Ինչպե՞ս սովորել արաբերեն
Արաբերենն արևելյան լեզու է՝ անհասկանալի տառատեսակով, խռպոտ հնչողությամբ և լեզվակիրների հսկայական բանակով։ Այն միևնույն ժամանակ պոեզիայի լեզու է, նավթային սարքավորումների, համեղագույն շաուրմայի և լիբանա-ֆրանսիական արտհաուսյան կինոյի հայրենիքի լեզուն: Ահա՛, թե ինչպիսի լեզու է արաբերենը: Թվում է, թե արաբերեն սովորելը շատ դժվար է և անմարդկային ջանքեր է պահանջում, բայց եթե ավելի ուշադիր ուսումնասիրեք, կպարզեք, որ ամենևին էլ այդպես չէ։
Եթե որոշել եք արաբերեն սովորել, հավանաբար առաջին հերթին հետաքրքրում է, թե որքան ժամանակ այն ձեզնից կպահանջի: Իրականում, ոչ այդքան շատ: Սկսնակ մակարդակը, որի դեպքում դուք կարող եք հասկանալ պարզ արտահայտություններ, ձեզ հստակ ուղղված հարցեր, տեղեկություններ տալ ձեր մասին և չշփոթվել հասարակական վայրերում, կպահանջի մոտ 80-90 ժամ աշխատանք։ Սա ընդամենը 3 ամիս տևողությամբ դասընթաց է՝ օրական մեկական ժամով։
Ինչի՞ց սկսել սովորել արաբերեն
Պլանից: Դուք կարող եք լեզուն սովորել նաև առանց պլանի, բայց եթե ունենաք հստակ պատկերացում այն մասին, թե ինչի եք ուզում հասնել և ինչ փուլերի միջով պետք է անցնեք դրան հասնելու համար, ապա կավելացնեք 100 միավոր արդյունավետության հավանականությանը:
Պլան կազմելիս հաշվի առե՛ք.
- ժամանակահատվածը, որի ընթացքում դուք կսովորեք լեզուն՝ 3 ամիս կամ 90 օր;
- շաբաթական դասերի քանակը և մեկ դասի տևողությունը՝ շաբաթական 5 անգամ 60 րոպե;
- դասագրքեր և այլ ռեսուրսներ՝ բառեր անգիր անելու հավելվածներ, փոդքասթներ և այլն;
- հստակ առաջադրանքներ. լեզու սովորելը անորոշ խնդիր է, դուք պետք է դնեք հստակ խնդիրներ՝ կարդալ, գրել, ներկայացնել ձեզ:
Եղեք հնարավորինս ճշգրիտ: Որքան չափելի լինի պլանը թվերով, այնքան ավելի հեշտ կլինի այն իրագործելը:
Արաբերենի վերաբերյալ ռեսուրսներ և նյութեր
Հնչյուններ և տառեր: Արաբերենի գրելաձևը տարբերվում է կիրիլիցայից կամ լատինատառից, բայց այն ևս այբուբեն է։ Գրելու ուղղությունը, ի տարբերություն ռուսերենի կամ անգլերենի, աջից ձախ է: Մնացած ամեն բան այնպես է, ինչպես ցանկացած այլ լեզվում: Դուք կարող եք սովորել գրել և կարդալ արաբերեն երկու հեշտ վարժությունների միջոցով՝ բարձրաձայն կրկնելով տառերն ու բառերը՝ հետևելով օրինաչափությանը, կամ գրել տառեր և բառեր՝ կրկին հետևելով օրինաչափությանը:
Տանը պարապելու դեպքում ամենահեշտ ճանապարհը Youtube-ին դիմելն է։
Արաբերեն տառերի ճիշտ արտասանությունը լուրջ մարտահրավեր է, և հետևելով լեզվակրի խոսքին, կարող եք լսել բոլոր հնչյունների արտասանությունը բառերի օրինակներով: Ուշադրություն դարձրե՛ք շուրթերի և լեզվի դիրքին։
Գրավոր դասեր: Այն կսովորեցնի ձեզ գրել արաբերեն տառեր և դրանցով կազմել բառեր:
Արաբերենի հիմնական դասագրքեր
Կարդալու և գրելու հմտություններին տիրապետելուց հետո դուք պետք է անցնեք դասագրքին՝ զարգացնելու այնպիսի հմտություններ, ինչպիսիք են գրելը, խոսելը, կարդալը և լսելը, ինչպես նաև ձեռք բերե՛ք բառապաշար և սովորե՛ք քերականություն: Այս ուղղություններով աշխատելու ամենահեշտ ձևը դասագրքին հետևելն է: Ահա՛ որոշ տարբերակներ.
- Արաբերեն լեզվի դասագիրք: Ս.Ա. Կուզմինի գիրքը շատ լավ տարբերակ է լեզվի հիմքը դնելու համար։ Քերականությունը ներկայացվում է փոքր չափաբաժիններով, տեքստերը հնարավոր է լսել։ Մի քիչ չոր լեզու է, բայց արագ կվարժվեք։
- Մեդինսկի դասընթաց: 3 գրքից բաղկացած աուտենտիկ դասագրքերի շարք: Ռուսերեն դասագիրքը ավարտելուց հետո անցե՛ք առաջին հատորը և անցե՛ք երկրորդին։
- Arabiya bayna yadaik: Սա աուտենտիկ դասագրքերի այլընտրանքային շարք է: Այստեղ զետեղված են ավելի շատ երկխոսություններ, քան նախորդ շարքում, իսկ քերականությունն՝ ավելի քիչ:
- Կարդացե՛ք և խոսե՛ք արաբերեն: Այս գիրքը շատ օգտակար կլինի ձեզ համար, եթե անհրաժեշտ է արագ անցնել խոսակցական հիմնական թեմաները, ինչպիսիք են «Ժամադրություն», «Սնունդ», «Աշխատանք» և այլն:
Ի՞նչ հավելվածներ ներբեռնել
Ժամանակակից կրթությունը անհնար է առանց բջջային հավելվածների։ Արաբերենն այս առումով բացառություն չէ: Ահա՛, թե ինչ կարող եք ներբեռնել.
- Memrise և Quizlet: Միանման գործառույթներով հավելվածներ են, որոնցում կարող եք ստեղծել բառերի սեփական ցանկեր և սովորել դրանք: Առաջինը ավելի շուտ խաղի է նման, իսկ երկրորդն ավելի շատ առաջադրանքների տարբերակներ ունի:
- Arabus - հավելված, որը հիմնված է Բարանովի ամենամեծ արաբ-ռուսերեն բառարանի վրա, բառարան է երկու ուղղություններով:
- Busuu և Mondly: Եթե չեք ցանկանում ինքներդ կազմել նոր բառեր սովորելու ցանկ, ապա այս հավելվածներն արդեն ունեն արաբերենի լիարժեք պատրաստի դասընթացներ՝ ձայնային հնչողությամբ:
Եվ, իհարկե, կարող եք գրանցվել արաբերենի առցանց դասընթացներին:
Վերջապե՛ս կարող եք սովորել արաբերեն առցանց, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով արաբերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք Դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:
Բացի այդ, մեր դասընթացներին մասնակցելով, կարող եք ստանալ վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանք դիմելու, համալսարան ընդունվելու և այլնի համար: