Նույնիսկ մեծահասակների համար միշտ չէ, որ հեշտ է լինում անմիջապես ինտեգրվել ուսուցման գործընթացին, ուր մնաց թե երեխաների համար: Երբեմն կարիք է լինում փորձարկել հատուկ տեխնիկաներ, կիրառել դասավանդման տարբեր մեթոդներ ու տրամադրվել այնպես, որ ապագայում ամեն ինչ լավ լինի, իսկ օտար լեզու սովորելը լինի հաճելի ու դյուրին։
Մենք կներկայացնենք, թե ինչպես կարելի է սկսել սովորել անգլերեն ինքնուրույն: Այս պարզ խորհուրդները կօգնեն ձեզ սովորել մեծ հետաքրքրությամբ, իսկ դա արագ սովորելու և ավելի քիչ հոգնելու հիմնական միջոցներից մեկն է։
Սովորե՛ք նոր բառեր հավելվածների միջոցով
Այժմ սմարթֆոնների համար շատ հավելվածներ կան, որոնց շնորհիվ բառապաշարը համալրվում է խաղերի միջոցով։ Դրանցից շատերն ունեն օգտատիրոջ համար հարմար ինտերֆեյս և անվճար հնարավորություններ, որոնք թույլ են տալիս սովորել որոշակի սահմանափակումներով, բայց, այդուհանդերձ, առանց մի դրամ իսկ վճարելու: Եթե ձեր լեզվի մակարդակը շատ ցածր է, այս տարբերակը իսկապես հարմար է սկզբի համար, իսկ ավելի ուշ կարող եք արդեն բաժանորդագրվել կամ գնել ամբողջական բառարան:
Սկսե՛ք սովորել քերականություն հավելվածների միջոցով
Հավելվածները հնարավորություն են տալիս ուսանողին ծանոթանալ կանոնների հետ, մի քանի անգամ կրկնում են դրանք տարբեր ձևերով՝ ավելի լավ մտապահելու համար, առաջարկում են կիրառել գործնականում՝ ներկայացնելով տարբեր իրավիճակներ: Նման բազմափուլ ռազմավարության շնորհիվ դուք կարող եք ինքնուրույն զրոյից օտար լեզու սովորել և հասնել առնվազն բավարար մակարդակի: Հենց որ որոշակի ինքնավստահություն ձեռք բերեք, կարող եք սկսել ակտիվ պարապմունքներ դասավանդողի հետ, ինչպիսիք, օրինակ, անցկացվում են Umba Training-ում:
Լսե՛ք փոդքասթներ
Շատ ուսանողների մոտ, նույնիսկ գերազանցիկների, ծագում են չնախատեսված դժվարություններ, երբ անհրաժեշտ է լինում սինխրոն թարգմանել Բիլի Այլիշի երգից մի հատված կամ հոլիվուդյան ֆիլմի որևէ երկխոսություն: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք վերապատրաստվել են ավանդական ծրագրով, ըստ որի հիմնական շեշտը դրվում է քերականության և նախադասությունների կառուցման վրա, իսկ բանավոր խոսք լսելուն պրակտիկորեն քիչ են առնչվել:
Շատ օտարերկրյա բլոգերներ և լրագրողներ ունեն իրենց սեփական փոդքասթները և տեսանյութերը, և դա հիանալի հնարավորություն է տալիս մեզ լեզվական խոչընդոտներից խուսափելու համար: Լսելով հետաքրքիր տեքստ՝ մենք միաժամանակ սովորում ենք և՛ սահուն թարգմանել, և՛ սովորում ենք բառերի արտասանության նրբությունները։
Լրացրե՛ք ձեր ձեռքբերումների օրագիրը
Առհասարակ բոլոր մարդիկ հաջող ուսուցման համար մոտիվացիայի կարիք ունեն: Ուսումնական հաջողությունները կարող են դրական մոտիվացիա հանդիսանալ, սակայն դրանք միշտ չէ, որ տեսանելի են հենց իրենց՝ ուսանողներին: Ուսուցման գործընթացում կա այսպես կոչված «պլատո փուլ»՝ մի շրջան, երբ թվում է, թե առաջընթաց չկա, և ուզում ես թողնել ամեն ինչ: Այն կարող է տևել մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ, սա անհատական է:
Հենց այս պահերի համար իր կարևոր դերն ունի օրագիրը, որտեղ կարող ես նշել քայլ առ քայլ ունեցած հաջողություններդ, նույնիսկ կարող ես քեզ պարգևատրել յուրաքանչյուր հաջողության համար, օրինակ՝ կինո գնալով կամ համեղ ընթրիքով, և վերանայել օրագիրն ու գրանցած անհաջողություններն ամեն անգամ, երբ մտքովդ կանցնի կանգ առնել:
Ընտրե՛ք հոբբի անգլերեն լեզվով
Ուսուցումը ձանձրալի չի լինի, եթե զուգորդվի որևէ հոբբիի հետ: Բացի կենդանի երկխոսություններից կարող եք, օրինակ, ֆիլմեր դիտել (սկզբում ենթագրերով, իսկ հետո առանց), նամակագրություն հաստատել արտասահմանում նույն լեզուն սովորողների կամ հենց որպես մայրենի լեզու կրողների հետ:
Ուսուցման տարբեր ձևեր կիրառելով (բառապաշարի համալրում, տեսանյութերի դիտում, համապատասխան հոդվածների ընթերցում, կենդանի երկխոսություններ) մարդն առավել լիարժեք է ընկալում օտար լեզուն։ Սա հանգեցնում է նրան, որ նա արագ սկսում է խոսել այդ լեզվով սահուն և առանց սխալների:
Գրանցվե՛ք անգլերենի օնլայն անհատական դասընթացներին
Եթե ինքնուրույն սովորելը Ձեզ հարմար չէ, ապա միացե՛ք մեր առցանց դասընթացին, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ապահովելու անգլերենի իմացության բարձր մակարդակ: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք Դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:
Մեր դասընթացներին մասնակցելով՝ կարող եք ստանալ վկայական, որը կհավաստի Ձեր անգլերեն լեզվի բարձր մակարդակն ու կօգնի աշխատանքի անցնելու, համալսարան ընդունվելու և այլնի դեպքում: