Հանրահայտ դիջեյների կրեատիվությունն ու երաժշտական ճաշակը երկար ժամանակ ազդել են այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ գտնում նոր երաժշտություն և վայելում այն տարբեր միջավայրերում: DJ-ները համադրում են երաժշտական հետաքրքիր համակցություններ, որոնք մարդիկ կարող են լսել թե՛ ինքնուրույն, թե՛ երեկույթների ժամանակ և թե՛ ռադիոյով: Եթե Դուք հետաքրքրված եք այնպիսի կարիերայով, որն ընդգրկում է սեր դեպի երաժշտություն և պահանջում է տեխնիկական հմտություններ, ապա այս հոդվածը կարող է օգտակար լինել Ձեզ DJ մասնագիտության մասին կարևոր տեղեկություն ստանալու համար։
Այստեղ կներկայացվի, թե ով է դիջեյը, որն է իր աշխատանքը, մանրամասներ այդ մասնագիտության պահանջների մասին և կտրամադրվեն այնպիսի քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն DJ դառնալու համար:
Ո՞վ է DJ-ը
DJ-ը կամ դիսկ ժոկեյը երաժշտության և ժամանցի ոլորտի մասնագետ է, ով կատարում է երգերի հաջորդականությունն այնպես, որ դրանք լրացնեն մեկը մյուսին և ստեղծեն հաճելի երաժշտական միջավայր։ Երաժշտություն ստեղծելու կամ գործիքներ նվագելու փոխարեն դիջեյները սովորաբար հիմնվում են այլ երաժիշտների աշխատանքների վրա: Նրանք աշխատում են այն միջավայրերում ինչպիսիք են համերգները, ռադիոկայանները և երեկույթները, որտեղ հանդիսատեսը ցանկանում է երկար ժամանակ վայելել երաժշտություն:
Ի՞նչ է անում DJ-ը
DJ-ն օգտագործում է մասնագիտացված հատուկ ծրագրեր և երաժշտական սարքավորումներ երգերի հավաքածուներ ստեղծելու համար, որոնք սահուն կերպով հաջորդում են մեկը մյուսին: Պարզապես երգացանկ դնելու փոխարեն մարդիկ վարձում են դիջեյ ակտիվ և էներգիայով լի միջավայր ստեղծելու համար: DJ-ները փոփոխում են երաժշտական ռիթմերը, տեմպերն ու ձայներն այնպես, որ խրախուսեն մարդկանց պարել, ապրել տարբեր հույզեր և գնահատել երաժշտության բազմազան ոճեր: Երբեմն DJ-ները նախապես պատրաստում են իրենց երգացանկերը՝ պլանավորելով յուրաքանչյուր նուրբ անցում: Շատ անգամներ նրանք իմպրովիզներ են անում անմիջապես տեղում՝ հաշվի առնելով մարդկանց տարբեր առաջարկներ: Այն վայրերը, որտեղ աշխատում են դիջեյները, ինչպես նաև այն լսարանը, ում նրանք սպասարկում են, նույնպես ազդեցություն են ունենում նրանց աշխատանքի վրա:
Որոշ դիջեյներ, ովքեր կենդանի կատարումներ են անում, իրականում ստեղծում կամ վերադասավորում են երաժշտությունը, մինչդեռ մյուսներն, ովքեր աշխատում են այնպիսի վայրերում, ինչպիսիք են ռադիոկայանները, հիմնականում կատարում են երաժշտությունն այնպես, ինչպես այն ձայնագրվել է արտիստի կողմից: Մինչ որոշ DJ-ներ օգտագործում են տարբեր հնչյուններ և երաժշտական ոճեր, ներկայացնում են իրենց որպես հնարամիտ մասնագետներ, մյուսները, օրինակ՝ հարսանիքների ժամանակ նվագող դիջեյները, հաճախ օգտվում են համեմատաբար սեղմ և հայտնի երգացանկից:
Կրթություն
DJ-ները պարտավոր չեն ունենալ բարձրագույն կրթություն: Այնուամենայնիվ, ոմանք ձգտում են պաշտոնական ուսմանը՝ ձեռք բերելով համապատասխան աստիճան կամ անցնելով մի քանի դասընթացներ: Օրինակ, ռադիոհեռարձակման դասընթացների որակավորումը կարող է տալ լավ գիտելիքներ աուդիոյի տեխնիկական ասպեկտների հետ աշխատելու համար: Դուք կարող եք նաև գտնել առցանց կամ առկա ուսումնական ծրագրեր DJing-ի կամ նմանատիպ առարկաների վերաբերյալ, ինչպես օրինակ աուդիո ճարտարագիտությունն է:
Բարեբախտաբար, կան առցանց հսկայական թվով անվճար ձեռնարկներ և տեղեկատվական տեսանյութեր: Այնուամենայնիվ, DJing-ի համար լավագույն կրթությունը գալիս է Ձեր սարքավորումներով և ծրագրերով աշխատելու ընթացքում: Շատ պրոֆեսիոնալ դիջեյներ ձեռք են բերում իրենց հմտությունները փորձերի և սխալների միջոցով՝ անհրաժեշտության դեպքում դիմելով առցանց ռեսուրսներին:
Ինչպե՞ս դառնալ DJ
Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացե՛ք մեր «DJ Start սկսնակների համար» դասընթացին և ընդամենը 1.5 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար: