Դասընթացի արդյունքում

0-ից կսովորեք Python և Django, կկարողանաք ծրագրավորել և ստեղծել վեբ հավելվածներ: 

Կսովորեք կիրառել ծրագրավորումը՝ Ձեր մասնագիտական առօրյայում:

Կուսումնասիրեք Django-ի կիրառման իրական օրինակներ՝ վերլուծելով տարբեր նախագծերի մշակման փորձը և դրանց արդյունքում ստացված արդյունքները:

Կլուծեք բազմազան պրակտիկ առաջադրանքներ, իսկ ավարտին կունենաք ամբողջական Django նախագիծ, որը կհամալրի Ձեր պորտֆոլիոն:

Ինչու՞ հենց օնլայն դասընթաց

Ժամանակի և գումարի խնայողություն

Ձեզ հարկավոր չէ այցելել լսարան: Մասնակցել մեր օնլայն դասընթացին կարող եք աշխարհի ցանկացած կետից օգտագործելով թե համակարգիչ, թե պլանշետ և թե հեռախոս:

Հարմար գրաֆիկ

Դասընթացն անցկացվում է Ձեզ հարմար ժամերին և օրերին:

Երաշխավորում ենք արդյունք

Դասերի բովանդակությունը կազմվում է ըստ Ձեր կարիքների, իսկ դասի պլանը` ըստ Ձեր նախընտրությունների և նախասիրությունների:

nchu-online

Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը

Գրանցվում եք առաջին անվճար դասին

  1. Ծանոթացում Google Meet ծրագրի հետ
  2. Ծանոթացում մասնագետի և դասընթացի անցկացման ֆորմատի հետ
  3. Դասի ավարտին որոշում եք, ցանկանում եք շարունակել թե ոչ:




Դասընթացի մանրամասներ

  1. Ծրագիրը՝ Google Meet
  2. Դասի տևողությունը՝ 1.5 ժամ
  3. Շաբաթական 2 անգամ
  4. Python հիմունքներ - 3 ամիս
  5. Django: Python Web Framework - 3 ամիս 




Վկայական

Դասընթացի ավարտին կստանաք մասնակցության վկայական PDF տարբերակով: Այն կհիշեցնի Ձեր հերթական առաջխաղացման մասին 😉

Դասընթացի արժեքն ամսական

75.000դր115.000դր

Գրանցում առաջին անվճար դասին

Լրացրեք հետևյալ դաշտերը

Դասընթացի ծրագիրը

Python լեզվի պատմությունը և նշանակությունը։ Հիմունքները, հիմնական հասկացությունները։ Պրակտիկ առաջադրանքներ։
Python-ի տվյալների կառուցվածքներ։ Ալգորիթմներ։ Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում (OOP) Python-ում։
Django-ի հիմունքներ։ Նախագծի ստեղծում։ Django-ի կիրառությունը, կառուցվածքը և հիմնական տարրերը։
Database-ների հետ աշխատանք։ Django-ի ORM համակարգը, մոդելների ստեղծում և կիրառություն։
Git-ի հիմունքները։ Git-ի հիմնական հրամաններ, commit-ներ, branch-եր, GitHub-ում աշխատանք։
Դասընթացն անցկացվելու է հայերեն լեզվով, սակայն հիմնական տերմինաբանությունը կլինի անգլերենով:

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են Ձեր և մասնագետի միջև նախապես պայմանավորված գրաֆիկով, շաբաթական 2 անգամ: 1 դասի տևողությունը՝ 1.5 ժամ:
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Ինչպե՞ս մասնակցեմ