Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Ինչպե՞ս սովորել հունարեն զրոյից և ազատ տիրապետել լեզվին

03.06.2024

Երբևէ երազե՞լ եք հանգստանալ անծայրածիր լողավազանում, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի ծովն ու Սանտորինին: Թե՞ սրտանց ցանկանում  եք տեսնել Հին Հունաստանի պատմության վկայությունները՝ այցելելով Պանթեոն: Կամ գուցե ամենահին, սակայն դեռ կենդանի լեզուներից մեկը սովորելու գաղափարը պարզապես ձեզ գրավիչ է թվում: Ինչպիսիք էլ լինեն պատճառները, եթե դեռ փնտրտուքների մեջ եք, ապա դա նշանակում է, որ ժամանակն է պարզենք, թե ինչպես սովորել հունարեն և հասցնել այն անհրաժեշտ մակարդակի: Դե՜, եկեք սկսենք!

Սանտորինի

Սովորել հունարեն. որտեղի՞ց սկսել, եթե զրոյից եք սովորում

Եթե ​​դուք գիտեք ընդամենը մի քանի հունարեն բառ (կամ չգիտեք բացարձակապես ոչինչ), ապա ստիպված կլինեք անցնել բոլոր փուլերը՝ սկսնակից մինչև հմուտ մասնագետ:

Բարեբախտաբար, այստեղ սահմանափակումներ չկան՝ ցանկացած տարիքում կարող եք սկսել սովորել զրոյից:

Սովորել հունարեն

Սկսե՛ք այբուբենից

Սա հիանալի մեկնարկային կետ է ցանկացած լեզու սովորելու համար, և հունարենը բացառություն չէ: Հավանաբար մեկ անգամ չէ, որ հանդիպել եք այնպիսի բառերի, ինչպիսիք են «ալֆա», «բետա», «գամմա», «լամբդա» և «օմեգա», իսկ կորոնավիրուսային համաճարակը այս ցանկին ավելացրեց «օմիկրոն» և «դելտա» բառերը: Այսպիսով, հունարեն այբուբենը սովորելու հարցը հեշտանում է, քանի որ տառերի առնվազն մեկ քառորդին արդեն ծանոթ եք:

Ինչպե՞ս սովորել հունարեն այբուբենը

Հունարեն այբուբենը ամբողջովին տարբերվում է կիրիլիցայից, որի վրա հիմնված է ռուսերեն լեզուն: Այն բաղկացած է 24 տառից, որոնցից յոթը ձայնավոր են, տասնյոթը՝ բաղաձայն։ Ի դեպ, հունարենը եղել է առաջին այբուբենը, որը ներառել է ձայնավորներ, ուստի հույն լեզվաբանները դարձան, այսպես ասած, ռահվիրաներ։

Ինչպե՞ս սովորել հունարեն այբուբենը

Տառային քարտերի օգտագործումը հիանալի միջոց է բոլոր տառերը արագ անգիր անելու համար: Դուք կարող եք գրել դրանց անվանումը մի կողմում, իսկ մեծատառ և փոքրատառ նիշերը՝ մյուս կողմում: Հետո փորձեք տարբեր մեթոդներ՝ հիշողության խաղեր, կախե՛ք դրանք տանն ամենուր աչքի առաջ և այլն: Մեկ այլ տարբերակով կարող եք ստուգել ինքներդ ձեզ՝ բարձրաձայն ասելով տառը, իսկ հետո շրջել քարտը և կարդալ ճիշտ արտասանությունը։

Տառային քարտեր

Ինչպե՞ս արագ սովորել հունարեն. անհատական ​​դասեր

Անհատական ​​դասերն իրենցից ներկայացնում են լեզվի անհատական ​​դասընթաց՝ որակավորված և փորձառու ուսուցչի հետ, օֆլայն կամ առցանց՝ մասնագիտացված կայքերի կամ լեզվական հարթակների միջոցով, ինչպես օրինակ, Umba Training-ն է: Սա ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ դասավանդողը հարմարեցնում է նյութի ուսուցման կարգն ու տեմպը՝ ձեր անհատական ​​հնարավորություններին և նպատակներին համապատասխան: Սա օպտիմալ լուծում է նրանց համար, ում հետաքրքրում է, թե ինչպես արագ սովորել հունարեն: Ուսուցիչը որոշում է զարգացման ուղղությունը: Դուք նույնիսկ կարող եք խնդրել ձեզ հանձնարարել այնպիսի առաջադրանքներ, որոնք պետք է կատարեք դասից դուրս՝ ձեր հունարեն լեզվի մակարդակը հետագայում բարելավելու համար:

Ինչպե՞ս արագ սովորել հունարեն. անհատական ​​դասեր

Ինչպե՞ս ինքնուրույն սովորել հունարեն

Դուք հավանաբար լսել եք «It’s all Greek to me» (երբ ամեն ինչ անհասնակալի է) արտահայտությունը, եթե անգլերեն եք սովորել: Բրիտանացիներն այն օգտագործում են անծանոթ և դժվար հասկանալի  որևէ բան նկարագրելու համար: Այնուամենայնիվ, մի՛ վախեցեք: Այո՛, հունարենն իսկապես դժվար է, բայց ոչ ավելի, քան ցանկացած այլ եվրոպական լեզու, ուստի այն շատ ավելի հեշտ է սովորել, քան, օրինակ, ճապոներենը կամ չինարենը:

Ինչպե՞ս արագ սովորել հունարեն. անհատական ​​դասեր

Եթե ​​դուք արդեն գիտեք այբուբենը և սկսել եք հունարեն բառեր կարդալ, ժամանակն է համատեղել ընթերցանությունը լսելու հետ: Լսե՛ք երաժշտություն և դիտե՛ք տեսանյութեր տարբեր հարթակներում. որպես կանոն այստեղ կարող եք արագացնել, դանդաղեցնել կամ նույնիսկ ամբողջությամբ դադարեցնել նվագարկումը: Սա կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ արտասանությունը, ինչպես նաև հասկանալ որոշ բառեր, որոնք հստակ չեք լսել: Հենց որ սկսեք հասկանալ տեղեկատվության մեծ մասը, կարող եք հանգիստ անջատել ենթագրերը կամ արագացնել աուդիոն՝ ձեր առաջադրանքն ավելի բարդացնելու համար:

Լսե՛ք երաժշտություն

Բացի այդ, դուք կարող եք քննարկել ձեր դիտած տեսանյութը կամ ֆիլմը Umba Training-ի հունարենի ուսուցչի հետ: Վերջինս կկարողանա բացատրել այն հատվածները, որոնք դուք չեք հասկացել, և հնարավորինս արագ կպատասխանի ձեր ցանկացած հարցին:

 

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training