Մարդկային ռեսուրսների կառավարում սկսնակների համար (խումբ 27)
Մուտք դեպի պահանջված մասնագիտություն 2 ամսում
Բաց դաս՝ 27.11.2024 (19:00)
2 ամիս
16 դաս
2 օր
շաբաթական
2 ժամ
օրական
Դասընթացի մասին
Մասնագետի մասին
Հաճախ տրվող հարցեր
Գրանցվել
Տարածել
Դասընթացի արդյունքում
Կունենաք աշխատանքային օրենսգրքի անհրաժեշտ գիտելիքներ
Կտիրապետեք հարցազրույցներ անելու արվեստին
Կկարողանաք կազմել աշխատակցի ձեռնարկ, մոտիվացիոն, ադապտացիոն և զարգացման պլաններ
Կունենաք անհրաժեշտ գիտելիքներ, որպես սկսնակ ՄՌԿ մասնագետ աշխատանքի ընդունվելու համար:
Դասընթացի ծրագիրը
Բաց դաս՝ 27.11.2024 (19:00)
Երեքշաբթի և հինգշաբթի՝ 19:00
2 ամիս (16 դաս), շաբաթական 2 օր, օրական 1.5-2 ժամ
Դասընթացը ներառում է և՛ տեսական մաս, և՛ գործնական քեյսերի քննարկում, և՛ տեխնիկական առաջադրանքներ
Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ
- ՄՌԿ կարևորությունը բիզնեսի զարգացման գործընթացում - ՄՌԿ ֆունկցիաները և ուղղությունները:
Աշխատանքային օրենսգիրք
- Աշխատանքային պայմանագրերի և հրամանների կազմում - Աշխատանքից ազատում և ելքի հարցազրույց:
Կազմակերպական կառուցվածք
- Կազմակերպության կառուցքավորման եղանակները - Կազմակերպական կառուցվածքի փոփոխության փուլերը:
Կորպորատիվ մշակույթ
- Կորպորատիվ մշակույթի դերը թիմի ձևավորման գործընթացում - Կորպորատիվ մշակույթի արդյունավետության չափումն և բարելավումը:
Աշխատակիցների հավաքագրում
- Ինչպե՞ս գտնել շուկայի լավագույն թեկնածուներին - Հարցազրույց վարելու արվեստը:
Նոր աշխատակիցների ադապտացիա
- Ի՞նչ է ադապտացիոն պլանը - Ինչպե՞ս արագ և արդյունավետ ադապտացնել նոր աշխատակիցներին:
Կազմակերպական ներքին հաղորդակցություն
- Աշխատակցի ձեռնարկ - Ներքին հաղորդակցության համակարգ:
Կոնֆլիկտների կառավարում
- Աշխատանքային կոնֆլիկտների կառավարում - Բանակցություններ:
Անձնակազմի ուսուցում և զարգացում
- Աշխատակիցների ունակությունների և կարիքների գնահատում - Ուսուցման իրականացում և արդյունքների գնահատում:
Աշխատակիցների մոտիվացիա
- Մոտիվացիոն տեսություններ - Նյութական և ոչ նյութական մոտիվացիա:
KPI-ները և դրանց կիրառությունը
- Ի՞նչ է KPI-ը - Ինչպե՞ս կազմել և կիրառել KPI-ների համակարգը - HR մետրիկաներ:
HR բրենդավորում
- Գործատուի բրենդի աուդիտ - Storytelling-ը որպես գործատուի բրենդավորման գործիք:
Վարձատրության համակարգեր
- Աշխատանքային նկարագրեր - Գրադացիոն համակարգեր:
Ավարտական դաս և վկայականների հանձնում
Վերջին դասին տեղի կունենա ավարտական աշխատանքների քննարկում, հանդիպում ոլորտի առաջատար HR մասնագետներից մեկի հետ և մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացի արժեքն ամսական
59.000դր90.000 դր
Մեր դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներ՝ 4.500+
Հայաստանում սկսնակ HR մասնագետն ամսական կարող է վաստակել 150.000 դրամ և ավելի:
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 2 ժամ:
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Այո՛, դասընթացը կազմված է հենց սկսնակների համար՝ 0-ից:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմեք ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրեք և ուղարկեք հայտը: