Umba trainings Umba trainings
+374 55 500 059
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Բարեգործություն
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ
  • Անգլերենի անվճար թեստ
  • Ֆրանսերենի անվճար թեստ
  • Ռուսերենի անվճար թեստ

Ո՞վ է SMM մասնագետը (Social Media Manager) և ինչպե՞ս մասնագիտանալ այդ ոլորտում

13.03.2022

ով է smm մասնագետը

Սոցիալական մեդիայի մենեջերը սովորաբար պատասխանատու է ընկերության սոցիալական հարթակներում ներգրավվածության խթանման գործում: Այդ դերում հաջողության հասնելու համար SMM մասնագետը հաճախ պետք է ունենա արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություն, դիզայներական գիտելիքներ, ինչպես նաև վերլուծելու կարողություն, թե ինչը կհետաքրքրի լսարանին և ինչը՝ ոչ:

Շնորհիվ հաճախորդներին հասնելու և գրավելու ունակության, նրանց կարիքների, ցանկությունների և հակակրանքների մասին իմանալու՝ սոցիալական մեդիան դարձել է մարքեթինգի մի մաս: Այն տարածված է ամենուր և կիրառվում է բիզնես կազմակերպությունների, տարբեր բրենդների, պետական ​​պաշտոնյաների, հայտնիների և այլ օգտատերերի կողմից, ովքեր ունեն սոցիալական կայքերի էջեր և անմիջապես շփվում  են հետևորդների հետ, ինչը նշանակում է, որ սոցիալական մեդիայի մենեջերի աշխատանքը կարող է առընչություն ունենալ տարբեր ոլորտների հետ:

Այս հոդվածում մենք կուսումնասիրենք SMM մասնագետի պարտականությունները, անհրաժեշտ հիմնական հմտությունները և ինչպես սկսել աշխատել այս ոլորտում:

ինչ է անում սոցիալական մեդիայի մենեջերը

Ի՞նչ է անում սոցիալական մեդիայի մենեջերը.

Սոցիալական մեդիայի մենեջերները սովորաբար պատասխանատու են հետևորդների ավելացման ռազմավարությունների մշակման, սոցիալական արշավների ստեղծման և վերահսկման, բովանդակության ստեղծման, վերլուծությունների վերանայման և ընկերության հիմնական շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցվելու գործում:

Որպես SMM մասնագետ՝ Ձեր պարտականություններից որոշները կախված կլինեն Ձեր ընկերության չափից: Օրինակ, եթե ավելի մեծ կազմակերպությունների SMM մասնագետներից շատերը սովորաբար նախընտրում են կրկնօրինակել, քան ստեղծել նոր բովանդակություն, ապա ավելի փոքր ընկերությունների սոցիալական մեդիայի մենեջերներն ավելի շատ կենտրոնանում են նորը ստեղծելու վրա:

Եթե ​​Դուք հետաքրքրված եք սոցիալական մեդիայի մենեջերի աշխատանքով, Ձեր պարտականությունները կարող են ներառել հետևյալը.

ինչ է անում smm մասնագետը

  • Հետևորդների ավելացում և ներգրավվածության խթանում.

Բարելավեք ընկերության պրոֆիլը բոլոր ակտիվ սոցիալական հարթակներում՝ ավելացնելով դրանց հետևորդների թիվը և նրանց ներգրավվածության քանակը (հավանումներ, մեկնաբանություններ, տարածումներ): Այս ամենին հասնելու համար Ձեզանից կարող է պահանջվել ստեղծել գրավոր կամ վիզուալ գրառումներ:

  • Բովանդակության և արշավների ռազմավարություն.

Ներգրավվածությունը խթանելու համար Դուք պատասխանատու կլինեք սոցիալական արշավների գաղափարների (և երբեմն իրականացման) գործում, որոնք պետք է համահունչ լինեն ընկերության գլխավոր մարքեթինգային ռազմավարությունների հետ: Դուք պետք է նաև ստեղծեք գաղափարներ՝ ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բովանդակության համար, կամ պարզապես վերաօգտագործեք օգտատերերի կողմից ստեղծված բովանդակությունը:

  • Տվյալների վերլուծություն.

Բացի ստեղծագործական աշխատանքից՝ Դուք նաև կկատարեք տվյալների վերլուծություն՝ եզրակացություններ անելու այն մասին, թե ինչպես են աշխատում ընկերության հրապարակումները և բովանդակությունը: Սա կարող է ներառել սոցիալական լսումներ՝ վերահսկելով, թե սոցիալական մեդիայի օգտատերերն ինչ են կարծում տվյալ ապրանքանիշի կամ այլ մրցակիցների մասին:

  • Հաշվետվություններ հիմնական շահագրգիռ կողմերին.

Ընկերությունները ցանկանում են իմանալ, թե կատարված աշխատանքն ինչպիսի ազդեցություն է ունեցել․ հետևաբար, Ձեզանից ակնկալվում է Ձեր մարքեթինգային թիմին և նույնիսկ ընկերության շահագրգիռ կողմերին տալ հաշվետվություններ ձեռքբերումների կամ ծագած խնդիրների մասին: Նրանք հավանաբար կցանկանան տեսնել, թե ինչպես եք դուք մեծացնում հետևորդների քանակը, ինչպես նաև ներգրավվածությունը, ստեղծում կրեատիվ բովանդակություն և սոցիալական արշավներ:

  • Սոցիալական մեդիա հարթակների տեղադրում և մոնիթորինգ.

Կախված Ձեր թիմի քանակից՝ Դուք կարող եք պատասխանատու լինել բոլոր սոցիալական հարթակներում գրառումներ տեղադրելու և վերահսկելու համար: Այդ դեպքում Ձեզ հարկավոր է պլանավորել հրապարակումները և հետևել հետևորդների արձագանքներին: Դուք պետք է նաև հետևողական լինեք հետևորդների մեկնաբանություններին և հաղորդագրություններին դրանց արձագանքելու համար:

ինչպես դառնալ smm մասնագետ

Ինչպե՞ս դառնալ SMM մասնագետ

Սոցիալական մեդիայի մենեջեր դառնալը հաճախ պահանջում է կրթության և փորձի համադրություն, թեև առանձնահատկությունները կարող են տարբերվել՝ կախված ընկերությունից:

Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացեք մեր «SMM դասընթաց սկսնակների համար» դասընթացին և ընդամենը 1 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500 059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training