Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ Mobile Photographer

06.02.2023


Անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում Mobile Photography-ին, օգտատերերի բարձրորակ ու հետաքրքիր լուսանկարներ ստանալու ցանկությունը սմարթֆոններով իսկական թրենդ է դարձել։

Այդ միտումը մեծանում է՝ ելնելով նրանից, որ ժամանակակից շարժական սարքերի օգնությամբ մարդիկ կարող են ստեղծել իրական արվեստի գործեր, որոնք ցուցադրվում են պատկերասրահներում և օգտագործվում տպագիր հրատարակությունների նկարազարդման համար: Հատուկ ուշադրության են արժանի Instagram-ում հանդիպող տպավորիչ կադրերը։

Եթե ​​ձեր սմարթֆոնն արտադրվել է վերջին տարիների ընթացքում, ամենայն հավանականությամբ այն ունի հիանալի տեսախցիկ: Բայց միայն այս փաստը բավարար չէ անմիջապես հանճարեղ կադրեր ստանալու համար, շատ ջանք կպահանջվի, որպեսզի կարողանաք ձեր իսկապես լավ կադրը տեղադրել համացանցում: Ստորև դուք կգտնեք խորհուրդներ, թե ինչպես բարելավել բջջային սարքերով արված նկարների որակը:

Սովորեք օգտագործել ձեր տեսախցիկի ծրագրակազմը (ПО) 

Հաճախ օգտատերերի մեծամասնությունը հաճելիորեն զարմանում է իր «հասարակ» տեսախցիկի ներկառուցված հնարավորություններով:

Դուք, ամենայն հավանականությամբ, ծանոթ եք այնպիսի բջջային գործողությունների, ինչպիսիք են լուսանկարչական և վիդեո ռեժիմների անցումը, լուսաբռնկիչը (вспышка) միացնելն ու անջատելը (կամ այն ​​ավտոմատ ռեժիմով դնելը): Իսկ դուք գիտե՞ք, որ տեսախցիկը ունի տեսարանային ռեժիմներ, համայնապատկեր, HDR կամ բոկե (боке):

Մի՛ վախեցեք փորփրել ու ուսումնասիրել ձեր iPhone-ի կամ Android սարքի տեսախցիկը: Սմարթֆոններն ունեն բավականաչափ հիշողություն, որը թույլ է տալիս փորձարկել էֆեկտներն ու կարգավորումները։ Հատկապես հետաքրքիր կլինի «ծանոթանալ» ինչ-որ առաջատար սարքի տեսախցիկի հետ։

Սմարթֆոնի տեսախցիկի ծրագրակազմին ծանոթանալն իսկապես կարող է օգտակար լինել: Չնայած շատ օգտվողներ նախընտրում են անտեսել այն:

Իմացեք կադր ստանալու կառուցվածքային հիմունքները (основы композиции) 

Չնայած այն կարող է ձանձրալի թվալ, սակայն հիմունքներին տիրապետելը անհրաժեշտություն է: Առնվազն վատ չէր լինի ծանոթանալ էկրանի երրորդական բաժանման կանոնին, այն է՝ պատկերացրեք սմարթֆոնի էկրանին գծերի ցանց, որը բաժանում է այն 3 մասի՝ հորիզոնական և ուղղահայաց: Ամենևին կարիք չկա ունենալ վառ երևակայություն դա նկատելու համար, քանի որ ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը ցուցադրում է այդ ցանցը:

Փորձե՛ք կադրի հիմնական առարկաները տեղադրել այս գծերի երկայնքով կամ դրանց հատման կետերում: Սա կօգնի ավելի հետաքրքիր դարձնել կադրը (տարբերությունը կարող եք նկատել՝ դիտելով լուսանկարները, որոնցում առարկան դրել եք անմիջապես կադրի կենտրոնում): Դուք կարող եք կիրառել երրորդականի կանոնը կադրում գտնվող և՛ առարկաների, և՛ մարդկանց համար: Բացի այդ, մեթոդը օգտակար է նաև հորիզոնական գծերի հետ աշխատելու համար:

Սովորեք աշխատել լույսի հետ 

Եթե ​​ցանկանում եք իսկապես գեղեցիկ բացօթյա կադրեր ստանալ, ձեզ լավ լուսավորություն է պետք: Բայց ի՞նչ է նշանակում «լավ լույս»:

Լավ լույսը լույսի այն տեսակն է, որը տալիս է տարածության, խորության զգացում և դարձնում լուսանկարներն ավելի օրիգինալ: Որպես կանոն, փակ տարածքներում արհեստական ​​լույսով, կեսօրին կամ ամպամած եղանակին դրսում արված լուսանկարները ձանձրալի են և տգեղ: Լավ կադրեր ստանալու համար պետք է լինի քիչ ստվեր, եթե առհասարակ կա ստվեր, և անհրաժեշտ է հավասարաչափ լուսավորություն:

Փնտրե՛ք լույս որոշակի գույնով կամ ուղղությամբ: Այս տեսակի լուսավորության կարելի է հանդիպել արևածագից առաջ կամ մայրամուտին: Դուք կարող եք օգտագործել պատուհանից ներս ընկնող լույսը, քանի որ այն միշտ ունի հստակ ուղղություն, փափուկ է և թեթևակի ցրված, որի շնորհիվ լուսանկարի առարկաները կտրուկ չեն երևա:

Բռնեք հետաքրքիր պահը

Ենթադրենք, դուք գտնվում եք մի գեղեցիկ վայրում, լուսավորությունը պարզապես հիանալի է, և ամեն ինչ պատրաստ է լուսանկարչական գլուխգործոց ստեղծելու համար: Բայց ոչինչ չի կատարվում։ Այս զգացողությունը նման է այն բանին, երբ դուք թերթում եք Instagram-յան կամ Facebook-յան էջերը, որոնք լցված են մայրամուտի հարյուրավոր լուսանկարներով, բայց դրանք ձեզ անտարբեր են թողնում: Դրանք պարզապես միջակ լուսանկարներ են։

Փորձե՛ք գտնել մի բան, որը կլրացնի ձեր տեսարանը: Օրինակ՝ կողքով անցնող մարդ։ Սպասեք, մինչև անցորդի ֆիգուրը հիանալի տեղավորվի ընդհանուր կադրի մեջ և նկարեք:

Ինչպե՞ս  դառնալ Mobile Photographer

Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացե՛ք մեր «Mobile Photography Սուրեն Մանվելյանի հետ» դասընթացին և ընդամենը 1.5 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ՝ հետաքրքիր, վաճառող և աչք գրավող լուսանկարներ ստանալու համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training