Umba trainings Umba trainings
  • Առաջիկա դասընթացներ
  • Նկարներ նախորդ դասընթացներից
  • Մեր մասին
  • Մեր մասնակիցները
  • Կարծիքներ
  • Մեր մասնագետները
  • Կարիերա
  • Բլոգ

Ո՞վ է մարդկային ռեսուրսների կառավարիչը (HR manager) և ի՞նչ գործունեությամբ է զբաղվում

26.03.2022

Ո՞վ է մարդկային ռեսուրսների կառավարիչը (HR manager) և ի՞նչ գործունեությամբ է զբաղվում

Մարդկային ռեսուրսների կառավարիչը օրվա ընթացքում ունի բազմաթիվ պարտականություններ, որոնք ներառում են նոր աշխատակիցների աշխատանքի ընդունում, անձնակազմի հաղորդակցման կառավարում, աշխատակիցների աշխատանքի արդյունավետության ստուգում և աշխատավարձի հաշվարկման պարտականությունների կատարում:

Աշխատանքի տեղավորում

HR մենեջերի համար աշխատանքային օրվա ամենանշանակալի մասը նոր աշխատակիցների ընդունումն է: ՄՌԿ մասնագետը պատասխանատու է նոր թեկնածուների հավաքագրման, հարցազրույցների անցկացման և թեկնածուների ընտրության գործում: Ընկերության մշակույթը (ստանդարտները) մեծ դեր ունի աշխատանքի ընդունման գործընթացում, քանի որ մարդկային ռեսուրսների կառավարիչները ցանկանում են համոզվել` արդյոք նոր աշխատակիցները կարող են աշխատել ներկայիս անձնակազմի հետ և նպաստել կազմակերպության աճին:

Հավաքագրում

HR manager-ներն օգտվում են աշխատանքի տեղավորման բազմաթիվ կայքերից՝ հայտնաբերելու նոր թեկնածուների կազմակերպությունում թափուր հաստիքի համար: Նրանք պարտավոր են գրել աշխատանքային նկարագիր և համագործակցել գործադիր կառավարչի հետ՝ պարզելու, թե ինչպիսի առանձնահատկություններ և հատկանիշներ պետք է ունենա թեկնածուն։

Հարցազրույց

Հարցազրույց

Մարդկային ռեսուրսների կառավարիչը սովորաբար առաջինն է անցկացնում հարցազրույցը նոր թեկնածուի հետ: Նա ներկայացնում է կազմակերպությունը, նկարագրում աշխատանքը և պարզում, թե արդյոք թեկնածուն կարող է անցնել աշխատանքի ընդունման փուլ: Թեկնածուին ընտրելուց հետո HR manager-ը CV-ն վերանայելու համար այն փոխանցում է մենեջերին (տնօրենին):

Թեկնածուների ընտրություն

ՄՌԿ մենեջերը կազմակերպության այն մարդկանցից է, ով իր անմիջական դերն ունի թեկնածուի ընտրության գործում:

Աշխատակցի ընդունումից հետո HR manager-ն անցկացնում է մի շարք հանդիպումներ թիմի նոր անդամի հետ՝ տեղեկացնելու, որպես կազմակերպության աշխատակից, իր իրավունքների մասին: Նա նաև կօգնի նոր աշխատակցին կողմնորոշվել կազմակերպության գործերում, լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը և վերջնական տեսքի բերել պայմանագրերը։

Թիմ (Մարդիկ)

Թիմ (Մարդիկ)

Մարդկային ռեսուրսների մենեջերը ոչ միայն պատասխանատու է նոր աշխատակիցների ընդունման գործընթացում, այլ նաև պետք է նպաստի նրանց կարիերայի զարգացմանը, համոզվի, որ աշխատանքային կանոնները պահպանվում են։ Սակայն երբեմն էլ այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է նրանց թողնել ինքնուրույն։

Աշխատանքային օրենսգիրք

HR manager-ը պետք է տիրապետի ներկայիս ՀՀ աշխատանքային օրենսգրքին։

Աշխատակիցներն ունեն խտրականությունից և ոտնձգություններից զերծ լինելու, ապահով աշխատավայրի, գործատուի դեմ հայց կամ բողոք ներկայացնելու և կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձ ստանալու իրավունք: Աշխատանքային ստանդարտների մասին օրենքը տրամադրում է նաև աշխատակիցների աշխատանքային օրերի տևողության և ընդմիջումների վերաբերյալ կանոններ:

Կարիերայի զարգացում

Կարիերայի զարգացում

Մարդկային ռեսուրսների կառավարման մենեջերները պետք է ունենան ղեկավարման հմտություններ՝ անձնակազմին ուղղորդելու իրենց պարտականությունների կատարման գործում: Ավելին, նրանք առաջարկում են կարիերայի զարգացման ուղեցույց այն աշխատակիցներին, ովքեր ցանկանում են առաջ շարժվել կազմակերպությունում: Շատ ընկերություններ աշխատակիցների համար անցկացնում են կարիերայի զարգացման վերաբերյալ սեմինարներ՝ կատարելագործելու նրանց հմտությունները և գիտելիքները, ինչի շնորհիվ վերջիններս ավելի լավ կնպաստեն ընկերության զարգացմանը:

Դրսևորում

Կարիերայի զարգացման փուլում HR մենեջերն օրվա ընթացքում բաժնի ղեկավարի հետ միասին պետք է կատարի աշխատակիցների դրսևորման վերանայումներ: Նա պետք է նաև միջնորդի կազմակերպությունում վեճերը՝ պահպանելով աշխատանքային բոլոր օրենքներն ու կանոնակարգերը:

Աշխատակիցների դրսևորման վերանայումներ

Աշխատակիցների դրսևորման վերանայումներ

Խթանելով կազմակերպության աշխատուժի կատարվող աշխատանքը՝ գոյություն ունեն աշխատակիցների դրսևորման վերանայումների չորս տեսակներ․

  • Թվային գնահատման սանդղակ

Այն շատ տարածված է շնորհիվ իր պարզության (այսինքն՝ 1-ից 5 գնահատման սանդղակով): Մարդկային ռեսուրսների մենեջերը գնահատում է աշխատակիցներին՝ հիմնվելով նրանց թիմային աշխատանքի, հուսալիության և մանրուքների նկատմամբ ուշադրության վրա:

  • Նպատակների վրա հիմնված դրսևորման վերանայում

HR մասնագետը աշխատողի մենեջերի հետ միասին հանձնարարական է դնում աշխատակցի համար, որը վերջինս պետք է կատարի սահմանված ժամկետում:

  • 360 աստիճանի գնահատում

Մարդկային ռեսուրսների մենեջերը տեղեկատվություն է հավաքում տարբեր տեղերից, ներառյալ ղեկավարներից և գործընկերներից, աշխատողի աշխատանքը գնահատելու համար։

  • Կրիտիկական միջադեպեր

Գնահատման այս տեսակը ՄՌԿ մասնագետին թույլ է տալիս դիտարկել կարևոր իրադարձությունները, երբ աշխատակիցը ինչ-որ բան լավ է արել կամ պետք է աշխատի որևէ հմտության վրա՝ հետագա հաջողության համար:

  • Վեճերի միջնորդություն

HR մենեջերները պետք է լուծեն անձնակազմի խնդիրները՝ միջնորդելով վեճերը և ուղղորդելով կարգապահական ընթացակարգերը: Human Resources Manager-ը պետք է ունենա որոշումներ կայացնելու հմտություններ՝ բալանսավորելու բոլորի ուժեղ և թույլ կողմերը և վերջում ընտրելու միջնորդության ընթացքում գործողության լավագույն տարբերակը:

HR մենեջեր լինելը կարող է լինել հաճելի կարիերա, քանի որ Դուք ձևավորում եք շատ աշխատակիցների ապագան: Մարդկային ռեսուրսների մենեջերն օգնում է աշխատանքի ընդունել, զարգացնել և գնահատել այդ աշխատակիցների աշխատանքը կազմակերպությունում նրանց ներդրման գործով:

Ինչպե՞ս դառնալ HR manager

Ինչպե՞ս դառնալ HR manager

Եթե պատրաստ եք սկսել սովորել, ապա միացեք մեր «Մարդկային ռեսուրսների կառավարում սկսնակների համար» դասընթացին և ընդամենը 2 ամսում ձեռք կբերեք համապատասխան գիտելիքներ այդ ոլորտում աշխատանք գտնելու և այն լիարժեք իրականացնելու համար:

 

Տեղեկություն

  • Անգլերենի դասընթաց
  • Կարիերա
  • Բլոգ

Կոնտակտներ

  • [email protected]
  • +374 55 500059

Մեր մյուս նախագծերը

  • www.umbastay.com
  • www.toursector.com
© Բոլոր իրավունքները պաշտպանված են | Umba Training