Դասընթացի արդյունքում

Կտիրապետեք տվյալների վերլուծության ամբողջական գործընթացին. հարցի ձևակերպումից և տվյալների հավաքագրումից մինչև եզրակացություն և բիզնես առաջարկ։ Կծանոթանաք տվյալների տեսակներին, վիճակագրության հիմունքներին և վերլուծության հիմնական մեթոդներին։

Կկարողանաք հավաքագրել, «մաքրել» և նախապատրաստել տվյալներ Excel-ում և Python-ում (Pandas)․ գտնել և ուղղել սխալներ, բաց թողնված արժեքներ, կրկնություններ, միավորել տարբեր աղբյուրներից ստացված աղյուսակներ։

Կկարողանաք SQL-ով տվյալներ արտահանել տվյալների շտեմարաններից (database) և Power BI-ով ստեղծել ինտերակտիվ, դինամիկ հաշվետվություններ ու վահանակներ (dashboard), որոնք թարմացվում են ավտոմատ կերպով։

Կունենաք իրական նախագծերով պորտֆոլիո և աշխատաշուկայում պահանջված գիտելիքներ՝ Junior Data Analyst / BI Analyst պաշտոնում աշխատանք գտնելու համար։

Ինչու՞ հենց օնլայն դասընթաց

Ժամանակի և գումարի խնայողություն

Ձեզ հարկավոր չէ այցելել լսարան: Մասնակցել մեր օնլայն դասընթացին կարող եք աշխարհի ցանկացած կետից օգտագործելով թե համակարգիչ, թե պլանշետ և թե հեռախոս:

Հարմար գրաֆիկ

Դասընթացն անցկացվում է Ձեզ հարմար ժամերին և օրերին:

Երաշխավորում ենք արդյունք

Դասերի բովանդակությունը կազմվում է ըստ Ձեր կարիքների, իսկ դասի պլանը` ըստ Ձեր նախընտրությունների և նախասիրությունների:

nchu-online

Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը

Գրանցվում եք առաջին անվճար դասին

  1. Ծանոթացում Google Meet ծրագրի հետ
  2. Ծանոթացում մասնագետի և դասընթացի անցկացման ֆորմատի հետ
  3. Դասի ավարտին որոշում եք, ցանկանում եք շարունակել թե ոչ:


Դասընթացի մանրամասներ

  1. Ծրագիրը՝ Google Meet
  2. Դասի տևողությունը՝ 1.5 ժամ
  3. Շաբաթական 2 անգամ
  4. Տվյալների վերլուծության հիմունքներ և վիճակագրություն՝ 6 դաս
  5. Excel տվյալների վերլուծության համար՝ 8 դաս
  6. SQL և տվյալների շտեմարաններ՝ 12 դաս
  7. Power BI և տվյալների վիզուալիզացիա՝ 10 դաս
  8. Python տվյալների վերլուծության համար՝ 8 դաս
  9. Ավարտական նախագիծ՝ 4 դաս:


Վկայական

Դասընթացի ավարտին կստանաք մասնակցության վկայական PDF տարբերակով: Այն կհիշեցնի Ձեր հերթական առաջխաղացման մասին 😉

Դասընթացի արժեքն ամսական

85.000դր125.000 դր

Գրանցում առաջին անվճար դասին

Լրացրեք հետևյալ դաշտերը

Դասընթացի ծրագիրը

Կծանոթանաք տվյալների վերլուծաբանի դերին և աշխատանքայինգործընթացին, տվյալների տեսակներին ու աղբյուրներին։ Կուսումնասիրեքնկարագրական վիճակագրությունը՝ միջին, մեդիան, ստանդարտ շեղում,բաշխումներ, կորելյացիա, ինչպես նաև վարկածների ստուգման և A/Bթեստավորման հիմունքները։
Կսովորեք աշխատելաղյուսակների հետ՝ բանաձևեր և ֆունկցիաներ (IF, SUMIFS, XLOOKUP,INDEX/MATCH), տվյալների մաքրում և ֆորմատավորում, Pivot Table-ներ,գծապատկերներ և Power Query-ով տվյալների նախապատրաստում։ Կստեղծեքձեր առաջին վերլուծական հաշվետվությունը։
Կհասկանաք, թե ինչպես ենկառուցված հարաբերական տվյալների շտեմարանները։ Կգրեք հարցումներ՝SELECT, WHERE, ORDER BY, GROUP BY, HAVING, JOIN-ներ, ենթահարցումներ, CTE ևWindow ֆունկցիաներ։ Կլուծեք իրական բիզնես խնդիրներ՝ վաճառքների,հաճախորդների և պատվերների տվյալներով։
Կմիացնեք տարբերաղբյուրներ (Excel, SQL), կմշակեք տվյալները Power Query-ում, կկառուցեքտվյալների մոդել և կգրեք DAX հաշվարկներ։ Կսովորեք վիզուալիզացիայիկանոնները և կստեղծեք ինտերակտիվ վահանակներ (dashboard)՝ ֆիլտրերով ևKPI-ներով։
Կծանոթանաք Python-իհիմունքներին և Jupyter/Google Colab միջավայրին։ Pandas գրադարանովկկարդաք, կմաքրեք, կմիավորեք և կխմբավորեք տվյալներ, իսկMatplotlib/Seaborn-ով կկառուցեք գրաֆիկներ։ Կավտոմատացնեք կրկնվողվերլուծական առաջադրանքներ։
Կիրականացնեք ամբողջական վերլուծականնախագիծ իրական տվյալներով՝ SQL-ով տվյալների արտահանումից ևմաքրումից մինչև Power BI վահանակ և եզրակացություններ։ Նախագիծըկներկայացնեք դասընթացի վերջում, և այն կդառնա ձեր պորտֆոլիոյի մասը։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են Ձեր և մասնագետի միջև նախապես պայմանավորված գրաֆիկով,  շաբաթական 2 անգամ: 1 դասի տևողությունը՝ 1.5 ժամ:
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Ինչպե՞ս մասնակցեմ