Դասընթացի արդյունքում

Կբարելավեք Ձեր անգլերենի մակարդակը:

Ձեռք կբերեք անգլերենի հարուստ բառապաշար, լսողական և խոսակցական հմտություններ:

Կսովորեք անկաշկանդ հաղորդակցվել անգլերենով:

Կկարողանաք օգտագործել լեզուն կյանքի բոլոր իրավիճակներում:

Ինչու՞ հենց օնլայն դասընթաց

Ժամանակի և գումարի խնայողություն

Ձեզ հարկավոր չէ այցելել լսարան: Մասնակցել մեր օնլայն դասընթացին կարող եք աշխարհի ցանկացած կետից օգտագործելով թե համակարգիչ, թե պլանշետ և թե հեռախոս:

Խմբային դասեր

Դասընթացի ընթացքում խմբում մասնակիցների քանակը կլինի 2-3 հոգի։

Երաշխավորում ենք արդյունք

Դասերի բովանդակությունը կազմվում է ըստ Ձեր կարիքների, իսկ դասի պլանը` ըստ Ձեր նախընտրությունների և նախասիրությունների:

Անգլերենի խմբային դասընթաց

Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը

Նախագրանցում դասընթացին

  1. Դասընթացին նախագրանցվելուց հետո մեր մենեջերը կապ կհաստատի Ձեզ հետ` օնլայն թեստ ուղարկելու համար
  2. Թեստի արդյունքում կվորոշվի Ձեր անգլերենի մակարդակը` համապատասխան խմբում ներառելու նպատակով
  3. Առաջիկա մի քանի օրերի ընթացքում տեղի կունենա առաջին դասը:


Դասընթացի մանրամասներ

  1. Ծրագիրը՝ Google Meet
  2. Դասի տևողությունը՝ շաբաթական 3 օր, օրական 1 ժամ
  3. Դասերի գրաֆիկ՝ երեքշաբթի և հինգշաբթի 19։30 և շաբաթ 13։00:




Վկայական

Դասընթացի ավարտին կստանաք մասնակցության վկայական PDF տարբերակով: Այն կհիշեցնի Ձեր հերթական առաջխաղացման մասին 😉 (վկայականը տրվում է 16 և ավել դաս անցնելու դեպքում):

Դասընթացի արժեքը
1 դասի համար

2.900դր4.900դր

Նախագրանցվել դասընթացին

Լրացրեք հետևյալ դաշտերը

Դասընթացի ծրագիրը

Անգլերենի ուսուցում ընկերական միջավայրում` նորարարական մեթոդներով և առանց քերականական կանոններ անգիր անելու։
Դասերի ընթացքում օգտագործվում են տեսաձայնային և դիդակտիկ նյութեր` հիմնված կյանքի զանազան իրավիճակների վրա:
Կազմակերպվում են թեմատիկ դասընթացներ ուսուցումն ավելի արդյունավետ, իսկ ընկալումը ավելի մնայուն դարձնելու նպատակով:
Դասերի բովանդակությունը կկազմվի ըստ Ձեր լեզվական կարիքների:

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են շաբաթական 3 օր հետևյալ գրաֆիկով՝ երեքշաբթի և հինգշաբթի 19։30 և շաբաթ 13։00: 1 դասի տևողությունը՝ 1 ժամ:
Ինչպե՞ս է իրականացվում վճարումը
Ինչպե՞ս մասնակցեմ