չկա: Որոշ դիզայներներ սկսել են այս ուղին՝ ունենալով արվեստի բնագավառում որևէ գիտական աստիճան, մյուսները՝ վերապատրաստված լինենով ճարտարապետության դպրոցում, մինչդեռ ոմանք էլ՝ ունենալով բոլորովին այլ մասնագիտություն: Շատ դիզայներներ այս ոլորտ են մտել առանց որևէ ֆորմալ վերապատրաստման, սակայն դիզայնի միջոցով կյանքն ավելի լավը դարձնելու մեծ հավատով:

Այնուամենայնիվ, UX սկսնակ մակարդակի հասնելը այնքան էլ հեշտ չէ, և շատ նորեկներ կարող են կորչել անգամ դիզայնի տերմինաբանական փոխանակելիության պատճառով, ինչպիսիք են UX-ը և UI-ը: Այսպիսով, նախքան UX-ում կարիերա սկսելու գործընթացում խորանալը, եկեք արագ աչքի անցկացնենք ստորև ներկայացված երկու տարբեր տերմինները:

Ի՞նչ է UX/UI դիզայնը

Առաջին հերթին, եկե՛ք սահմանենք UX և UI դիզայն տերմինները.

UX դիզայնն (User Experience Design) ուղղված է օգտատերերի գոհունակության բարձրացմանն ու նրանց ամբողջական փորձի ձևավորմանը: UX-ը պահանջում է սոցիոլոգիայի, հոգեբանության, ինչպես նաև դիզայնի լիարժեք պատկերացում օգտատերերի իրական խնդիրների բացահայտման և լուծման համար: Այն պահանջում է նաև մարտավարական հմտություններ՝ ներառյալ օգտատերերի հետազոտություն, նախատիպավորում և օգտագործելիության փորձարկում: UX դիզայներների համար ամենակարևոր հմտություններից մեկը հաղորդակցությունն է:

UI դիզայնը (User Interface Design) վերաբերում է ինտերֆեյսի ճիշտ տարրերի ընտրությանը, ինչպիսիք են տեքստային դաշտերը, կոճակները, նշատուփերը և բացվող-իջնող ցուցակները, որոնցով հնարավոր է ստեղծել հասանելի ինտերֆեյսներ, և որոնք օգտատերերը կարող են հեշտությամբ հասկանալ ու օգտագործել: Փոքր ընկերություններում UI դիզայներները կարող են իրականացնել ողջ գործընթացը՝ սկսած օգտատերերի հոսքերից մինչև բարձր ճշգրտությամբ մակետներ: Խոշոր ընկերություններում նրանք, ամենայն հավանականությամբ, ավելի շատ մասնագիտացած կլինեն հավելվածի կամ վեբ կայքի մակետի ստեղծման մեջ (դա այն է, ինչ մենք անվանում ենք «Sketch» կամ «Wireframing»):

Ինչպե՞ս դառնալ UX դիզայներ

Կարիք չկա կրկնել այլ մարդկանց կարիերայի ուղին, իսկ ստորև կգտնեք մի քանի գործնական խորհուրդներ նրանց համար, ովքեր մտածում են մուտք գործել UX դիզայնի ոլորտ:

Ստացե՛ք կրթություն

Դուք կարող եք մասնակցել տարբեր առցանց դասընթացների: Ստորև ներկայացված են որոշ առաջարկվող ուսումնական աղբյուրներ:

Lynda՝ կայքի բոլոր դասընթացներն ունեն լավ համբավ, պահանջվում է մուտք գործելուց առաջ բաժանորդագրվել դրանց: Գործում է 10-օրյա անվճար փորձնական փուլ, և գինը սկսվում է ամսական $25-ից:

Udemy՝ Lynda-ի մրցակից: Նրանց նախնական դասընթացի գինը այնպիսին է, որ հաճախ այն դարձնում է հիանալի լրացման տարբերակ դիզայներների կրթության համար: Այնտեղ կան մի քանի անվճար նախնական ներածական դասընթացներ:

Umba Training – այստեղ մասնագետները կօգնեն Ձեզ 0-ից հասնել այն մակարդակին, որով կկարողանաք գտնել աշխատանք որպես UX / UI դիզայնի մասնագետ: Կարող եք ընտրել 2 տարբերակներից մեկը՝ օֆլայն խմբային դասընթաց և օնլայն անհատական դասընթաց:

Գտե՛ք ձեր Մենթորին

Մենթորինգը իր արդյունքն է տալիս, և բարձրորակ մենթորությունը կարող է դիզայների աճի գործընթացի կարևոր մաս կազմել: Ձեզ հարկավոր չէ շատ հաճախ հանդիպել պոտենցիալ մենթորի հետ, բայց փորձեք կլանել այն ամենը, ինչ կարող է առաջարկել փորձառու UX դիզայները Skype-ով խոսելիս կամ արագ սուրճով ընդմիջելիս:

Հնարավոր է մենթոր գտնելը վախենալու աստիճան բարդ թվալ, քանի որ UX մասնագետները միշտ զբաղված են, բայց դուք կարող եք մենթոր գտնել որոշ խմբերի միջոցով, որոնց միանում եք կամ որոշ դասընթացների, որոնց մասնակցում եք:

Ստացե՛ք որոշակի փորձ և ընդունվե՛ք աշխատանքի

Ոչ ոք չի կարող դառնալ հաջողակ UX դիզայներ առանց որևէ բան ստեղծելու: Գրեթե ամեն UX դիզայներ սկսում է որոշ աշխատանքներ կատարել իր հմտությունները կիրառելու համար: Ահա թե որտեղ է առցանց պորտֆոլիոն հարմար: Ինչպես UI դիզայներն է ունենում A3 պորտֆոլիո, որը ցուցադրում է պաստառներ, լոգոներ, ինչպես նաև իր կողմից մշակված շապիկներ, դուք էլ պետք է ներկայացնեք ձեր ստեղծած արտադրանքի օրինակները:

Ինչպե՞ս դառնալ UX UI designer

Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացեք մեր «UX UI դիզայնի դասընթաց սկսնակների համար» օֆլայն խմբային կամ օնլայն անհատական դասընթացին և ընդամենը 3 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training