Անգլերենը ձեր նոր հնարավորությունների բանալին է
1. Անգլերենը հաղորդակցման համաշխարհային լեզու է
Անգլերենը վաղուց դարձել է հաղորդակցման ունիվերսալ միջոց: Այն պաշտոնական լեզու է ավելի քան 50 երկրներում և երկրորդ լեզու է աշխարհի միլիոնավոր մարդկանց համար: Ավելի քան 1,5 միլիարդ մարդ ինչ-որ չափով խոսում է անգլերեն, ևս միլիարդն էլ սովորում է այն հենց հիմա: Անկախ ձեր մասնագիտությունից կամ գործունեության ոլորտից՝ անգլերենի իմացությունը օգնում է հեշտությամբ շփվել օտարերկրացիների հետ, կարդալ միջազգային նորություններ, մասնակցել առցանց քննարկումներին և աշխատել համատեղ նախագծերի վրա։
Բացի այդ, նույնիսկ այն երկրներում, որտեղ անգլերենը պաշտոնական լեզու չէ, այն ակտիվորեն կիրառվում է բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում: Այս հանգամանքը լեզուն դարձնում է ժամանակակից աշխարհում հաղորդակցման ամենաունիվերալ գործիքը:
2. Կարիերայի հեռանկարներ և մրցունակություն
Այսօր անգլերենը ոչ միայն լրացուցիչ առավելություն է ռեզյումեում, այլև իրական անհրաժեշտություն՝ մասնագիտական աճի համար: Բազմաթիվ միջազգային ընկերություններ պահանջում են B2 և ավելի բարձր մակարդակի անգլերենի իմացություն նույնիսկ այնպիսի պաշտոնների համար, որոնք բոլորովին կապված չեն արտաքին շուկաների հետ: Խոսքն այնպիսի ոլորտների մասին է, ինչպիսիք են ՏՏ-ն, մարքեթինգը, գիտությունը, բժշկությունը, ֆինանսները, լոգիստիկան և շատ այլ ոլորտներ:
Նույնիսկ եթե ձեր ընկերությունը աշխատում է տեղական շուկայի հետ, անգլերենի իմացությունը ընդլայնում է ձեր մտահորիզոնը. կարող եք կարդալ մասնագիտական գրականություն, վերապատրաստվել աշխարհի լավագույն մասնագետների մոտ և մասնակցել միջազգային գիտաժողովների: Ավելին, անգլերենը թույլ է տալիս հեռավար աշխատանք գտնել արտասահմանյան ընկերություններում, որտեղ աշխատավարձերը հաճախ ավելի բարձր են, քան տեղական կազմակերպություններում:
3. Տեղեկատվության (գիտելիքի) հասանելիություն և ինքնազարգացում
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գիտելիքներ ձեռք բերել աշխարհի ցանկացած կետից, սակայն առանց անգլերենի դրա հասանելիությունը խիստ սահմանափակ է։ Ամբողջ գիտական գրականության ավելի քան 80%-ը, ներառյալ գրքերը, ուսումնասիրությունները և հոդվածները, առաջին հերթին հրատարակվում են անգլերենով: Նույնը վերաբերում է առցանց դասընթացներին, վեբինարներին և կրթական հարթակներին, ինչպիսիք են Coursera-ն, Udemy-ն և Khan Academy-ն:
Բացի այդ, լեզվի իմացությունը ճանապարհ է բացում դեպի աշխարհի լավագույն համալսարաններ: Հարվարդը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Օքսֆորդը և Քեմբրիջը առաջարկում են հազարավոր անվճար դասընթացներ, սակայն դրանց մեծ մասը հասանելի է միայն անգլերենով: Իսկ եթե ցանկանում եք սովորել արտերկրում, ապա լեզվի իմացությունը կօգնի ոչ միայն ընդունվել բուհ, այլև հարմարվել ուսումնական գործընթացին։
4. Ճամփորդել առանց որևէ սահմանափակման
Անգլերենը նաև ճանապարհորդների լեզու է: Եթե նույնիսկ չգիտեք տեղական լեզուն, կարող եք շփվել անգլերենով աշխարհի շատ երկրներում: Սա ճանապարհորդությունն ավելի հարմարավետ է դարձնում՝ հեշտացնելով կացարանների ամրագրումը, տոմսերի գնումը, ռեստորաններում սնունդ պատվիրելը և նույնիսկ արտակարգ իրավիճակներում օգնություն խնդրել կամ ստանալը:
Օրինակ, եթե անծանոթ երկրում անհրաժեշտ լինի գտնել ձեր ճանապարհը, գնալ հիվանդանոց կամ լուծել ինչ-որ խնդիր օդանավակայանում, ապա անգլերենի իմացությունը կօգնի ձեզ խուսափել թյուրիմացություններից: Բացի այդ, դա թույլ կտա ավելի խորանալ երկրի մշակույթի մեջ, ձեռք բերել նոր ծանոթություններ և վայելել ճանապարհորդությունն առանց լեզվական խոչընդոտների:
5. Մուտք դեպի թվային և տեխնոլոգիական աշխարհ
Անգլերենը ոչ միայն միջազգային հաղորդակցության, այլև տեխնոլոգիայի լեզու է: Ծրագրային ապահովման, հրահանգների, տեխնիկական փաստաթղթերի և ՏՏ լուծումների մեծ մասը ստեղծվում է հիմնականում անգլերենով: Ծրագրային ապահովման մշակողները, ինժեներները, կիբերանվտանգության մասնագետները և նույնիսկ գաջեթներ օգտագործողները ամեն քայլափոխի առնչվում են անգլերեն լեզվի հետ:
Անգամ առօրյա կյանքում անգլերենի իմացությունն օգնում է ավելի հարմարավետ օգտվել ինտերնետից։ Շատ նոր հավելվածներ, ծառայություններ և սոցիալական ցանցեր սկզբում թողարկվում են անգլերենով, այնուհետև թարգմանվում այլ լեզուներով: Եթե ցանկանում եք ժամանակին համընթաց ծանոթանալ վերջին թվային նորություններին, անգլերենի իմացությունը շատ ավելի հեշտ կդարձնի այդ գործընթացը:
6. Ու՞մ համար է հատկապես կարևոր անգլերենը
Չնայած անգլերենի իմացությունը բոլորի համար էլ օգտակար է, կան մարդկանց կատեգորիաներ, ում համար հատկապես դա անհրաժեշտություն է՝
- Դպրոցականների և ուսանողների համար՝ հաջող ուսման, միջազգային քննություններ հանձնելու և առաջատար բուհեր ընդունվելու համար:
- Մասնագետների և ձեռնարկատերերի համար՝ կարիերայի աճի, միջազգային ընկերություններում աշխատանքի և արտաքին շուկաներ դուրս գալու համար:
- Ճանապարհորդների համար՝ աշխարհի ցանկացած երկրում վստահ հաղորդակցվելու և հարմարավետ ճանապարհորդելու համար:
- Նրանց համար, ովքեր երազում են արտասահման տեղափոխվելու մասին՝ հարմարվելու, աշխատանք գտնելու և նոր հասարակության մեջ ինտեգրվելու համար:
- Տեխնոլոգիաների և ինքնազարգացման սիրահարների համար՝ վերջին գիտական հայտնագործությունների, ուսումնական նյութերի և թվային ծառայությունների հասանելիության համար:
Անգլերենը ոչ միայն օգտակար հմտություն է, այլև ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու հիմնական գործիքներից մեկը: Երբեք ուշ չէ սկսելու համար, և որքան շուտ դա անես, այնքան ավելի շատ հնարավորություններ կբացվեն քո առաջ:
7. Անգլերենի էֆեկտիվ դասընթացներ
Առաջարկում ենք ձեզ սովորել անգլերեն առցանց, այն էլ՝ վկայագրված ուսուցչի հետ՝ ստանալով անգլերեն սովորելու մի մեծ խթան: Umba Training-ի ուսուցչի հետ դասերն ունեն այնպիսի առավելություններ, ինչպիսիք են սխալների ուղղումը, նաև թույլ կողմերի հաղթահարումը և այնպիսի խնդիրների հայտնաբերումն ու լուծումը, որոնք դուք հնարավոր է չկարողանաք ինքնուրույն նկատել:
Բացի այդ, մեր դասընթացներին մասնակցելով, կարող եք ստանալ վկայական, որը կարող եք օգտագործել աշխատանք դիմելու, համալսարան ընդունվելու և այլնի համար: