Ո՞վ է ինտերիեր դիզայները
Ինչո՞վ է զբաղվում ինտերիեր դիզայները և ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ այս աշխատանքի համար։
Ո՞րն է ինտերիեր դիզայների գործառույթը
Նա նախագծում է բնակելի և հասարակական տարածքներ, մտածում, թե ինչպես տարածքը դարձնել հնարավորինս հարմարավետ, ֆունկցիոնալ և գեղագիտական։
Դիզայները աշխատում է ոչ միայն արտաքին տեսքի հետ կապված, այլև հաշվարկում է, թե ինչպես տարածքում տեղադրել հաղորդակցումները, բաշխել էլեկտրական լարերը՝ հաշվի առնելով դասավորությունը, ինչպես նաև պատրաստում է տեխնիկական փաստաթղթեր, վերահսկում է շինարարական աշխատանքների ընթացքը։
Ի՞նչ պետք է իմանա և կարողանա անել ինտերիեր դիզայները
Առաջին հերթին, իհարկե, կարևոր է տեսական հիմքը։ Ինտերիեր դիզայները պետք է.
- կարողանա աշխատել գծագրերի հետ;
- իմանա վերակառուցման վերաբերյալ կանոնակարգերը;
- հասկանա, թե ինչպես ճիշտ կազմել տարածքի նախագիծ;
- հասկանա շինարարական նյութերից;
- իմանա կոլորիստիկայի հիմունքներն ու ինտերիերի ոճերի տեսակները;
- ունենա տարածական մտածողություն;
- կարողանա աշխատել լույսի հետ։
Կարևոր է հետևել թրենդներին և ոլորտի նորություններին. Նման դիտարկումները ձևավորում է ճաշակ և սովորեցնում է խուսափել վատ արտաքին ոճային լուծումներից, իսկ ժամանակի ընթացքում օգնում է ձևավորել ձեր սեփական ոճը։
Ի՞նչ ծրագրերից է օգտվում ինտերիեր դիզայները
Հատուկ ծրագրերն օգնում են ձևավորել տարածքը, կազմել դիզայնի տարբերակներ և ցույց տալ դրանք հաճախորդին: Ահա հիմնական ծրագրերը, որոնցով ներկայումս աշխատում են ինտերիեր դիզայներները՝
- AutoCAD և Archicad: Դրանց օգնությամբ կարող եք ստեղծել բարդ նկարներ, մշակել դասավորվածության տեխնիկական մանրամասները, «դասավորել» բոլոր անհրաժեշտ հաղորդակցումները, ինչպես նաև պատրաստել համապատասխան փաստաթղթերը:
- Remplanner, Planer 5D, Sweet Home 3D: Առցանց ծառայություններ, որտեղ կարող եք նաև նախագծել տարածքը, փորձարկել դիզայններ՝ տարբեր նյութերով և գունային լուծումներով: Սրանք շատ ավելի հեշտ են օգտագործվում, քան AutoCAD-ը և Archicad-ը, բայց սրանցում առկա գործիքներն ավելի քիչ են՝ սա վիզուալ դիզայն է՝ առանց բարդ տեխնիկական դետալների:
- 3ds Max-ը, Adobe Photoshop-ը, CorelDRAW-ն, SketchUp-ը հարմար գործիքներ են ապագա ինտերիերը պատկերացնելու համար։ Դրանք կարող են օգտագործվել իրատեսական դասավորություն ստեղծելու, էսքիզներ նկարելու, կոլաժներ և «մուդբորդեր» հավաքելու համար։
Իսկ ի՞նչ կասեք փափուկ հմտությունների (soft skills) մասին
Առանց դրանց հնարավոր չէ: Նախագծի հաջողությունը կախված է ոչ միայն մասնագիտական հմտություններից, այլև հաղորդակցման հմտություններից: Դիզայները անընդհատ շփվում է այլ մարդկանց հետ, օրինակ հաճախորդի հետ՝ բրիֆ պատրաստելիս, շտկումները համաձայնեցնելիս, շինարարների հետ՝ տարածքի վրա աշխատելիս: Կարևոր է կարողանալ պաշտպանել մասնագիտական դիրքորոշումը, ադեկվատ արձագանքել կարծիքերին և գնալ փոխզիջումներ, որոնք համագործակցությունը կդարձնեն հաճելի բոլոր կողմերի համար: Սթրեսակայունությունն ու ճկունությունը նույնպես կարևոր են, քանի որ վերանորոգումը փորձություն է ոչ միայն հաճախորդի համար: Դիզայները պետք է նաև հոգեպես պատրաստ լինի անկանխատեսելի հանգամանքների, անհրաժեշտ նյութերի որոնման հնարավոր ուշացումների և նախագծում ինքնաբեր փոփոխությունների:
Որքա՞ն ժամանակ է պահանջվում սովորել ինտերիեր դիզայներ դառնալու համար
Դասական ճանապարհը մասնագիտացված բարձրագույն կրթություն ստանալն է: Նման ուսուցման առավելությունն այն է, որ համալսարանը ապահովում է ամուր տեսական հիմք: Թերությունն այն է, որ դա կտևի 4-6 տարի: Սա կարող է լավ լուծում լինել դպրոցը վերջերս ավարտածների համար, ովքեր պատրաստ են անմիջապես խորանալ ուսման մեջ, իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր արդեն ունեն բարձրագույն կրթություն և որոշել են տիրապետել նոր ոլորտի:
Ավելի կարճ ժամանակում հմարավոր է ավարտել ինտերիեր դիզայնի դասընթացները: Կախված ծրագրի բարդությունից և սպասվող արդյունքից՝ դասընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև երկու տարի: Կան ինտերիեր դիզայների համապարփակ դասընթացներ, որտեղ սկսնակները կարող են ծանոթանալ մասնագիտության հիմունքներին, սովորել աշխատել տարբեր ծրագրերով, հավաքել մի քանի օրինակներ և նույնիսկ կարող են ստանալ աշխատանքի առաջարկություններ:
Որտե՞ղ կարող է աշխատել ինտերիեր դիզայները
Ինտերիեր դիզայները կարող է աշխատել գործակալությունում կամ որպես ֆրիլանսեր։ Սկզբնական փուլում գործակալությունը լավագույն տարբերակը կլինի։ Նախ, որովհետև այս կերպ նորեկը կկարողանա աստիճանաբար յուրացնել աշխատանքը, սովորել գործընկերներից և հաստատել մասնագիտական կապեր։ Երկրորդ, սկսնակի համար, ով ունի նվազագույն պորտֆոլիո, և հատկապես առանց դրա, դժվար է ինքնուրույն հաճախորդներ գտնել, իսկ գործակալությունում նա կաշխատի կորպորատիվ հաճախորդների հետ։ Ֆրիլանս աշխատանքի շնորհիվ ինտերիեր դիզայները, ով արդեն իսկ ընկերությունում աշխատելու փորձ ունի, կարող է մասնագիտորեն աճել։ Դրական կողմերն են գործողությունների ավելի մեծ ազատությունը, հետաքրքիր նախագծեր ընտրելու և անցանկալի համագործակցությունից հրաժարվելու ունակությունը։ Թերությունները՝ անկայուն եկամուտը։ Սակայն դա կախված է դիզայների հմտություններից, նրա հեղինակությունից և, որպես արդյունք, պահանջարկից։
Ինչպե՞ս դառնալ պահանջված Ինտերիեր դիզայներ
Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացե՛ք մեր Interior Design-ի օնլայն անհատական դասընթացին, որտեղ ընդամենը 5 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար: