Umba trainings Umba trainings
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ

Ովքե՞ր են մեքենայական ուսուցման մասնագետները (Machine Learning) և ինչպե՞ս սկսել

16.01.2023

Ովքե՞ր են մեքենայական ուսուցման մասնագետները (Machine Learning) (+ Ինչպե՞ս սկսել)
Մեքենայական ուսուցման մասնագետներն աշխատում են ալգորիթմների, տվյալների և արհեստական ինտելեկտի հետ:

Հետաքրքրված եք machine learning մասնագիտությամբ, բայց չգիտեք, թե որտեղից սկսել:

Չնայած որ այս տեխնոլոգիական աշխատանքը սկսնակ մակարդակի չէ, machine learning մասնագետ դառնալու այս ճանապարհը կարող է լինել ոգևորությամբ ու ձեռքբերումներով լի, փոխհատուցել ձեր ջանքերը արդեն իսկ նպատակին հասնելու ճանապարհին:

Ի՞նչ է մեքենայական ուսուցումը 

Ի՞նչ է մեքենայական ուսուցումը 

Մեքենայական ուսուցումը համակարգչային գիտության ոլորտի մի մաս է, որը հատկապես վերաբերում է արհեստական ինտելեկտին: Այն օգտագործում է ալգորիթմներ՝ տվյալների մեկնաբանման համար այնպես, որ կրկնօրինակում է, թե ինչպես են մարդիկ սովորում: Նպատակն այն է, որ մեխանիզմը բարելավի իր ուսուցման ճշգրտությունը և օգտագործողին տրամադրի տվյալներ, որոնք հիմնված են այդ ուսուցման վրա:

Մեքենայական ուսուցումը ներառում է ամեն ինչ՝ տեսահսկումից մինչև սմարթֆոնում ձեր դեմքի ճանաչում: Այնուամենայնիվ, հաճախորդներին ուղղակիորեն սպասարկող բիզնեսները նույնպես օգտագործում են այն՝ սպառողների օրինաչափությունները և նախասիրությունները հասկանալու ու մարքեթինգային կամ գովազդային արշավներ նախագծելու համար:

Սոցիալական մեդիահարթակները, ինչպիսին Facebook-ն է, օգտագործում են մեքենայական ուսուցումը՝ օգտատերերի գովազդը թիրախավորելու համար՝ հիմնվելով նրանց նախասիրությունների, հավանումների և վեբկայքի հրապարակումների վրա: Նույնկերպ, առևտրային կայքերը, ինչպիսին Amazon-ն է, օգտագործում են ալգորիթմներ, որպեսզի առաջարկեն գնել ապրանքներ՝  հիմնվելով հաճախորդի գնումների և դիտումների պատմության վրա:

Ի՞նչ են անում Machine Learning մասնագետները

Machine learning մասնագետները հանդես են գալիս որպես տվյալների գիտության թիմի կարևոր անդամներ: Նրանց խնդիրները ներառում են մեքենայական ուսուցման համար պատասխանատու արհեստական ինտելեկտի հետազոտություն, կառուցում և նախագծում, ինչպես նաև գոյություն ունեցող արհեստական ինտելեկտի համակարգերի պահպանում ու բարելավում:

Ինչպե՞ս  դառնալ Machine Learning մասնագետ

Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացե՛ք մեր «Machine Learning սկսնակների համար» դասընթացին և ընդամենը 5 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training