Ի՞նչ է առաջինը գալիս ձեր մտքին, երբ լսում եք «Լուսանկար» բառը: Ոմանց մոտ այն արթնացնում է հրաշալի անցկացրած հանգստի հիշողություններ: Մյուսները անմիջապես հիշում են իրենց հարսանեկան ֆոտոշարքը։
Թերթելով ալբոմները՝ կարող եք գտնել ձեր երեխաների տարբեր կերպարային լուսանկարները մանկապարտեզից և դպրոցից, կամ ձեր նախկին դասընկերների լուսանկարները, որոնց հետ երկար ժամանակ չեք էլ շփվել:
Բայց ի՞նչն է միավորում այս բոլոր հիշողությունները. լավ ընտրված լուսանկարիչը: Նախկինում անհրաժեշտ էր նախապես պայմանավորվել նման մասնագետի հետ և բավականին մեծ գումար վճարել նկարահանման համար։
Սոցիալական ցանցերի հայտնվելուն զուգահեռ լուսանկարչության մասնագիտությունն ավելի տարածված է դարձել։ Շատերն են ցանկանում լուսանկարիչ դառնալ, քանի որ կարծում են, որ իրենց միայն լավ տեսախցիկը բավական է: Այս հոդվածում մենք կանդրադառնանք նրան, թե ինչպես զրոյից դառնալ լուսանկարիչ և սկսել գումար վաստակել:
Ինչպե՞ս դառնալ լավ լուսանկարիչ: Ո՞ւմ է հարմար այս մասնագիտությունը
Եթե գիտեք, թե ինչպես լսել հաճախորդներին և շատ ուշադիր լինել ամեն մանրուքի նկատմամբ, ապա դուք ճիշտ տեղում եք:
Լուսանկարիչն այն մասնագետն է, ով լավ կադր ստանալու համար նկարելիս կստիպի ձեզ ծիծաղել: Նա կասի, թե ի՞նչ դիրքով է պետք կանգնել կամ ո՞ր ուսին գցել մազերը, և համբերատար կսպասի, մինչև որ դուք պատրաստ լինեք։
Նման մարդիկ չափազանց ոճային են։ Մարդն, իհարկե, այդպիսին չի ծնվում, բայց դառնում է այդպիսին մեծ փորձի արդյունքում։ Ուսումնասիրելով այլ մասնագետների գործերը, այցելելով ցուցահանդեսներ կամ պատկերասրահներ՝ այս մարդիկ ոգեշնչվում են, այնուհետև արտացոլում այն լուսանկարչության մեջ։
Այսպիսով, այս մասնագիտությունը իդեալական է նրանց համար, ովքեր հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում մարդկանց հետ, ովքեր ունեն ոճի զգացում և պատասխանատվություն կատարվող աշխատանքի համար։ Նրանք, ովքեր ճշտապահ են, ջանասեր և համբերատար, քանի որ ֆոտոսեսիան կարող է ժամեր տևել, ոչ բոլորն են իրենց անմիջապես ազատ զգում անծանոթ լուսանկարչի ներկայությամբ:
Լուսանկարիչ լինելու առավելությունները
1. Ճկուն աշխատանքային գրաֆիկ
Լուսանկարիչներն իրենք են ընտրում, թե ո՞ր ժամին և ո՞ր օրերին լուսանկարել, ո՞ր պատվերն անել և որի՞ց հրաժարվել։
2. Եկամտի չափը
Փորձառու մասնագետների համար 1 ժամ տևողությամբ մեկ ֆոտոսեսիայի արժեքը կարող է հասնել մինչև 50000 դրամ։ Տոնական ֆոտոշարքի համար, ինչպես օրինակ, ամանորյա ոճով, արժեքը կարող է ավելի բարձր լինել, քանի որ դեկորացիաներն ու տարածքը ինքներդ եք ապահովում:
3. Աշխատելաոճի ազատ ընտրություն
Լուսանկարիչները կոնկրետ չափորոշիչներ չունեն։ Դուք ինքներդ եք ընտրում դիտանկյունը (ракурс), հագուստը և որոշում, թե ինչպես մշակել լուսանկարը, որ այն իդեալական լինի հաճախորդի համար:
4. Ստեղծագործական աշխատանք
Լուսանկարչական աշխարհը նույն տեղում չի դոփում: Լուսանկարիչը պետք է անընդհատ ինչ-որ նոր բան սովորի, կատարելագործի իր հմտությունները, փորձի լուսանկարներ ստանալու և մշակելու նոր տեխնիկաներ: Այս ամենն իսկապես հետաքրքիր է:
5. Հեղինակություն և համաշխարհային ճանաչում
Լավ լուսանկարիչ լինելը հաճախ մեծ հեղինակություն է բերում։ Շատերը սեփական ցուցահանդեսներ են կազմակերպում, ճանապարհորդում են աշխարհով մեկ՝ ցուցադրելով իրենց աշխատանքները։
Նրանց համար մշտապես տարբեր համաշխարհային մրցույթներ են կազմակերպվում։ Դառնալ դրանցից որևէ մեկի հաղթողը նշանակում է ունենալ ամենաբարձր մրցանակն այս ոլորտում։
Ինչպե՞ս դառնալ լուսանկարիչ
Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացե՛ք մեր «Photo դասընթաց սկսնակների համար» դասընթացին և ընդամենը 3 ամսում ձեռք կբերեք բավարար գիտելիքներ՝ հետաքրքիր, վաճառող և աչք գրավող լուսանկարներ ստանալու համար: