Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Տանից գերմաներեն սովորելու լավագույն 5 միջոցները

07.08.2023

Ունե՞ք մի փոքր ազատ ժամանակ և մտածում եք գերմաներեն սովորելու մասին, քանի դեռ տա՞նն եք:

Հիանալի՜ միտք: Գերմաներենն այնքան էլ դժվար չէ սովորել, որքան ասում են, այնպես որ հավատացե՛ք ինձ. Դուք խելացի ընտրություն եք կատարել:

Բայց եթե Դուք փնտրեք այս լեզուն սովորելու լավագույն միջոցը, ապա կտեսնեք, որ տնային պայմաններում սովորելու որոշ մեթոդներ ավելի լավն են սկսնակների համար, իսկ մյուսներն ավելի հարմար են միջին սովորողների համար: Դուք պարզապես պետք է Ձեզ համապատասխանը գտնեք:

Նպատակ դրե՛ք Ձեր առջև

Առաջին հերթին անել ամենակարևորը՝ Ձեզ պետք է նպատակ, որի ուղղությամբ կաշխատեք:

Թվում է, թե ակնհայտ է, բայց հավատացե՛ք մեզ, վերջնական նպատակ չունենալը՝ պատճառ, թե ինչու եք սովորում, երկարաժամկետ հեռանկարում բավականաչափ մոտիվացնող չի լինի:

Աննպատակ սովորելը նման է առանց ուղղության մեքենա վարելու՝ սկզբում զվարճալի է, բայց որոշ ժամանակ անց դառնում է ձանձրալի: Այսպիսով, անկախ նրանից՝ դուք ցանկանում եք սովորել աշխատանքում առաջ գնալու համար, թե պարզապես ցանկանում եք որսալ մի քանի կարևոր արտահայտություն Օկտոբերֆեստի համար, ընտրե՛ք նպատակ, որը իսկապես Ձեզ առաջ կտանի, գրե՛ք այն ինչ-որ տեղ և սլացե՛ք առաջ:

Ոչ բոլորն ունեն ժամանակ, գումար կամ համարձակություն գերմաներենի սովորելու կամ Գերմանիա մեկնելու համար: Բայց մի՛ հուսահատվեք, դա չի նշանակում, որ Դուք ինչ-որ տեղից չեք կարող սկսել:

Umba Training-ում գերմաներենի առցանց դասընթացին միանալը հիանալի միջոց է սկսելու և ցանկացած վայրում Ձեր դասերն անցկացնելու համար:

Գերմաներեն սովորելը վերածե՛ք սովորության

Ինքնին հասկանալի է, որ լեզվի դեմ առ դեմ դասընթացներին գրանցվելը կամ Գերմանիա ուղևորության մեկնելը այս պահին գուցե չկա ծրագրում: Բայց մի՛ հուսահատվեք, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ տեղից չեք կարող սկսել:

Օրինակ, Umba Training-ում, փորձից և արտաքին հետազոտություններից ելնելով, մենք գիտենք, որ մաս-մաս սովորելը մեծ առավելություն կտա Ձեզ:

Հարստացրե՛ք բառապաշարը ճիշտ չափաբաժիններով

Բառերը գործողությունների հետ կապելը խելացի միջոց է ձեր ուղեղին խաբելու համար, որպեսզի միանգամից ավելի շատ բառեր սովորեք և դրանք մտապահեք Ձեր երկարաժամկետ հիշողության մեջ: Դա պայմանավորված է նրանով, որ համատեքստում գերմաներեն բառեր սովորելը օգնում է ստեղծել պատկերներ, որոնք մեր ուղեղը պահում է որպես վառ հիշողություն, այլ ոչ թե որպես առանձին սուբյեկտ: Հեշտ է և արդյունավետ, այնպես չէ՞:

Այսպիսով, Auto («մեքենա») բառը անգիր սովորելու փոխարեն փորձե՛ք անգիր անել սովորական արտահայտություններ, օրինակ՝ mit dem Auto fahren («գնալ մեքենայով / մեքենա վարել») կամ այնպիսի արտահայտություններ, օրինակ, որոնք Դուք կարդացել եք և օգտակար եք համարում:

Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ սովորելու համար

Գերմաներեն սովորելիս մոտիվացված մնալը կարևոր է, հատկապես, երբ սովորում ես տանը: Մոտիվացված մնալու հիանալի միջոց է ժամանակ առ ժամանակ ինքդ քեզ պարգևատրելը (իդեալական կլինի՝ գերմանական մշակույթի հետ առնչվող որևէ բանով):

Սովորե՛ք, թե ինչպես բարևել գերմաներենով և հանգստացե՛ք՝ դիտելով գերմանական հեռուստաշոու: Նոր ժամանակաձև սովորելուց հետո եփե՛ք գերմանական որևէ ուտեստ, կամ մի շարք բառեր անգիր անելուց հետո պարգևատրե՛ք Ձեզ գերմանական շոկոլադով:

Զարգացրե՛ք խոսակցական գերմաներենը առցանց ուսուցմամբ

Քանի որ խոսակցական գերմաներենի կիրառման Ձեր հնարավորությունները հիմա կարող են քիչ լինել, և Դուք դեռ սովորում եք, որպեսզի կարողանաք գերմաներեն խոսել, Umba-ի նման կայքերում գերմաներենի որակավորված ուսուցիչների հետ անհատական առցանց դասերի գրանցվելը հիանալի միջոց կլինի Ձեր խոսակցական հմտությունները շատ շուտ և հաճախ կիրառելու համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training