Իտալերենը կարծես հատուկ ստեղծված է հմայելու և հիացնելու համար: Դարեր շարունակ լեզվաբանները կատարելագործել և ընդգծել են այն՝ պահպանելով նրա թեթևությունն ու հնչեղությունը։ Եվ այսօր էլ Դանթեի ու Պետրարկայի լեզուն չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը։
Նախքան կսկսեք իտալերենի ուսումնասիրությունը, հստակ ձեզ համար սահմանե՛ք մոտիվացիա. ինչի՞ համար է այն ձեզ անհրաժեշտ, իրականում ի՞նչն է դրդել ձեզ սովորել այս լեզուն՝ հետաքրքրվածությունն այս երկրի մշակույթո՞վ, ընդհանուր զարգացո՞ւմ, թե՞ աշխատանքային անհրաժեշտություն: Նպատակը կախված է հենց մոտիվացիայից, իսկ նպատակից կախված են այն առաջադրանքները, որոնք պետք է մոտեցնեն նպատակին։
Իտալերեն լեզվի առանձնահատկությունները
Ռոմանական լեզվախմբի մեջ են մտնում իտալերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուները: Սրանով է բացատրվում նրանց նմանությունը: Բացի այդ, իտալերենը շատ ընդհանրություններ ունի նաև իսպաներենի հետ։
Քերականության կանոններին ծանոթանալուց հետո կկարողանաք տեքստերն ավելի հեշտ հասկանալ, քանի որ իտալերենում շատ բացառություններ չկան, և կարող եք առաջնորդվել տվյալ կանոններով։
Չնայած քերականական կանոնների առատությանը, որոնք վերաբերում են ժամանակաձևերին և խոնարհումներին, իտալերեն լեզուն ունի բավականին պարզ բառակազմություն՝ բաժանվում է արական և իգական սեռերի։
Խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ սովորել իտալերեն
Ձեր շուրջն ամենուր պետք է հնչի իտալերեն լեզուն: Գիտե՞ք, թե ինչպես են երեխաները լեզու սովորում: Նախ, ըստ այբուբենի, նրանք նայում են տառին, տեսնում են նրա պատկերը և սկսում են ասոցիացնել տարբեր առարկաների հետ: Սա շատ դրական է ազդում տեսողական հիշողության զարգացման վրա, որի միջոցով հատկապես շատերն են սովորում:
Հետևաբար, խորհուրդ ենք տալիս հաշվի առնելով այս գաղափարը՝ իտալերեն բառերով կպչուն պիտակներ կամ A4 թերթիկ փակցնել այն վայրերում, որոնք ամբողջ տարվա ընթացքում ամենից հաճախ են ձեր տեսադաշտում: Այս կերպ դուք առանց որևէ սթրեսի կկարողանաք ավելացնել ձեր բառապաշարը հենց տանը:
Իտալերեն սովորելու խորհուրդներ մասնագետներից
Պոլիգլոտները կիսվել են իրենց փորձով, այն ոչ ստանդարտ կանոններով, որոնք կօգնեն ձեզ արդյունավետորեն սովորել նոր լեզու.
- Փնտրե՛ք այս երկիր հնարավորինս հաճախ այցելելու հնարավորություններ:
Լեզվական միջավայրում լիարժեք անցկացրած մեկ ամիսը կարող է հավասարազոր լինել տանը սովորելու 5-6 ամիսներին: Հետևաբար, արագ և հեշտ իտալերեն սովորելու համար գնացե՛ք Իտալիա։
Օրինակ, փնտրե՛ք «վառվող տուրեր», գնացե՛ք կարճաժամկետ որևէ աշխատանքի կամ գործուղման այս երկիր: Կամ դիտարկե՛ք փոխանակման ծրագրեր դեպի Իտալիա: Դուք պետք է այցելեք այս երկիր առնվազն մի քանի անգամ:
- Փորձե'ք ընդունվել իտալական համալսարան
Եթե ցանկանում եք մագիստրատուրա ընդունվել, ապա աչքի անցկացրեք իտալական համալսարանները։ Փնտրե՛ք ծրագրեր և դրամաշնորհներ մասնակի կամ ամբողջական ֆինանսավորմամբ. այն կխնայի ձեր գումարը, հնարավորություն կտա իրականացնել ձեր երազանքը և սովորել իտալերեն լեզուն:
- Միացե՛ք իտալերեն սովորողների թիմին
Սոցցանցերում բազմաթիվ խմբեր կան իտալերեն սովորողների համար։ Անպայման միացե՛ք այս խմբերին և փորձե՛ք ակտիվ լինել: Հարցրե՛ք խորհուրդներ, ավելի շա՛տ շփվեք, օգտագործե՛ք խմբերում տրամադրված նյութերը:
Եվ, իհարկե, կարող եք գրանցվել իտալերենի առցանց դասընթացներին
Վերջապե՛ս կարող եք սովորել իտալերեն առցանց, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով իտալերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք Դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:
Բացի այդ, մեր դասընթացներին մասնակցելով, կարող եք ստանալ վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանք դիմելու, համալսարան ընդունվելու և այլնի համար: