Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Ինչպե՞ս սովորել անգլերեն առցանց: 7 խորհուրդ հաջողության հասնելու համար

14.11.2022

Ինչպե՞ս սովորել անգլերեն առցանց: 7 խորհուրդ հաջողության հասնելու համար

Ցանկանում ես անգլերեն սովորել, բայց երբեմն չե՞ս կարող ֆիզիկապես ներկա լինել դասերին: Սա այն խնդիրն է, որին առընչվում են բոլորը, բայց դա չի նշանակում, որ Դուք պետք է մի կողմ դնեք անգլերեն սովորելու Ձեր երազանքը: Առցանց անգլերեն սովորելու հնարավորություն մի՛շտ կա:

Ահա մի քանի խորհուրդ, որ օգտակար կլինեն Ձեզ համար:

1․ Դրե՛ք նպատակ Ձեր առջև՝ կազմելով ուսումնական պլան

Նոր լեզու սովորելը կարող է թվալ բարդ ու ճնշող խնդիր, հատկապես, եթե դա ինքնուրույն ես անում: Ռազմավարություն և պլան մշակելը կարևոր է հստակ ուղղվածություն սահմանելու ու ավելի մեծ նպատակը փոքր, հասանելի նպատակների բաժանելու համար:

Այս կերպ կարող եք ոչ միայն հասնել հաջողության, այլև դրական տեմպերով առաջ շարժվել:

Դրե՛ք նպատակ Ձեր առջև՝ կազմելով ուսումնական պլան

2․ Հետևեք առցանց հեղինակավոր աղբյուրներում առկա անգլերեն լեզվով ուղեցույցներին

Համացանցը լի է նյութերով, որոնք կարելի է օգտագործել առցանց անգլերեն սովորելու համար: Անգլերենի դասավանդման շատ հեղինակավոր դպրոցներ ու հարթակներ պարբերաբար հրապարակում են նյութեր, խորհուրդներ ուսուցիչների կողմից, թե ինչպես սովորել անգլերեն առցանց:
Փնտրեք այս հոդվածները և կիրառի՛ր խորհուրդները:

3․ Կարդացեք թարմ հոդվածներ կամ նորություններ

Մեր օրերում մարդիկ հիմնականում կարդում են առցանց։ Անգլերեն սովորելու ուղիներից մեկը կայքերում շրջանառվող նորություններին ու աշխարհում  կատարվող իրադարձություններին անգլերեն լեզվով հետևելն է: Հանրաճանաչ բլոգներում կամ ամսագրերի կայքերում հոդվածներ կարդալը լավ միջոց է առօրյա կիրառվող լեզուն սովորելու համար:

Դուք կկարդաք և կուսումնասիրեք տարբեր թեմաներ, կբարելավեք քո ընթերցանության հմտությունները և առանց ջանքերի ձեռք կբերեք նոր բառապաշար:

Կարդացեք թարմ հոդվածներ կամ նորություններ

4․ Դիտեք ֆիլմեր և լսեք աուդիոգրքեր

Անգլերեն առցանց սովորելու ամենահեշտ ձևերից մեկը անգլալեզու ֆիլմեր կամ հեռուստահաղորդումներ դիտելն է: Անգլերեն սովորելու մեկ այլ ավելի քիչ տարածված միջոց է YouTube-ի աուդիոգրքերն օգտագործելը, ի լրումն այն անգլերեն գրքերի, որը Դուք գուցե կարդում եք: Այս կերպ Դուք կարող եք լսել, թե ինչպես են բառերն արտասանվում և ինչ ձայնային տոնայնությամբ են հնչում նախադասությունները:

Անգլերեն սովորելիս կարևոր է ունենալ նաև ֆիլմի կամ աուդիոգրքի բովանդակության հետ կապված առաջադրանքներ ու վարժություններ. հնարավոր չէ՛ սովորել միայն դիտելով և լսելով:

Դիտեք ֆիլմեր և լսեք աուդիոգրքեր

5․ Շփվեք ընկերների հետ տարբեր երկրներից

Այն ժամանակ, երբ դեռ Ինտերնետ գոյություն չուներ, մարդիկ նամակագրություն էին պահպանում իրենց օտարերկրյա ընկերների հետ՝ նոր լեզուներ սովորելու նպատակով: Այս սովորույթն այսօր օտար է մարդկանց, սակայն դրա հիմքում ընկած հայեցակարգը դեռևս արդիական է։

Եթե ​​ունեք ընկերներ տարբեր երկրներից, գրեք նրանց անգլերենով, որպեսզի զարգացնեք գրավոր անգլերենը:

Շփվեք ընկերների հետ տարբեր երկրներից

6․ Հետևեք YouTube-յան համապատասխան ալիքներին

Անգլերեն սովորելը կարող է լինել անհատական պարապմունքի պես: Youtube-ի կիրառումը թույլ է տալիս դասարանային պարապմունքի տպավորություն ստանալ: Կան տեսանյութերի անթիվ հավաքածուներ, որտեղ բացատրվում է քերականությունը, սովորեցվում է նոր բառապաշար, տեղադրված են երկխոսությունների բազմաթիվ օրինակներ ու ցանկացած այլ բան, որ Դուք հնարավոր է երազում եք սովորել:

Հետևեք YouTube-յան համապատասխան ալիքներին

7․ Գրանցվեք անգլերեն առցանց դասընթացներին

Վերջապե՛ս կարող եք սովորել անգլերեն առցանց, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով անգլերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք Դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:

Բացի այդ, մեր դասընթացներին մասնակցելով, կարող եք ստանալ վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանք դիմելու, համալսարան ընդունվելու և այլնի համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training