Իտալերեն սովորելու ծրագիր՝ մեկ տարում B2 մակարդակի հասնելու համար
Իտալերենը աշխարհի ամենագեղեցիկ և ռոմանտիկ լեզուներից մեկն է: Եթե երազում եք մեկ տարում այն B2 մակարդակի հասցնելու մասին, ապա ձեզ անհրաժեշտ է կանոնավոր դասընթաց և հստակ ծրագիր, որը մենք ձեզ ներկայացնում ենք այս հոդվածում:
Մի՛ թողեք վաղվան: Սկսե՛ք սովորել իտալերեն հիմա:
Քայլ 1. Իտալերեն լեզվի հիմունքներ (1-2 ամիս)
Առաջին քայլը հիմունքների, այսպես ասած՝ հիմքի յուրացումն է: Սկսե՛ք այբուբենը, ընթերցանության և քերականական կանոնները սովորելուց: Այս փուլում դուք պետք է տիրապետեք ամենահիմնական արտահայտություններին, բայերին, գոյականներին և շաղկապներին՝ նախադասությունները ճիշտ կառուցելու համար:
Գտե՛ք ճիշտ ուսուցչի, ով կստիպի սիրահարվել այս լեզվին, և անմիջապես կկպնեք գործի:

Քայլ 2. Բառապաշարի ընդլայնում (2-3 ամիս)
Այս փուլում դուք պետք է ակտիվորեն աշխատեք ձեր բառապաշարի ընդլայնման վրա: Ամեն օր սովորե՛ք նոր բառեր և արտահայտություններ և կրկնե՛ք արդեն սովորածը: Օգտագործե՛ք քարտեր, բառարաններ, հավելվածներ և տարբեր ուսումնական նյութեր:
Քայլ 3. Շփման պրակտիկա (3-4 ամիս)
Այս փուլում դուք պետք է ակտիվորեն մարզեք ձեր խոսակցական հմտությունները: Կանոնավոր կերպով շփվե՛ք իտալերենի լեզվակիրների կամ լեզուն սովորող այլ մարդկանց հետ:

Քայլ 4. Կարդալ և լսել (4-5 ամիս)
Կարդացե՛ք գրքեր, հոդվածներ, թերթեր, դիտե՛ք ֆիլմեր, հեռուստասերիալներ և լսե՛ք երաժշտություն իտալերենով: Կարևոր է ընտրել ձեր մակարդակին համապատասխանող նյութեր, որպեսզի համոզված լինեք, որ հասկանում եք տեքստի կամ երկխոսության մեծ մասը: Օգտագործե՛ք բառարաններ՝ անծանոթ բառերն ու արտահայտությունները թարգմանելու համար:

Քայլ 5. Քերականություն և բանավոր խոսքի հմտություններ (5-6 ամիս)
Այս փուլում դուք պետք է կատարելագործեք ձեր քերականական հմտությունները: Կենտրոնացե՛ք ժամանակաձևերի, բառերի համաձայնեցման և որոշակի քերականական կառուցվածքների վրա: Զբաղվե՛ք քերականական վարժություններով, կատարե՛ք առաջադրանքներ և ակտիվորեն սովորե՛ք քերականական կանոնները:

Քայլ 6. Թեստավորում և ստուգում (6-9 ամիս)
Այս փուլում դուք պետք է ոչ միայն շարունակեք յուրացնել նոր նյութերը, այլև ակտիվորեն ամրապնդել ձեր առկա գիտելիքները: Պարբերաբար հանձնե՛ք թեստեր, վիկտորինաներ, միջանկյալ և եզրափակիչ քննություններ՝ ձեր առաջընթացը գնահատելու և հասկանալու համար, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Ուշադրություն դարձրե՛ք սխալներին և պատրաստ եղե՛ք դրանք ուղղելուն: Կարող եք նաև հանձնել հավաստագրման թեստ կամ իտալերեն լեզվի քննություն՝ ձեր մակարդակը գնահատելու համար:

Քայլ 7. Պրակտիկա և կատարելագործում (10-12 ամիս)
Վերջնական փուլում դուք պետք է շարունակեք պրակտիկ կիրառել և կատարելագործել ձեր խոսակցական հմտությունները: Մասնակցե՛ք խմբային քննարկումների և գրե՛ք էսսեներ, հոդվածներ, նամակներ և ակնարկներ տարբեր թեմաներով: Մասնակցե՛ք սեմինարների և հնարավորության դեպքում շփվեք իտալերենի լեզվակիրների հետ: Կանոնավոր պրակտիկ կիրառումն ու շփումը կօգնեն ձեզ ամրապնդել արդեն իսկ սովորածը և զարգացնել ձեր հմտությունները:

Այսպիսով, ինչպես տեսնում եք, իտալերենի համակարգված դասընթացը կարող է հանգեցնել տպավորիչ արդյունքների համեմատաբար կարճ ժամանակում:
Այդ հարցում կարող է օգնել մեր իտալերենի առցանց դասընթացը, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով իտալերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք Դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:
Բացի այդ, մեր դասընթացներն ավարտելուց հետո կստանաք վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանքի դիմելիս, համալսարան ընդունվելիս և այլ նպատակներով։