Umba Training

Գրաֆիկ դիզայնի դասընթաց
սկսնակների համար 8

Ձեռք բեր պահանջված մասնագիտություն 3 ամսում
Դասընթացի արդյունքում
1
Կտիրապետես ծրագրերին, որոնք անհրաժեշտ են գրաֆիկ դիզայներին (Adobe Photoshop, Adobe Illustrator և CorelDRAW)
2
Կսովորես ստեղծել տարբերանշան (լոգո), գովազդային պաստառ, մենյու, թռուցիկ և այլն
3
Կզարգացնես ստեղծագործական միտքդ, տրամաբանությունդ և երևակայությունդ
4
Կունենաս ամբողջական պատրաստ աշխատանքներ (պորտֆոլիո) աշխատանքի ընդունվելու համար:
Դասընթացի ծրագիրը
Բաց դաս՝ 25.10.2021 (19:00)

3 ամիս (36 դաս)
շաբաթական 3 անգամ
օրական 1.5 ժամ

ԽՈՒՄԲ 1՝ ԵՐԿ, ՉՐՔ ԵՎ ՈՒՐԲ 19:00
ԽՈՒՄԲ 2՝ ԵՐԿ, ՉՐՔ ԵՎ ՈՒՐԲ 20:40
Adobe Photoshop
Photoshop-ը հիանալի օգնական է դիզայներների համար: Ծրագրում առկա են նկարների մշակման տարբեր տեսակներ, կարող ես իրականացնել բարձրորակ ռետուշինգ կամ լուսանկարների գունային շտկում և այլն:
Adobe Illustrator և CorelDRAW
Adobe Illustrator և CorelDRAW ծրագրերը հիմնականում կատարում են նույն ֆունկցիանները, դրանք վեկտորային գրաֆիկայի ստեղծման ծրագրեր են: Այս ծրագրերի միջոցով ստացված գրաֆիկական գծագրերը կարող են փոփոխվել առանց որակի կորստի: Իդեալական են լոգոյի մշակման, ինֆոգրաֆիկայի ստեղծման, տեքստի հետ աշխատելիս, գծագրերի ձևավորման (նախշերի) համար և այլն:
Ստեղծագործական մաս
Ստեղծագործական միտք և տրամաբանություն:
Գրաֆիկ դիզայները միևնույն ժամանակ լուծում է մի քանի բարդ և կարևոր առաջադրանքներ. Նրա կողմից ստեղծված արտադրանքը (լոգո, տառատեսակ և այլն) պետք է լինի պայծառ, հիշարժան և եզակի, հաշվի առնելով կազմակերպության առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ այն պետք է հարմար լինի տպագրության համար: Հետևաբար, գրաֆիկ դիզայների համար կարևոր է նաև տրամաբանությունը և երևակայությունը:
Վկայականների հանձնում
Դասընթացի վերջին օրը մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայականներ:
Դասընթացը կվարի
Լիլիթ Բավիկյան
Գրաֆիկ դիզայներ՝ 6 տարվա աշխատանքային փորձով
Ավարտել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան:

Առաջին կուրսի հետ համատեղ մեկ տարի որպես պրակտիկանտ սովորել է Gmarketing ընկերությունում այնուհետև հենց այդտեղ էլ անցել աշխատանքի: 2013-2017 թվականներին զբաղվել է menu.am, Global credit, Karas, aclub, Aroghj Snund, JYSK... ընկերությունների դիզայններով:

Ավելի ուշ աշխատել է մի շարք ընկերությունների հետ (Coffee House 2016-2017, Paparazzi club/cafe 2017-2018, Basement և այլն) որպես ֆրիլանսեր:

2018 թվականից աշխատում է GN ընկերությունում, որպես գրաֆիկ դիզայներ:
Կարծիքներ դասընթացի մասին
Նախորդ դասընթացների մասնակիցները
Դասընթացի արժեքն ամսական
75.000դր
55.000դր
( մեկ անվճար տեղ պատերազմի մասնակցի համար )
Հայաստանում միջին փորձով գրաֆիկ դիզայներն ամսական կարող է վաստակել 150.000 դրամ և ավելի:
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ժամերին են սկսվում դասերը և ի՞նչ տևողություն ունեն
Դասերն անց են կացվում երեկոյան ժամերին և տևում են 1.5 ժամ:
Ես ընդհանրապես փորձ չունեմ այս ոլորտում, կարո՞ղ եմ մասնակցել
Այո՛, դասընթացը կազմված է հենց սկսնակների համար՝ 0-ից:
Գործու՞մ է արդյոք հավելյալ զեղչ պատերազմի մասնակիցների համար
Պատերազմի մասնակիցների համար յուրաքանչյուր խմբում առկա է մեկ անվճար տեղ:
Ինչպե՞ս մասնակցեմ
Գրանցվելու համար սեղմիր ԳՐԱՆՑՎԵԼ ԱՆՎՃԱՐ ԲԱՑ ԴԱՍԻՆ կոճակը, լրացրու և ուղարկիր հայտը:
Մտածում ես, թե ու՞մ հետ կարելի է մասնակցել
Կիսվի՛ր, հրավիրի՛ր ընկերոջդ
Close
Հարց տալ
Messenger
Գրանցում անվճար բաց դասին
Լրացրու հետևյալ դաշտերը