Umba trainings Umba trainings
  • Առաջիկա դասընթացներ
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ
  • Նվեր քարտ

4 քայլ՝ ինչպես դառնալ Product Manager

25.10.2022

Սովորեք product management-ի հիմունքները

1. Սովորեք Product Management-ի հիմունքները

Product Manager դառնալու համար պետք է հասկանաք, որ նրանք աշխատում են տեխնոլոգիայի, բիզնեսի և օգտատիրոջ փորձի հիման վրա: Սա բավականին պատասխանատու աշխատանք է. արտադրանքի ամբողջական ընթացքը՝ սկսած գաղափարից մինչև գործարկում և դրանից դուրս, Product Manager-ի պատասխանատվության տակ է: Այն նաև մի պաշտոն է, որը պահանջում է հմտություններ մի շարք տարբեր ոլորտներում՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ սոցիալական: 

Շատերի համար Product Management-ի տեխնիկական հմտությունները սովորելու, ինչպես նաև դրա սոցիալական հմտություններն օգտագործելով պրակտիկա ձեռք բերելու, ամենաարդյունավետ միջոցը Product Management դասընթացին մասնակցելն է: Այսպիսի ուսումնական միջավայրում դուք կարող եք վստահ լինել, որ կուսումնասիրեք բոլոր հիմունքները՝ առանց ժամանակ վատնելու, ունենալով մասնաագետի կողմից մշտական արձագանք, որը կօգնի ձեզ ճիշտ ուղու վրա մնալ:

Ծանոթացեք Product Management-ի գործընթացին

2. Ծանոթացեք Product Management-ի գործընթացին 

Product Manager դառնալու համար դուք պետք է հմուտ լինեք լուծելու խնդիրները, որոնք կառաջանան: Պետք է հասկանաք թիրախային հաճախորդների կարիքները՝ փորձարկելով նույնիսկ նվազագույն ակտիվություն ունեցող արտադրանքը: Նաև պետք է կարողանաք գնահատել, թե ինչպես լավագույնս օգտագործել ձեր թիմի անդամների ժամանակը և հմտությունները, ինչպես նաև վարել արդյունավետ հանդիպում: Ծրագրային ապահովման մշակման մեծ մասը հետևում է Agile Methodology-ին՝ այն ծրագրային ապահովման մշակման գործընթաց է, որը հիմնված է ինտերակտիվ մոտեցման վրա: Product Manager-ի հաջողության համար էական նշանակություն ունի նպատակի հստակ զգացումը, քանի որ նրա ուշադրությունը մշտապես սևեռված է տարբեր գործողությունների վրա։

Մշակեք ձեր սեփական նախագծերը՝ արտադրանքի հմտությունները զարգացնելու համար

3. Մշակեք ձեր սեփական նախագծերը՝ արտադրանքի հմտությունները զարգացնելու համար

 Երբ սովորեք հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են Product Management-ի ընթացքը սկզբից մինչև վերջ տեսնելու համար, կարող եք սկսել սեփական պրակտիկայի նախագծերը՝ ամրապնդելով ձեր հմտությունները, և ձեռք բերել ավելի շատ փորձ: 

Քանի դեռ չեք կարող ինքնուրույն ավարտել արտադրանքի ամբողջ ընթացքը, դուք պետք է կարողանաք ցուցադրել ձեր կարողությունները՝ օրինակ, նախատիպեր ստեղծել, կամ կատարել օգտատերերի փորձարկում և վերլուծություն: Չնայած գործընթացի յուրաքանչյուր քայլի վրա առանձին աշխատելը կարող է ավարտված արդյունք չհամարվել, այն, այնուամենայնիվ, ձեզ հնարավորություն կտա զբաղվելու ռազմավարական մտածողությամբ, ինչպես նաև ապացուցելու ձեր հստակ գրելու, սխալները նկատելու և դրանք ուղղելու ունակությունը, և հասնել նպատակադրված արդյունքներին:

Ստեղծեք պորտֆոլիո՝ ձեր աշխատանքը ցույց տալու համար

4. Ստեղծեք պորտֆոլիո՝ ձեր աշխատանքը ցույց տալու համար 

Անկախ նրանից, թե դա ներառում է այն դասընթացը, որը դուք ավարտում եք որպես Product Manager, քայլերը Agile Methodology-ի մեջ, որոնք կիրառել եք ինքնուրույն, կամ արտադրանքը, որի վրա աշխատել եք թիմի հետ և նույնիսկ համապատասխան աշխատանքն այլ ոլորտներում՝ ձեր պորտֆոլիոն ձեր հիմնական գործիքն է պոտենցիալ գործատուներին ձեր տաղանդները ցուցադրելու համար:

Ինչպե՞ս դառնալ Product Manager

Ինչպե՞ս դառնալ Product Manager

Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացեք մեր «Product Management START» դասընթացին և ընդամենը 2 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար:

Տեղեկություն

  • Կորպորատիվ դասընթացներ
  • Նվեր քարտ
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training