Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

SMM առաջխաղացում Instagram-ում

05.04.2024

Ցանկացած գործարար՝ կլինի խանութի, թե մաքրման ծառայության սեփականատեր, հոգեբան, թե պարզապես բլոգեր, յուրաքանչյուրը գրագետ մարքեթինգի կարիք ունի: Եկե՛ք քննարկենք, թե Instagram-ում SMM խթանման հիմունքներից ո՞ր քայլերը կարելի է առաջնային կիրառել էջը գովազդելու համար:

Ի՞նչ է SMM-ը և ինչի՞ համար է այն

Social media marketing-ը կամ կարճ SMM-ը սոցիալական մեդիա մարքեթինգ է: Այն հիմված է հաճախորդների ներգրավման կամ, բլոգերների դեպքում, բովանդակությամբ հետաքրքրված օգտատերերի ներգրավման վրա։

Ի՞նչ է SMM-ը և ինչի՞ համար է այն

Ինչի՞ համար է SMM-ը

1. Էջը գովազդելու համար։ Օգտագործելով SMM գործիքները՝ կարելի է ավելացնել էջի դիտումները, նոր բաժանորդների քանակը և պահպանել հները:

2. Նոր գնորդներ և հաճախորդներ գտնելու համար: Փորձառու SMM մենեջերը գիտի, թե ինչ գործիքներ է պետք օգտագործել սոցիալական մեդիա հարթակում ոչ թե պատահական այցելուներ, այլ թիրախային լսարան գրավելու համար, ովքեր հետաքրքրված են արտադրանքով։

Ինչի՞ համար է SMM-ը

3. Բրենդի դիրքավորման համար: Յուրաքանչյուր ընկերություն ունի իր առաքելությունը, նպատակներն ու քաղաքականությունը: Հայտնի ապրանքանիշերի պաշտոնական սոցկայքերը պետք է ներգրավվեն հիմնական մարքեթինգային արշավներում և ցուցադրեն ամբողջ ապրանքանիշի բնույթը: Instagram-յան SMM-ում հայտնի եզրույթ է «անձնական բրենդինգը»: Շատ մարդիկ ապրանքը գնում են ոչ միայն որակի համար, այլև զուտ ապրանքանիշի սեփականատիրոջը աջակցելու համար։

Բրենդի դիրքավորման համար

4. Համախոհներ գտնելու համար։ Որքան էլ որ Instagram-ը հանդիսանա փող աշխատելու հարմար հարթակ, շատ բլոգերներ սոցիալական ցանցը դիտարկում են որպես մարդկանց հետ իրենց հետաքրքրող թեմաների շուրջ շփվելու միջոց։ Սա հաճախ հանդիպում է անմիջական մթնոլորտ ունեցող փոքր բլոգներում, որտեղ շեշտը դրվում է հարմարավետ շփման և բաց երկխոսության վրա: Եվ այս դեպքում բացառապես պրոֆիլում կառուցված մարքեթինգից է կախված, թե արդյոք կմիանան բլոգին բաժանորդներ, ովքեր կիսում են հեղինակի գաղափարները։

Համախոհներ գտնելու համար

Ի՞նչ է իրենից ներկայացնում SMM մասնագետի աշխատանքը

SMM մասնագետի պարտականությունները կախված են այն բանից, թե հաճախորդը ինչ առաջադրանքներ է դրել նրա առաջ: Instagram-ում առաջխաղացման հիմնական փուլերն են.

1. Համապատասխան ռազմավարության մշակում. Անձնական բլոգի և խանութի հաշվի առաջխաղացումը շատ տարբեր կլինի: SMM շուկայավարը գիտի, թե ինչ տեսակի խթանում պետք է առաջարկել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

2. Մրցակիցների վերլուծություն: Սոցիալական ցանցերում ապրանքների հաջող առաջարկ ձևավորելու համար դուք պետք է ծանոթ լինեք շուկայում առկա բոլոր նմանատիպ առաջարկներին: Սա կօգնի ձեզ տարբերվել մրցակիցներից և զբաղեցնել ձեր ուրույն տեղը:

Մրցակիցների վերլուծություն

3. Թիրախային լսարանի ուսումնասիրություն: Սա SMM մենեջերի ամենակարևոր հմտություններից մեկն է: Բլոգի ողջ բովանդակությունը, ինչպես նաև գովազդը, ստեղծվում են կոնկրետ տեսակի օգտատերերի պահանջներին համապատասխան: Օրինակ, եթե դուք վաճառում եք մարաթոններ հրապարակումների միջոցով՝ ուղղված առաջին կուրսի ուսանողներին, բայց իրականում դրանք առավել կցանկանային գնել ծննդաբերության արձակուրդում գտնվող մայրերը, ապա ձեր առաջարկը այդպես էլ հասցեատեր չի գտնի, քանի որ դրանք տարբեր թիրախային լսարաններ են: Եվ նույն կերպ այն թիրախային առաջարկները, որոնք կարող են արդունավետ լինել ուսանողների դեպքում, բացարձակապես անօգուտ կլինեն ամուսնացած և երեխա ունեցող կանանց շրջանակում։

Թիրախային լսարանի ուսումնասիրություն

4. Պրոֆիլային փաթեթավորում: Սա ձեր օգտահաշվի ամբողջական նախապատրաստումն է գովազդի գործարկման համար: SMM մենեջերը վերահսկում է ամեն ինչ՝ հրապարակումների համար լուսանկարներ ընտրելուց մինչև պատմությունների (story) բովանդակություն: Սա նաև օգնում է ձևավորել ավատար, պատրաստել գովազդային նկարագրություն և մտածել ապրանքի վաճառքի բոլոր փուլերի մասին:

5. Կոնտենտ-պլանի ստեղծում: SMM մասնագետը որոշում է, թե ինչի մասին գրել բլոգում՝ հաճախորդի նպատակին հասնելու համար: Նա ընտրում է հարմար ձևաչափեր, օգտագործում է վաճառքի ձագար և ներգրավման այլ տեխնիկաներ:

Կոնտենտ-պլանի ստեղծում

Ինչպե՞ս դառնալ պահանջված SMM մասնագետ

Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացե՛ք մեր «SMM դասընթաց սկսնակների համար» դասընթացին և ընդամենը 2 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training