Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Ինչպես սահուն խոսել անգլերեն. վեց քայլ դեպի նպատակ

09.12.2023

Անգլերենը, որպես համաշխարհային լեզու, բանալի է դեպի կրթության, կարիերայի և հաղորդակցության համար անթիվ հնարավորություններ: Խոսակցական սահունության հասնելու համար բացի լեզվի հիմունքները սովորելուց, պահանջվում է նաև պրակտիկա, ձգտում և ռազմավարական ճիշտ մոտեցում: Ահա մի քանի արդյունավետ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ սահուն և վստահ խոսել անգլերեն։

1․ Աշխատե՛ք ամբողջ ներուժով

Հետևեք անգլերեն լրատվամիջոցներին՝ խթանելու լեզվական ընկալումը: Դիտե՛ք շատ անգլալեզու ֆիլմեր, փոդքասթեր և հեռուստաշոուներ՝ լեզվական տարբեր ոճեր և շեշտադրումներ բացահայտելու համար: Այս ամենին ծանոթանալն ու անընդհատ առնչվելը բարձրացնում է լեզվի ըմբռնումը, հարմարվողականությունը և ընդհանուր սահունությունը:

2. Լեզվի կանոնավոր կիրառում

Լեզվի պրակտիկ կիրառումը լեզվի սահունության հիմնաքարն է: Ամեն օր որոշակի ժամանակ հատկացրե՛ք լեզվի կրողների կամ պարզապես անգլերեն լեզուն կիրառողների հետ շփմանը, լեզվի ուսուցման հավելվածների օգտագործմանը: Կանոնավոր, պլանավորված պրակտիկ կիրառումը զարգացնում է վստահությունը, կատարելագործում է ձեր հմտությունները և արագացնում առաջընթացը:

3. Ընդլայնե՛ք ձեր բառապաշարը

Արդյունավետ հաղորդակցության համար անհրաժեշտ է ունենալ հարուստ բառապաշար: Դրե՛ք ձեր առաջ ամեն օր նոր բառեր սովորելու մարտահրավեր։ Կարդացե՛ք տարբեր անգլերեն նյութեր՝ գրքեր, հոդվածներ, և ակտիվորեն կիրառե՛ք այս բառերը ձեր առօրյա խոսակցություններում: Այս սովորությունը ոչ միայն կընդլայնի ձեր բառապաշարը, այլև ձեր խոսքը կդարձնի ավելի դինամիկ և արտահայտիչ։

4. Կենտրոնացե՛ք արտասանության վրա

Մաքուր արտասանությունը սահունության հիմնական ասպեկտն է: Ուշադի՛ր ունկնդրեք լեզվի կրողներին, ուշադրություն դարձրե՛ք հնչյունաբանությանը և օգտագործե՛ք ռեսուրսներ, որոնք առաջարկում են աուդիո հետադարձ կապ: Ձեր առոգանության և ինտոնացիայի վրա աշխատելը ոչ միայն կբարելավի ձեր հաղորդակցման հմտություններն, այլ նաև կբարձրացնի ձեր անգլերեն խոսելու վստահությունը։

5. Մտածե՛ք անգլերեն

Աշխատե՛ք ձեր լեզվամտածողությունը դարձնել անգլերեն: Սովորե՛ք մտքերը ձևակերպել անմիջապես անգլերենով, այլ ոչ թե մտքում թարգմանել: Այս երևույթը ոչ միայն կհեշտացնի ձեր հաղորդակցումը, այլև կբարելավի անգլերենով մտքերը սահուն ձևակերպելու ու արտահայտելու ձեր ունակությունը:

6. Մասնակցե՛ք քննարկումների

Քննարկումներին ակտիվորեն մասնակցելը առանցքային կարևորություն ունի  լեզվի զարգացման համար: Պարբերաբար նախաձեռնեք կամ միացեք քննարկումների լեզվի կրողների կամ պարզապես անգլալեզու  գործընկերների, անգլերեն սովորողների շրջանակում: Ընդունե՛ք անգլերեն խոսելու, սխալներից դասեր քաղելու հնարավորություններն ու վայելե՛ք լեզվական հմտությունները բարելավելու այս գործընթացը: Որքան շատ ներգրավվեք, այնքան ավելի ինքնավստահ և սահուն կդառնաք ձեր խոսքում:

Եվ, իհարկե, կարող եք գրանցվել անգլերենի առցանց դասընթացներին

Վերջապե՛ս կարող եք սովորել անգլերեն առցանց, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով անգլերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք Դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:

Բացի այդ, մեր դասընթացներին մասնակցելով, կարող եք ստանալ վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանք դիմելու, համալսարան ընդունվելու և այլնի համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training