Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Իսպաներեն սովորելու լավագույն 5 տարբերակները

28.07.2022

Իսպաներենը աշխարհի ամենաշատ օգտագործվող լեզուներից մեկն է: Անկախ նրանից, ցանկանում եք սովորել թե աշխատանք գտնել իսպանական շուկայում, իսպաներենի իմացությունը կհեշտացնի Ձեր գործը։

Ձեզ օգնելու համար մենք ընտրել ենք իսպաներեն սովորելու լավագույն միջոցներից հինգը՝ սկսած փոքրիկ միջոցներից, որոնք Դուք կարող եք օգտագործել ամեն օր, մինչև ավելի ինտենսիվ գործողություններ, որոնք պահանջում են ավելի մեծ ներգրավվածություն։

1․ Ներբեռնեք հավելված Ձեր հեռախոսում

Բազմաթիվ հավելվածներ կարող են օգնել սովորել նոր լեզվի հիմնական տարրերը: Օրինակ՝ Duolingo-ն հայտնի ծրագիր է, որը դարձնում է իսպաներեն սովորելն անվճար, զվարճալի և ինտերակտիվ: Գլխավորն այն է, որ Դուք կարող եք օգտագործել այս հավելվածներն ամեն օր և ցանկացած ժամանակ։ Մի քանի փուլից կտեսնեք, որ Ձեր լեզվական հասկացողությունն իսկապես կբարձրանա։

2․ Բաժանորդագրվեք իսպանալեզու փոդքասթի

Ինքնուրույն նոր լեզուն ուսումնասիրելու ընթացքում օգտակար է լսել այդ լեզվին վարժ տիրապետող մարդկանց խոսքը: Իսպաներեն սովորելիս մի ​​քանի փոդքասթներ ներբեռնելով կամ բաժանորդագրվելով և լսելով նորությունները դանդաղ իսպաներենով՝  իսկապես կարող է փոխել Ձեր արտասանությունը:

3․ Դիտեք նորություններն իսպաներենով

Հեռուստացույց դիտելը իսկապես օգնում է իսպաներեն սովորելուն: Որքան ավելի լավ ծանոթ լինեք իսպաներեն բառերն ու արտահայտությունները բարձրաձայն լսելուն, այնքան ավելի շատ կօգտագործեք դրանք Ձեր զրույցի ընթացքում: Մի քանի շոուներ հատուկ ստեղծված են իսպաներեն սովորող մարդկանց համար, օրինակ՝ Destinos-ը:

Որոշ մարդիկ գտնում են, որ ավելի հեշտ է հեռուստացույց դիտելը, քան փոդքաստներ կամ ռադիո լսելը, քանի որ նրանք կարող են տեսնել, թե ինչ է կատարվում էկրանին: Սկսեք դրանք դիտել իսպաներեն ենթագրերով, որպեսզի կարողանաք միաժամանակ կարդալ և լսել:

4․ Պահեք ձեռքի տակ իսպաներեն-անգլերեն բառարան

Որպեսզի ընդլայնեք իսպաներենի Ձեր բառապաշարը առօրյայում, պահեք փոքրիկ իսպաներեն-անգլերեն բառարան: Եթե ​​Դուք չգիտեք ինչ-որ բառ, ապա փնտրեք և անմիջապես պահեք այն հիշողության մեջ։ Իսպաներեն-անգլերեն բառարանները լինում են տարբեր ձևերի և չափերի (ամենափոքրերը նույնիսկ կարող են տեղավորվել Ձեր գրպանում): Եթե ​​Դուք մեքենա եք վարում կամ պարզապես կանոնավոր կերպով կրում եք ուսապարկ կամ դրամապանակ, ապա խնդիր չի լինի այն միշտ ձեռքի տակ ունենալ:

5․ Գրանցվեք իսպաներենի դասընթացի

Իսպաներենի դասընթացը Ձեզ միշտ կպահի իրազեկ լեզուն սովորելու ընթացքում: Անկախ նրանից, թե Դուք գրանցվում եք սկսնակ, միջին թե բարձր մակարդակի համար, մեծ պլյուս է ունենալ ուղորդող, ով կառաջնորդի Ձեզ լեզուն սովորելու ընթացքում։

Եթե ​​պատրաստ եք սկսել սովորել, ապա միացեք մեր «Իսպաներենի անհատական ​​առցանց դասընթացներին» և սովորեք Ձեզ հարմար ժամերին և Ձեզ հարմար վայրից:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • info@umbatraining.com
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training