Դասընթացի արդյունքում

Երեխայի մոտ կզարգանան այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ տրամաբանությունը, ալգորիթմական մտածողությունը, մաթեմատիկական ունակությունները 

Նա կծանոթանա ծրագրավոման հիմունքներին, կկատարի առաջին քայլերը դեպի կոդերի աշխարհ, ինչպես նաև կսովորի համակարգչային գրագիտություն

Երեխան կսկսի ինքնուրույն ստեղծագործել, որի շնորհիվ կստեղծի սեփական կրեատիվ նախագծեր

Ստացած գիտելիքները կօգնեն Ձեր երեխային տեխնիկական կարիերայի աճի և անհատական զարգացման համար 

Ինչու՞ հենց օնլայն դասընթաց

Ժամանակի և գումարի խնայողություն

Ձեզ հարկավոր չէ այցելել լսարան: Մասնակցել մեր օնլայն դասընթացին կարող եք աշխարհի ցանկացած կետից օգտագործելով թե համակարգիչ, թե պլանշետ և թե հեռախոս:

Հարմար գրաֆիկ

Դասընթացն անցկացվում է Ձեզ հարմար ժամերին և օրերին:

Երաշխավորում ենք արդյունք

Դասերի բովանդակությունը կազմվում է ըստ Ձեր երեխայի կարիքների, իսկ դասի պլանը` ըստ Ձեր նախընտրությունների և նախասիրությունների:

520x600

Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը

Գրանցվում եք առաջին անվճար դասին

  1. Ծանոթացում Google Meet ծրագրի հետ
  2. Տարբեր հարցերի միջոցով մասնագետը հասկանում է Ձեր երեխայի գիտելիքների մակարդակը և անցկացնում է փորձնական դաս
  3. Դասի ավարտին որոշում եք, ցանկանում եք շարունակել թե ոչ:
















Դասընթացի մանրամասներ

  1. Ծրագիրը՝ Google Meet
  2. Դասի տևողությունը՝ 1 ժամ
  3. Շաբաթական 2 անգամ
  4. Դասընթացին կարող են մասնակցել 8-13 տարեկան երեխաները:












Վկայական

Դասընթացի ավարտին կստանաք մասնակցության վկայական PDF տարբերակով: Այն կհիշեցնի Ձեր հերթական առաջխաղացման մասին 😉

Դասընթացի արժեքն ամսական

39.000դր59.000դր

Գրանցում առաջին անվճար դասին

Լրացրեք հետևյալ դաշտերը

Դասընթացի ծրագիրը

Scratch-ի ծրագրի օգնությամբ երեխաները խորությամբ ուսումնասիրում են ծրագրավորման հիմունքները, որը հետագայում սերմանում է սեր կոդերի և ծրագրավորման հանդեպ։
Դասընթացը կազմված է 3 մակարդակից`
JUNIOR մակարդակում երեխաները կծանոթանան Scratch-ի հետ, կսովորեն ստեղծել սցենարներ և կարդալ կոդեր։ Ուսուցչի օգնությամբ կպատրաստեն մուլտֆիլմեր, ինտերակտիվ նախագծեր, հեղինակային խաղեր։ 
Middle մակարդակի ընթացքում սովորում ենք այն ինչը տեսանելի չէ, բայց սա այն է, ինչը թույլ է տալիս ստեղծել անտեսանելի «կախարդանք» խաղերում և ծրագրերում՝ functions, lists, variables և այլն:
Senior մակարդակում երեխաները կպատրաստեն իրենց ամենամեծ նախագիծը: Փուլի վերջում երեխաները ցույց կտան այն ամենը, ինչ նրանք սովորել են դասընթացի բոլոր մակարդակներում։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անցկացվում են Ձեր և մասնագետի միջև նախապես պայմանավորված գրաֆիկով, շաբաթական 2 անգամ: 1 դասի տևողությունը՝ 1 ժամ:
Ինչպե՞ս է իրականացվում վճարումը
Ինչպե՞ս մասնակցեմ